Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր
29
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Պատերազմ Արցախում
Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները ՀՀ-ում և Կորեայում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ)

Ինչու պե՛տք է մասնակցել ընտրություններին

Այլևս չեմ անդրադառնալու Երևանի քաղաքապետի ընտրություններին, ստեղծված իրավիճակում կարծես այն դառնալու է անկարևոր, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ ընտրությունները կարող են և կայանալ, ուզում եմ ընդգծել.

1. Ընտրության գնալով` Դուք բացառում եք, որ Ձեր փոխարեն այլ մարդ կարող է քվեարկել: Ընտրության չգնալով` Դուք իշխանությանն ակամայից օգնելու եք հաղթել, վերարտադրվել:

2. Եթե իսկապես հանդես եք գալիս այս իշխանության դեմ, ուզում եք, որ այն հանուն մեր Հայրենիքի օր առաջ հեռանա, սակայն միաժամանակ վախենում եք, որ Ձեր համոզմունքի պատճառով Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է զրկվել պետական աշխատանքից, բիզնեսից, ապա սա իրական հնարավորություն է անվնաս, գաղտնի քվեարկությամբ իշխանություններին մերժելու համար: Վստահ եղեք, որ Ձեր քվեարկածը չի կարող վերահսկվել, բացահայտվել:

3. Եթե ուք ընդդիմադիր եք, բայց հարում եք այլ դաշտի, օրինակ` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, Բևեռին կամ այլ ուժերի ու համոզված եք, որ չպետք է մասնակցել ընտրություններին, այսինքն՝ պատրաստվում եք բոյկոտել այն, այնուամենայնիվ փորձեք հասկանալ, որ իշխանափոխության այլ օրինական հնարավորություն, շանս այս պահին, մոտակա ապագայում չկա, Ձեզ ռեալ ոչինչ չի առաջարկվում այդ ուղղությամբ: Այս մակարդակի խաղաղ հանրահավաքներով, երթերով ու ակցիաներով Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու: Պարզապես գարունը փոխարինվելու է աշունով, աշունը գարունով, և այդպես շարունակ ՔՊ իշխանությունը երկարաձգվելու է: Հետևաբար Երևանի քաղաքապետի ընտրությունը ՔՊ-ին հաղթելու, թուլացնելու իրական և մոտալուտ շանս է: Քաղաքը պետք է վերցնել, եթե իհարկե պայքարը, հաղթելու ցանկությունը, քայլերը բլեֆ չեն:

4. Տիգրան Ավինյանն իր նկարագրով, մարդկային որակներով, վարքագծով այն անձը չէ, ով արժանի է ղեկավարելու մայրաքաղաքը: Նույնիսկ քարոզարշավի ընթացքում նրա պահվածքը, հեգնանքով խոսելը, կեղծ ինքնավստահությունը դա է վկայում: Նա դառնալու է ՔՊ վերնախավի (ոչ շարքային անդամների) և նրանց սատելիտը հանդիսացող գործարարների քաղաքապետը: Չի հանդուրժելու այլակարծությունը, շանս, աշխատանք չի տալու քաղաքական այլ դիրքորոշում, մտածելակերպ ունեցող մարդկանց, Երևանում աննախադեպ ծավալների են հասնելու թուրքական կամ անհայտ ծագում ունեցող գումարներով ներդրումները, շինարարությունը, ժամանակի ընթացքում այստեղ իշխելու է թուրքական կապիտալը:

5. Անդրանիկ Թևանյանը պարկեշտ, բարոյական, իրավիճակը ճիշտ գնահատող մարդ է, նրա գլխավորած դաշինքը ռեալ ընդդիմություն է, որի հաղթանակն ուղղակիորեն հանգեցնելու է երկրում իշխանափոխության, նոր ընտրությունների, նոր իշխանությունների ձևավորման: Ես ինքս «Մայր Հայաստան» դաշինքի առանձին անդամների հայտարարությունների, չհիմնավորված փաստարկների առնչությամբ ունեմ իմ խիստ բացասական վերաբերմունքը, համարում եմ, որ մարդը, հատկապես հանրային գործիչը պետք է պատասխանատու լինի իր յուրաքանչյուր խոսքի, գործողության համար, սակայն ըստ իս այդ հանգամանքը չի կարող այսօր ստվերել դաշինքի ընդհանուր նշանակությունն ու միսիան` ապահովել ընդդիմության հաղթանակը:

6. Քաղաքում հաղթելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու տեսնելու, թե ՔՊ էլիտան, պաշտոնյաները և նրանց սատելիտ ուժերը, գործարարները ինչ ակտիվներ են կուտակել, օբյեկտներ են ձեռք բերել, կառուցել, բյուջեն ինչպես է տնօրինվել:

7. Քաղաքում հաղթանակը թույլ է տալու մեզ իրականացնել բոլոր ուժային կառուցների պահեստազորում գտնվող սպաների համար մշակված ծրագիրը, ապահովելու է աշխատատեղեր, լուծվելու են սոցիալ-կենցաղային խնդիրներ, քաղաքապետարանը և մեր դպրոցները երաշխավորված զերծ են պահվելու թմրամիջոցներից և այլ անվտանգային սպառնալիքներից:

Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan