Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով
14
«Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Տրանսպորտի թանկացման կասեցման նիստ (տեսանյութ) Հրատապ. արտահերթ նիստ` տրանսպորտի ու կարմիր կետագծերի թանկացման դեմ (տեսանյութ) Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ Պատերազմ Արցախում
«Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Դա Բայդենի վերջին վատությունն է Հայաստանին. Տիգրան Քոչարյան Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած» IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (լուսանկար) «Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի Կալիֆոռնիայի հրդեհներն ավելի քան 250 միլիարդ դոլարի վնաս են պատճառել «Քո կարճ խելքով, դու շատ ես աշխատո՞ւմ»․ ժողովրդի արձագանքը՝ Փաշինյանին Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Նիկոլն ու իր թալանը (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով ՔՊ-ն փակում է նույնիսկ մարդկանց շնչառությունը՝օդի ախտոտվածության ցուցանիշի մակարդակով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Ս․ Կարապետյան․ ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումներով «Արարատ Միրզոյանն ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը»․ Լավրով Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին Պեսկովն արձագանքել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթին Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան Ադրբեջանում 1 միլիոնանոց բանակ են ուզում կենտրոնացնել Իրան ներխուժելու համար. Հայկ Նահապետյան Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել Երդվում եմ, որ պատասխան են տալու այն «մարդիկ», ովքեր փորձում են պղծել և վերացնել մեր տեսակը․ Մհեր Սահակյանի գրառումը Իրանին չեն արձագանքում, բայց պայմանագիր են կնքում մեկի հետ, որ 6 օրից պաշտոնից ազատվելու է Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են

Առողջապահական համակարգի կադրային շիլաշփոթը...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«Վերջերս մամուլը գրեց, որ առողջապահության իրավաբան-նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանին։ Դատարանը պարտավորեցրել է Ավանեսյանին՝ Մանուկյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը և վերականգնել նրան իր պաշտոնում։ Մոտ երկու ամիս առաջ էլ դատարանը պարտավորեցրել էր Ավանեսյանին վճարել պետական առողջապահության գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին հարկադիր պարապուրդի քսան ամսվա համար, վճարել նաև տույժ ու տուգանքը, դատական ծախսերը ու վերջինիս վերականգնել պաշտոնում։
Միայն թե բանն այն է, որ այսպիսի դեպքերում վճարողը ոչ թե բուն ապօրինի որոշում կայացնողն է լինում, այլ պետությունը։ Այսինքն, Արտակ Մանուկյանին ու Ծաղիկ Վարդանյանին վճարում է ոչ թե Ավանեսյանն իր գրպանից, այլ հարկատուներն են վճարում։
Բայս սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ համակարգում շատերն են դարձել Ավանեսյանի ու նրա նեղ շրջապատի կամայական որոշումների զոհը։ Մասնավորաբար, վերջին երկու տարվա ընթացքում Ավանեսյանը Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում երեք տնօրեն է փոխել։ Երեք տնօրեն փոխել է նաև Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնում։ Ապրիլին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանեսյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է տնօրենի տեղակալ Կարեն Պողոսյանին, սակայն մի քանի օրից փոխել է որոշումը ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկ ուրիշ տեղակալի՝ Նաիրա Խաչատրյանին։ 
Ընդամենը օրեր առաջ Ավանեսյանը նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ ազատելով իր նշանակած նախորդ տնօրենին։ Վերջինս հասցրել է պաշտոնավարել ընդամենը մեկ տարի։ Նույն վիճակն է նաև առողջապահության նախարարության բաժիններում ու վարչություններում: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխություններն արվում են ոչ թե մասնագիտական ունակությունների ու փորձի վրա հիմնվելով, այլ ինչ-որ կամայական, այդ թվում՝ նեղ քաղաքական նկատառումներով, ինչպես նաև «խնամի-ծանոթ-բարեկամ»՝ իբրև թե իշխանության կողմից մերժվող մոտեցումներով: Ի դեպ, հիշենք, որ երբ մամուլում հրապարակումներ եղան, որ Ավանեսյանն իր ընկերուհուն էր պաշտոնի նշանակել, Ավանեսյանն արձագանքել էր, թե գերատեսչությունում իրենք բոլորը ոչ միայն ընկերներ են, այլև մեկ ընտանիք...
Ընտանիքն՝ ընտանիք, բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ միայն վերջին ամիսներին նախարարությունից, իրենց դիմումների համաձայն, հեռացել են նաև տարբեր աշխատակիցներ, ընդ որում՝ ոչ «շարքային», այդ թվում՝ իրավաբանական վարչությունից: Պատճառաբանությունը եղել է իբր թե ավելի լավ աշխատանք գտնելը, սակայն, մեր տեղեկություններով, գլխավոր պատճառը եղել է Ավանեսյանի ու նրա մերձավորների անհիմն որոշումների հետ անհամաձայնությունը։ Այնպիսի տպավորություն է, որ առողջապահական ամբողջ համակարգն Անահիտ Ավանեսյանի համար դարձել է յուրօրինակ խաղալիք ու... կադրային շիլաշփոթի «վիրուսով» վարակվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan