Աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԼՂ ԱՆ

Դիտել նաև
Նստե՛ք, երկո՛ւս... Փաշինյանի ԿԳՄՍ-ն Արցախը ջնջել է տվել դասագրքերից
Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ)
«Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ)
Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ)
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
«Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ ուշացման պատճառով կյանքեր չեն փրկվում»,- ասաց նախարարը: