16-ամյա պատանին Մասիսի հրապարակում դանակահարել էր 32-ամյա երիտասարդին
Դիտել նաև
Կոտայքում երիտասարդները դանակի մի քանի հարված են ստացել. կասկածյալը Նոր Հաճնի քաղաքապետի տղան է
Արմավիրի մարզում թաղման ժամանակ դանակահարել են 24-ամյա երիտասարդին
Դանակահարություն Ֆուչիկի փողոցում. պարեկները հայտնաբերել են կասկածյալին
Դանակահարություններ Երևանում. բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար
Վիճաբանություն և դանակահարություն ճանապարհը չզիջելու պատճառով
Հուլիսի 9-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Դաշտավան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Նոր Խարբերդի 16-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: