Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը
16
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Պատերազմ Արցախում
Դատապարտյալ է ինքնասպան եղել Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». ծաղկաբույծ Թրամփը գտնվում է շարունակվող հակամարտությանն աջակցող կողմերի ճնշման տակ․ Լավրով Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու․ Արա Պողոսյան Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան «Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին

Հայաստանն ունի զարգացման երկու տարբերակ. Կա՛մ դառնալ թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալ տարածաշրջանային ինքնուրույն սուբյեկտ՝ պահպանելով իր անվտանգությունը

Հայաստանում շատերին զարմացրել ու զայրացրել է Փաշինյանի քայլը՝այցելել ՆյուՅորքում «թուրքական տուն»և այնտեղ Էրդողանից ստանալ նրա գիրքը, թե՝ինչպես պիտի լինի տարածաշրջանային խաղաղության բանաձևը:

Այն, որ Փաշինյանըվաղուց էր ընտրել թուրքական ուղին, քչերը գիտեն, սակայն թուրքական սիմվոլիզմը, նույնիսկ միամիտ հայերի աչքից չվրիպեց, թե ինչպես էր ուրախացել Փաշինյանը՝ստանալով անձամբ Էրդողանից նրագիրքը:

Իրականում Փաշինյանի պրոտեժեն Էրդողանը դարձավ դեռ 2021-ի գարնանից, երբ զգուշացրեց Մոսկվային, որ Հայաստանում չի հանդուրժի, որ զինվորականները հեռացնեն Փաշինյանին իշխանությունից: Էրդողանին այս հարցում աջակցում էր Արևմուտքը:

Դրա դիմաց, բնականաբար,Փաշինյանը պիտի հատուցեր Էրդողանին, ինչը չուշացավ: 2021-ի ընտրություններում հաղթանակից հետո, Փաշինյանըքայլ առ քայլ կատարեց Էրդողանի առջև բոլոր իր խոստումները, հատուցելով նրան  իր պարտքը,  իշխանությունը  Թուրքիայի կողմից պաշտպանելու դիմաց  2021-ի գարնանը, երբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը սպառնում էր հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Հետո եկավ Արցախի  փուլային հանձման ժամանակը, որն սկսվեց 2022-ի գարնանից և ավարտվեց 2023-ի սեպտեմբերով:

Հերթում մնացել է երկու խնդիր.հանձնել, այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»Թուրքիային և դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից, որպեսզի Թուրքիան լեգիտիմ ձևով կարողանա տիրանալ Հայաստանին:

Փաշինյանի հրեշավոր ծրագրերը այլևս ոչ մեկին չեն զարմացնում, զարմացնում է այն, թե ինչ աստիճանի է չկայացած հայաստանյան քաղաքական դաշտը, որ չի կարողանում կանգնեցնել  Փաշինյանի  այս հայակործան ծրագրերը:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:Երկու բան.գոնե տառաճանաչության մակարդակով սովորել քաղաքագիտական տարրական նորմերը, թե ինչ լեգիտիմ եղանակներ կան իշխանափոխության համար,և հասկանալ, որ այս տարածաշրջանում առանց ռազմավարական դաշնակցի հնարավոր չի լինի բալանսավորել  10 մլն-անոց Ադրբեջանի և 80 մլն-անոց  Թուրքիայի օր օրի աճող ամբիցիաները: Որոնք, ինչպես պատմությունն է ցույց տվել, հետապնդում են մեկ նպատակ. ունենալ ընդհանուր սահման և կլանել այս երկու պետությունների մեջ  հայտնված  Հայաստանը:

Ով չի հասկանում այս պարզ ճշմարտությունները,  անմեղսունակ է, իսկ ով համոզված է, որ 3մլն-անոց Հայաստանը կարող է այս խնդիրը լուծել ինքնուրույն, նույնպես անմեղսունակ է: Միթե Փաշինյանի վեց տարվա այս կառավարումը և 100 տարվա պատմական  իրադարձությունները չեն հուշում, որ առանց ամուր իրական և գետնի վրա դաշնակցի, թիկունքի, Հայաստանը չի կարողանա հավասարը հավասարի պես բանակցել  թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեր ասմունքներից և ոտանավորներից պիտի վախենան, կատարյալ հիմարներ են: Նրանք, ովքեր կարծում են, որ անընդահատ զիջելով հնարավոր կլինի բավարարել թուրքերի՝օր օրի աճող պահանջները, նույնպես հիմարներ են:

Բայց նրանց հիմարությունից, տուժվում են Հայաստանի և Արցախի քաղաքացիները:

Հայաստանի ինքնուրույն սուբյեկտ դառնալու համար մեր տարածաշրջանում անհրաժեշտ է մեկ բան.վերականգնել մեր ռազմավարական բնույթի հարաբերությունները Մոսկվայի հետ,որ հիմնովին կազմաքանդվեցինՓաշինյանի կառավարման վեց տարիների ընթացքում և,որի հետևանքով,  մենք կորցրեցինքԱրցախը:

Ի դեպ, մենք ազատագրեցինք Արցախը նույնպես ստանալով այդ նույն ռազմավարական դաշնակցից ավելի քան 1,5 մլրդ դոլարի զենք ու զինամթերք: Եթե ոմանք կարծում են, թե առաջին արցախյան պատերազմում մենք բացառապես  ոտանավորներ արտասանելով ենք հաղթել, կատարյալ անմեղսունակներ են: Ոտանավորները,իհարկե,բարձրացնում են մարդկանց ոգին: Սակայն պատերազմում խիզախ ոգուց բացի,զենքի բավականաչափ առկայությունն է հաղթանակ բերում:

Չհասկանալ այս պարզ ճշմարտությունը, նշանակում է՝ մնալ տհաս և անգրագետ:

Աշխարի բոլոր ժողովուրդների ողբերգությունները գալիս է հենց տգիտությունից:

Դեռ  անցյալ դարի  50-ական թվականներին,  Բերտրան Ռասսելն էր նշել, որ ժողովուրդների համար ամենավտանգավորը ոչ պատերազմն է, ոչ կոմունիզմը և ոչ էլ սովը, այլ տգիտեւթյունն է, որից կարող են առաջանալ այս երեք արատները:

Ռասսելի այս խոստովանությունը գրեթե 100 տոկոսանոց  ճշգրտությամբ վերաբերվում է նաև Հայաստանի քաղաքական դասին, որ մինչ այսօր, վերը նշված պատճառներով,  չի կարողացել կանխել սեփական ժողովուրդի գլխին ծանրացած վտանգը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan