Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

«Այս իշխանությունները ծնունդն են մի միջավայրի, որտեղ կարող էր աճել միայն եղեգնը»:-Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

«Հրապարակը» հարցազրույց է վերցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանից: 

- Սրբազան հայր, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ հայ ժողովուրդն այլեւս «Դեր Զորի ճամփորդը չի դառնալու», բայց դա տեղի ունեցավ։ Ո՞վ է մեղավոր։

- Կարծես մեզ մոտ տխուր ավանդույթ է դարձել մեր դժբախտությունների համար մեղադրել բոլորին՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներին հղում անելով, տարբեր երկրների մեղսակցությունն արձանագրելով, բայց, դժբախտաբար, հակառակ բոլոր օբյեկտիվ պնդումներին եւ անհրաժեշտությանը, մենք դժվարանում ենք ինքնաքննություն կատարել եւ հստակորեն մատնանշել ողբերգությունների պատճառների այն հատվածը, որը վերաբերում է մեզ, մեր բացթողումներին, մեր սխալներին, մեր մեղքերին։ Ես կարծում եմ, որ կատարվածը նաեւ որոշակիորեն առնչվում է այն պատմական դասի սերտումը զլանալու հետ, որն առնչված է մեր ցեղասպանությանը, մեր տառապանքներին։ Մենք, դժբախտաբար, չենք կարողանում ձեւավորել համերաշխ, ինքնության շուրջ միավորված հասարակություն, ժողովուրդ։ Այսօր էլ այդ դժբախտ, տխրահռչակ պրակտիկան շարունակվում է․ մենք մի կողմից մեղադրում ենք Ռուսաստանին, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը, առանց անդրադառնալու, որ մեղքի առյուծի բաժինը պատկանում է հենց մեզ։ Ոչ ոք մեր ձեռքը չի բռնել, որ մենք կարողանանք կառուցել հզոր երկիր, ոչ ոք չի արգելել մեզ այնպիսի ինքնապաշտպանական մեխանիզմներ ստեղծել, այնպիսի պետական, հասարակական ինստիտուտներ ձեւավորել, որոնք անհնարին կդարձնեին ազգային ինքնության, ազգային համերաշխության փլուզումը։ Հետեւաբար, իմ խորին համոզումն է, որ մենք՝ ինքներս, մեր մեջ պիտի փնտրենք այս ողբերգությունների պատճառը։ Իհարկե, ես բազմաթիվ անգամներ մատնանշել եմ այն սխալները, որոնք իրականացրել են իշխանությունները՝ հանգեցնելով այս աղետալի իրավիճակին, բայց, խոշոր հաշվով, երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար։ Վերջիվերջո, այս իշխանությունները ծնունդն են մի միջավայրի, որտեղ կարող էր աճել միայն եղեգնը։

- Իշխանությունները մեղավոր են նշանակել ռուսներին ու Արցախի իշխանությանը՝ ի դեմս Սամվել Շահրամանյանի։ Ըստ Ձեզ, նրանք մեղավորության ի՞նչ բաժին ունեն, եւ որքա՞ն է ՀՀ իշխանությունների մեղքը։

- Ես, անկեղծորեն, անհասկանալի եմ համարում այս հակառուսական հիստերիան։ Դա նույնն է, որ ռուսին մեղադրես բավական չափով հայ չլինելու մեջ։ Ռուսաստանը մեծ գերտերություն է, որն ունի աշխարհաքաղաքական իր շահերը։ Ես, իհարկե, քաղաքագետի հավակնություններ չունեմ, բայց ինձ թվում է՝ էզոթերիկ գիտելիքներ անհրաժեշտ չեն՝ այդ ամենը հասկանալու համար։ Մենք պետք է կարողանանք մեր շահերին առաջնայնություն տալ, արձանագրել մեր շահերը եւ դրանք համադրել այնպիսի տերությունների հետ, որոնք կարող են նսպաստել մեր պետականության պահպանմանը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի նորընտիր նախագահին մեղադրելուն, ապա դա ուղղակի ծիծաղելի կլիներ, եթե այդչափ լացելու չլիներ․ ինչպե՞ս կարող է մարդը, որն ընդամենը մի քանի օր է, ինչ ընտրվել է նախագահ, ունենալ այդպիսի հնարավորություն։

- Արցախի ռազմաքաղաքական էլիտան այս պահին Բաքվի բանտերում է, 8 հոգու գերեվարել են, այդ թվում՝ Արցախի 3 նախագահներին։

- Ես կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն կա․ Ադրբեջանի ցանկացած գործողությունը փորձում է արժեզրկել եւ ոչնչացնել 30 տարվա պայքարը, ցույց տալ, որ դա ընդամենը մի խումբ ահաբեկիչների նախաձեռնության արդյունքն էր, այլ ոչ թե հայ ժողովրդի ազատագրական պայքարի պտուղը։ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դարձնել ընդամենը ահաբեկչական մի գործողություն, եւ հենց սրանով է պայմանավորված այն հոդվածը, որով Արցախի նախկին եւ ներկա ղեկավարությունը, պետական գործիչները գտնվում են ադրբեջանական բանտերում։ Իհարկե, բոլորս ունենք մեր նախընտրությունները, համակրանքներն ու հակակրանքները Արցախի պետական պաշտոնյաների նկատմամբ, բայց ողբերգականորեն ցավալի է, երբ տեսնում ես, որ հայ մարդիկ չարախնդորեն են արձագանքում պետական պաշտոնյաների նկատմամբ ադրբեջանցիների նվաստացուցիչ վերաբերմունքին։ Դա ուղղակի մեր պատմության արժեզրկումն է, մեր պատմության ոտնահարումը, մեր ազատագրական պայքարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումը։ Ինչ-որ տեղ սպասելի էր, որ ադրբեջանցիներն այդպիսի կեցվածք ու վերաբերմունք պետք է ունենան, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես հայ մարդը կարող է այդպիսի վերաբերմունք ու կեցվածք դրսեւորել։ Թեեւ ես գտնում եմ, որ այն վերաբերմունքը, որ դրսեւորվում է Արցախի պաշտոնյաների նկատմամբ, դրսեւորվում է նաեւ Հայաստանից յուրաքանչյուրի նկատմամբ, դա հային ուղղված անհարգալից, նվաստացուցիչ դրսեւորում է։

- Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։

- Ես տեսանելի ջանքեր չեմ տեսել, բայց եթե նույնիսկ գործադրեն, դժվարանում եմ ասել՝ արդյոք այդքան կարողություն, ազդեցություն, կշիռ ունե՞ն այսօրվա իշխանությունները՝ այդպիսի խնդրին միջամտելու համար։ Դժբախտաբար, մենք ազգովի հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր հետագա կյանքի, մեր ապագայի սցենարները կազմվում են առանց մեր մասնակցության։ Հիմա, այս պայմաններում իրենք հնարավորություն ունե՞ն՝ ազդեցություն գործելու։ Իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունը հարեւանների հետ խաղաղություն կերտելն է, բայց, ըստ էության, իրենց կոնցեպտի բուն՝ քողարկված, չարտաբերված մեսիջը թշնամիների ողորմածությանը հանձնվելն է։ Հիմա, երբ դու հանձնվել ես թշնամիների ողորմածությանը, կարո՞ղ ես ակնկալել կամ փորձ անել՝ ինչ-որ խնդիրներ լուծելու։ Ես խորապես կասկածում եմ, որ մեր իշխանություններն ի վիճակի են այդպիսի խնդիրներ լուծելու։

- Արցախի դեպքերի ընթացքում հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, Ազգային կոմիտեն ստեղծվեց։ Ձեր կարծիքով՝ ընդդիմության գործողությունները համահո՞ւնչ են ստեղծված իրավիճակին։

- Ես զերծ կմնամ ընդդիմության գործողություններին գնահատականներ տալուց, ես միայն գիտեմ, որ ժողովրդի այն մասը, կարող եմ ասել՝ ամբողջ ժողովուրդը, որն ունի տագնապներ, անորոշության զգացում, վրդովմունք եւ դա իրավունք ունի արտահայտել, դա անքննարկելի ու անձեռնմխելի է։ Որքանո՞վ այդ ժողովրդի արդար վրդովմունքը, ընդվզումն արդյունավետ դարձնելու ջանքերի մեջ այդ շարժումը ղեկավարող անձինք հմուտ են կամ արդարամիտ, ես դժվարանում եմ ասել, բայց որ յուրաքանչյուրիս մեջ ընդվզում կա, ցասում կա, ինչ-որ բան փոխելու, անորոշության պատնեշը պատռելու ցանկություն կա, դա հստակ է։

- Եկեղեցուց էլ սպասելիքներ կան, շատերն են ասում, որ եկեղեցին կրավորական վարք է ցուցաբերում, մինչդեռ պետք է գլխավորի շարժումը։

- Ընդհանրապես, այն ինստիտուտներից, անձանցից, որոնք որոշակի ճանաչում եւ հեղինակություն ունեն, սպասումները խիստ չափազանցված են լինում, այդ թվում՝ նաեւ եկեղեցուց։ Եկեղեցին, ըստ էության, քաղաքական գործունեություն իրականացնելու պրակտիկա չի ունեցել, այն էլ՝ նմանօրինակ իրավիճակում։ Այո, եկեղեցին ունի հնարավորություն, ունի փորձառություն՝ պետականության բացակայության պայմաններում պետական գործառույթներ իրականացնելու, բայց պետականության գոյության պայմաններում պետական գործառույթների ստանձնումը եկեղեցու ավանդական պրակտիկայի մեջ որեւէ ձեւով տեղ չի գրավում, եւ դրա համար պետք է այդ սպասումները հավասարակշռել՝ հասկանալու համար, որ եկեղեցին չի կարող ներքաղաքական գործընթացների մեջ այն չափով ներգրավված լինել, որ չափով որ երբեք ներգրավված չի եղել։ Իհարկե, ես չեմ ուզում այսօրվա իրավիճակը բաղդատել որեւէ իրավիճակի հետ, այն ողբերգական ու աղետալի է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ եկեղեցու ուղղակի ներգրավվածությունը նման պրոցեսներին չափազանց բարդ եւ նոր մարտահրավերներ կարող է առաջացնել։ Ամեն ինչ չէ, որ այդչափ միանշանակ է։ Նման գործողություն ու նախաձեռնություն անելուց առաջ պետք է չափազանց հաշվենկատ լինել եւ չափազանց նրբանկատորեն վարվել։

Հարցազրույցի բնօրինակ հրապարակման հղումը՝: https://hraparak.am/post/31fd827300968fbb87cdf9bbc5f670d5

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan