Դեղինը կփոխարինվի բաց մոխրագույնով. քաղաքացիները բողոքել են, մետրոպոլիտենը՝ հաշվի է առնել
Դիտել նաև
Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի քաղաքապետն ակնկալում է, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պատրաստ կլինի 4 տարի հետո
Մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ
Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Քաղաքային բյուջեն թալանելու փոխարեն կարող էին վագոն գնել, որ քաղաքացիները կայարաններում չմնան․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
«Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացած դժգոհություններին և անսալով քաղաքացիների հորդորներին՝ տեղեկացնում ենք, որ այսօրվանից կմեկնարկի նշված կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը բաց մոխրագույնով»,- հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
«Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը միշտ ականջալուր է ուղևորների կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին՝ փորձելով արդարացնել բոլորի սպասումները»,- նշել է նա: