Հայաստան է այցելում Հունաստանի պաշտպանության նախարարը
Դիտել նաև
Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը
Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին
Ինչե՜ր կբացահայտվեն ՔՊ-ի իշխանազրկումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ)
Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ գալիք շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների ընդլայնվող համագործակցությանը։