Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն
13
Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Պատերազմ Արցախում
Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չեխիա «Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Կարո՞ղ է վերջում էլ պայման դնեն՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո ստորագրել. Ագնեսա Խամոյան Փաշինյանը ոչինչ չի կարող անել եկեղեցուն. Արմեն Բադալյան Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Իրանի կողմից սպասվող հակահարվածի ծավալը կարող է պայթեցնել տարածաշրջանը Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին

Էրդողանի մի արտահայտություն խիստ զարմացրեց ռուս և արևմտյան փորձագետներին, որը սակայն անտեսվեց Հայաստանում

Երկու շաբաթ  առաջ, օգոստոսի 1-ին երբ Ռուսաստանն ու ԱՄՆ  փոխանակեցին միմյանց հետ գերիներին Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչների միջնորդության շնորհիվ, Էրդողանը հպարտանալով իր երկրի դերակատարության համար, գովաբանեց  թուրքական հետախուզությունը (MIT-ին)  իր առանցքային դերի համար և ասաց, որ այդ միջոցառումը ընդգծեց  Թուրքիայի աճող կարևորությունը  աշխարհում՝ իր ղեկավարության ներքո:

Իսկ  մի քանի օր անց, օգոստոսի 5-ին կառավարության հերթական նիստի ընթացքում Էրդողանը վերադառնալով այս խնդրին, շատերի համարանսպասելիորեն, հիշեց  հանրահայտ երիտթուրքերի կառավարման ժամանակվա  գործիչ Էնվեր փաշային, ով հայտնի էր նաև Հայոց ցեղասպանության մեջ  ակտիվ ներգրավվածությամբ: Իսկ հիշելու պատճառն այն էր, որ  օգոստոսի 4-ին նրա սպանության  102-րդ տարելիցն էր:

Ինչպես հայտնի է, Էնվերը   ղեկավարել է օսմանյան զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ,  ճանաչվում է որպես MIT-ի նախորդ՝ Teşkilat-ı Mahsusa գաղտնի հետախուզական ցանցի հիմնադիրներից մեկը։

1915-1918  թվականներին հայերի ցեղասպանության մեջ ակտիվ դերակատարումից հետո,այս դահիճը սկսում է իր ակտիվ պանթուրքիստական գործնեությունը Կովկասում, այնուհետև Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներում:

Նախքան մահը՝Էնվեր փաշան գլխավորում էր  թուրանական շարժումը, որը դիմադրում էր Կենտրոնական Ասիայում ռուսական և խորհրդային իշխանությանը, չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե, նա դաշինք էր կազմել բոլշևիկների հետ և  Մոսկվայի կողմից նրան հանձնարարվել էր ճնշել   թյուրքական ապստամբությունը։ Հակառակ իր նախնական խոստմանը, Էնվերը դիմեց Մոսկվայի դեմ, կազմակերպեց   այդ  խմբերը պանիսլամական և պանթուրքիստական ​​տեսլականի շուրջ և սկսեց հարձակվել ռուսական զորքերի վրա:

Այլ կերպ ասած՝Էնվերը ոչ միայն պրոֆեսիոնալ մարդասպան էր և հանցագործ, այլև ուտող ու ուրացող մի գործիչ, որի համար, իր իրավիճակային դաշնակիցներին քցելը, հետևից դաշույնով խփելը սովորական երևույթ էր:

Խորհրդային պատմագրությունը Էնվեր Փաշային հիշում է որպես դավաճան, իսկ միջազգային պատմագրության տեսանկյունից, նա միջազգային դասին պատկանող հանցագործ է:

Եվ ահա տեսնենք, թե ինչպես է արտահայտվում այս հանցագործի մասին Էրդողանը, օգգոստոսի 5-ին, կառավարության նիստի ընթացքում.

 «Երեկ լրացավ Թեշկիլաթ-ի Մահսուսի հիմնադիր Էնվեր փաշայի նահատակության 102-րդ տարելիցը, ով նահատակվել է Տաջիկստանի Պամիրի  լեռներում զավթիչների դեմ իր ջիհադի ժամանակ,- ասել է Էրդողանը։- …Էնվեր փաշային՝ թուրք-իսլամ միասնության մեծ մոջահեդին, ում կյանքն անցավ մարտի դաշտում և իր վերջին շունչը թողեց այնտեղ, այսօր  հպարտությամբ  ենք հիշում։ Թող Ալլահը օրհնի նրա հոգին և շնորհի դրախտ…»,- նշել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Էնվեր փաշան սպանվել էր   Տաջիկստանի Պամիրի լեռներում 1922 թվականի օգոստոսի 4-ին ռուսական զորքերի հետ կռվի ժամանակ։

Ըստ վարկածներից մեկի, նրան սպանել է Կարմիր բանակում այն ժամանակ ծառայող, ծագումով հայռազմիկ Հակոբ Մելքումյանը:

Այսպես գնահատելով Էնվեր փաշայի ժառանգությունը,  մի գործչի, ով  մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, ներառյալ հայերի, հույների, եզդիների, ասորիների  և այլոց կոտորածները, Էրդողանը փաստացի  հրապարակայնորեն և ագրեսիվ կերպով հաստատում է  իր կառավարության բնույթը, որը սերտորեն դաշնակցում է ծայրահեղ աջ պանթուրքիստների հետ։

Էնվեր փաշայի հանրային ոգեկոչումը նաև ընդգծում է Թուրքիայի ազգային անվտանգության մարմինների մութ կողմը, որը հաճախ անվանում են «խորքային  պետություն»: Այս ստվերային կառույցը, որը կուլիսների հետևում զգալի ազդեցություն է գործում, ուժեղ վերահսկողություն է պահպանում Էրդողանի կառավարության ներսում՝ ձևավորելով և ուղղորդելով պանթուրքիստական ​​և իսլամական գերպետություն ստեղծելուն ուղղված քաղաքականությունը, ինչպես նշում են ռուս և արևմտյան փորձագետները:

Էրդողանի խոսքերը ոչ թե անակնկալ հայտարարություններ էին, այլ մանրակրկիտ պլանավորման արդյունք: Այս զգուշորեն ծրագրված ուղերձն արտացոլում է ավելի խորը ռազմավարական մտածողություն, որն առկա է  Թուրքիայի իշխող վերնախավում:

Էնվեր փաշայի   ​​քաղաքական  ժառանգությունը, որը մարմնավորվել է 20-րդ դարի սկզբին երիտթուրքական Միասնության և առաջադիմության կոմիտեի կողմից, ակնառու կերպով արտացոլված է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունում (MHP): Այս ծայրահեղ աջ խմբավորումը զգալի ազդեցություն ունի Թուրքիայի հետախուզության, ոստիկանության, բանակի և դատական ​​համակարգի վրա: MHP-ն սերտ դաշինք է պահպանում Էրդողանի կառավարության և նեոնացիոնալիստների (Ulusalcı) հետ՝ մեծացնելով նրանց համատեղ ազդեցությունը երկրի քաղաքական դաշտի վրա։

Օգոստոսի 5-ի  Էրդողանի կանխամտածված հայտարարությունը, որը հիշեցնում էր Էնվեր փաշայի ժառանգության մասին, ընդգծեց, որ Թուրքիայի նախագահը չի հրաժարվել ավելի մեծ թուրք-իսլամական պետության ստեղծելու  իր տեսլականից: Ի տարբերություն Էնվերի մասին նախկին հիշատակումների՝ Էրդողանն ուղղակիորեն Էնվերի ռազմական արշավները ռուսական ուժերի դեմ որակել է որպես «ջիհադ»՝ միանշանակ պարզաբանելով իր մտադրությունները։ Եվ նրա այդ գնահատականը արձանագրել են, թե արևմտյան, և թե ռուսական շրջանակները:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ Էրդողանը հրապարակայնորեն գովաբանում է Էնվեր փաշայի ժառանգությունը։ Էնվերի մասին նրա առաջին հրապարակային հիշատակումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին, երբ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր  Բաքվում կայացած հաղթական շքերթին։ Շքերթը նվիրված էր 1918 թվականի սեպտեմբերի 15-ին Էնվեր փաշայի կողմից կազմակերպված իսլամի բանակի կողմից Բաքվի ազատագրման 100-ամյակին, որը ղեկավարում էին օսմանյան սպաները, որը նշանավորեց Ադրբեջանի անկախության առաջին հռչակումը։

«…Այսօր թուրքական բանակը նշում է Ադրբեջանի հետ միասին տարած հաղթանակի 100-ամյակը։ Այս տոնակատարությունը ամենամեծ օրինակն է, որը մենք կարող ենք թողնել ապագա սերունդներին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ այս էպոսը մոռացվի»,- նշել էր թուրքիայի նախագահըդեռ 2018-ին։

 «Ես երախտագիտությամբ եմ հիշում Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության և Անկախ ադրբեջանական բանակի բոլոր հիմնադիրներին՝ Էնվեր փաշային, ով ապահովել է Կովկասյան իսլամական բանակի ուղարկումը Ադրբեջան, և Նուրի փաշային՝ այս հաղթական բանակի հրամանատարին», - ասել էր  Էրդողանը։

Այն ժամանակ, Էրդողանի այս խոսքերը, ցավոք լուրջ արձագանք չստացավ ոչ մեկի կողմից:

Էրդողանը կրկին հիշատակել էր  Էնվեր փաշային, արդեն,  2021 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ՝ նշելու Հայաստանի հետ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակը։ Զորահանդեսի ժամանակ Էրդողանը նշել է. «Մինչ այժմ քաղաքական և ռազմական դաշտերում տարվող պայքարը շարունակվելու է բոլորովին այլ ճակատներում։ Այսօր այն օրն է, երբ Նուրի փաշայի, Էնվեր փաշայի և Կովկասյան իսլամական բանակի քաջարի զինվորների հոգիները խաղաղություն կգտնեն: … Այսօր հաղթանակի և հպարտության օր է բոլորիս և ողջ թուրքական աշխարհի համար: Ես հավերժ երախտապարտ եմ իմ Տիրոջը, որ թույլ տվեց մեզ գոյատևել այս օրերին»,- նշել էր Թուրքիայի նախագահն, արդեն 2021-ին:

Իսկ կարդալով իր հակաիրանյան բնույթի ոտանավորը նույն թեմայի շուրջ խիստ արձագանքի արժանացավ Իրանի կողմից:

Նրան հիշեցրին, որ օսմանյան կայսրության ժամանակներն արդեն վաղուց անցել են:

Հայաստանից կրկին որևէ արձագանք չեղավ:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այստեղ փորձագիտական շրջանակների մակարդակով արձանագրվեց, որ Էրդողանը իր մեսիջներում փորձում է  զգուշավոր ձևով ձեռնոց նետել նաև Մոսկվային:

Մասնավորապես,  բազմաթիվ ճակատներ հետապնդելու մասին Էրդողանի ակնարկը այն ժամանակ  արտացոլում էր  իր կառավարության ռազմավարական նպատակները՝ ընդլայնելու իր ազդեցությունը Ռուսաստանի սրտում: Նրա վարչակազմը արդյունավետ լոբբինգ է իրականացրել Թյուրքական խորհրդի կարգավիճակը բարձրացնելու համար, որը հիմնադրվել էր դեռ  2009 թվականին՝ բարելավելու հարաբերությունները թյուրքալեզու երկրների միջև: 2021 թվականին խորհուրդը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն (Türk Devletleri Teşkilatı), որում որպես լիիրավ անդամներ ընդգրկվեցին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։

Ռուս փորձագետների կարծիքով Էրդողանի այս վերջին մեսիջները ցույց են տալիս մեկ բան, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը  վերջին տասնամյակում հիմնովին չի փոխել նախագահ Էրդողանի և նրա իսլամիստ-ազգայնական դաշնակիցների հավակնությունները՝ հասնելու այն բանին, ինչին Էնվեր փաշան չկարողացավ:

«Տասնամյակներ շարունակ Թուրքիայի իշխող վերնախավը Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել է որպես ռազմավարական լծակ՝ Արևմուտքից ավելի մեծ զիջումներ կորզելու համար, որին Թուրքիան ամուր կապված է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի միջոցով», - նշում են այդ վերլուծաբանները:

Էրդողանի համար Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ պահպանելն ունի նաև անձնական նշանակություն, քանի որ նա և իր քաղաքական և գործարար գործընկերները մեծ օգուտներ են քաղել այդ կապերից և մեծապես հարստացել: Ռուսաստանը, որը կաշկանդված է  արևմտյան պատժամիջոցներով, այսօր  քիչ այլընտրանքներ ունի առևտրի և ապրանքների և ծառայությունների գնման համար, դրանով իսկ բարձրանում է  այս հարաբերությունների ռազմավարական արժեքը Էրդողանի և նրա շրջապատի համար և ոչ ավել:

Ինչ վերաբերվում է  Հայաստանին, ապա այստեղ տիրում է խորը գավառական մթնոլորտ, որտեղ քաղաքական վերնախավը զուրկ է վերլուծելու տարրական խնդիրները՝կապված երկրի անվտանգության հետ,և մեծ ենգործնթացների պարզ վիզուալ պատկերների մեկնաբանությունները, որոնք հիմնականում կատարվում են կենցաղային հարթության վրա:

Իսկ այն, որ Էրդողանը և իր նպատակները լուրջ սպառնալիք են տարածաշրջանի երկրների համար,  տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Պարզապես քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս այդ երկրներին կենտրոնանալ այդ վտանգների վրա: Ռուսաստանըմասնավորապես կենտրոնացած է ուկրաինական ուղությամբ, Իրանը՝միջինարևելյան ուղությամբ, իսկ Չինաստանը՝Թայվանի և Հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանի ուղությամբ:

Սակայն, բոլորը աչքի տակով հետևում են այսօրվա գլխավոր պանթուրքիստի ուղերձներին, որպեսզի ճիշտ պահին հետևություններ կատարեն:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մենք պետք է օր առաջ ձևավորենք նոր ազգային-պետական վերնախավ, որպեսզի կարողանանք լրջորեն պատրաստվել վտանգների կանխատեսմանն ու ժամանակին չեզոքացմանը, առանց սրտաճմլիկ ելույթների, բայց գործուն և լուռ աշխատանքի միջոցով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan