Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
30
Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան

Տիպիկ «նիկոլական» դիրքավորում. աթոռից «կառչած» չի, բայց հրաժարական չի տա...

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը, կառչած չէ և երբևէ կառչած չի եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից։ 

«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,

Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:

Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:

2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ:

Կնշեմ պատճառներից  հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։

Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:

Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։  Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:

Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ:

Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։

Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։  

Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը»,- նշված է Արմեն Մելիքբեկյանի հայտարարության մեջ։
--
Նկատենք, որ տիպիկ «նիկոլական» դիրքավորում է. աթոռից, իբր, կառչած չի, բայց հրաժարական էլ չի տա:
Մարդը 5 տարի ՀՖՖ ղեկավարն է, արդյունքները՝ 0, բայց մեծ-մեծ խոսում է ծրագրերից: Ինքն էլ է ընդունում, որ դրանք չեն կատարվել, բայց պատասխան տալու փոխարեն, «վատ պարողի» նման, պատճառաբանությունների շարան է նշում: Համատարած պարտություններ, ձախողումներ: Իսկ հայկական ֆուտբոլի դրոշակակիրն էլ մի թիմ է, որի հիմնական կազմում կա 1 (մեկ) հայ ֆուտբոլիստ: Ինչ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է նշանակվել, շարունակաբար կոնֆլիկտներ են ակումբների, ակումբների սեփականատերերի հետ: Շարունակաբար ատելություն ու ներքին թշնամանք է տարածվում՝ հատկապես «ոչ յուրային» ներդրողների հանդեպ, սեփականատերերին ստիպում են հրաժարվել ու հեռանալ, ինչպես «Փյունիկի» դեպքում վերջերս դա եղավ: Կարճ ասած՝ նույն «նիկոլական» վիճակներն են՝ առանձին վերցրած ոլորտում: 

Մելիքբեկյանի ՀՖՖ-ն մե՜ծ «արդյունք» է գրանցել, օրինակ, հայկական ֆուտբոլի առաջատար ու խաղացող լեգենդ Հենրիխ Մխիթարյանին թիրախավորելու հարցում, իշխանամետ շրջանակների ու իշխանական ֆեյքերի միջոցով նրա դեմ անձնավորված ատելություն սերմանելու և տարածելու հարցում: Հա, մեկ էլ «թալանչի նախկինների» կառուցած Ֆուտբոլի ակադեմիան են ծախել...
Բայց հրաժարական չի տա: Կարող է չտալ: Միևնույն է, ֆուտբոլն արդեն Հայաստանից հրաժարական է տվել:   

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan