ՌԴ կառավարությունն արգելել է բրնձի արտահանումը

Դիտել նաև
Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ)
ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վարքագիծը շանտաժ է և դիվերսիա. Ալեքսեյ Մուխին
Պատժամիջոցները սկսվում են, երբ ավարտվում է բարեկամությունը. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով
Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ)
ՌԴ կառավարությունը մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ն արգելել է արտահանել բրինձն ու բրնձաձավարը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությանն աջակցելու համար, տեղեկացվել է ՌԴ կառավարության թելեգրամ-ալիքում։
«Կառավարությունը մտցրել է բրինձը եւ բրնձաձավարը արտահանելու ժամանակավոր արգելք։ Սահմանափակումը գործելու է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությանն աջակցելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Ընդգծվել է, որ արգելքը չի վերաբերելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, Հարավային Օսիային եւ Աբխազիային։ Բացի այդ, բրինձը եւ բրնձաձավարը կարելի կլինի ուղարկել արտասահման՝ հումանիտար օգնության ցուցաբերման համար, ինչպես նաեւ միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում։
Աղբյուր՝ NEWS.am