Փաշինյանը վախենո՞ւմ է լրագրողներից, թե՞ պարզապես «տանել չի կարող»
Ժողովրդավարության «աշխարհքի չեմպիոն», «բաստիոն», «փարոս», մի խոսքով՝ ժողովրդավարության «ամենինչ» ռեժիմի ղեկավարը ոչ այն է՝ վախենում է լրագրողներից, ոչ այն է՝ պարզապես «տանել չի կարողանում» լրագրողների ներկայությունը: Մինչդեռ հավաստի տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը, նախքան քաղաքական գործունեությամբ զբաղվելը, զբաղվել է... լրագրությամբ:
Բայց դա եղել է «հին» Հայաստանում: Իսկ «նոր» Հայաստանում, աշխարհի ամենից սուպեր-պուպպեր «ժողովրդավարական քարակղզյակի» Ազգային ժողովում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողներին ներս չեն թողնում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հարցին, թե որն է պատճառը, հնչել է պատասխան, որ աշխատակազմի ղեկավարի բանավոր կարգադրությամբ ներս չեն թողնում, քանի որ ներսում տեղ չկա:
News.am-ը նաև հիշեցնում է, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետի գերթանկարժեք երդմնակալության արարողությանը ևս լրագրողների մուտքն արգելեցին կրկին նույն պատճառաբանությամբ, թե տեղ չկա:
Առհասարակ, նորմալ երկրներում նման դեպքերում լրագրողները կոշտ բոյկոտի են ենթարկում նման պահվածք դրսևորող պետական պաշտոնյաներին: Բայց... նորմալ երկրներում, նորմալ լրագրողները
Zham.am