«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»
7
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան

Կոյաճահճում նստած՝ ուրիշի վարդի փշերն են հաշվում... խելքի աշեցեք

Ռուսաստանում անցած շաբաթավերջին ծավալված «դրամատիկ իրադարձությունները» բավականին բուռն ու դիտարժան արձագանքներ ունեցան Հայաստանում և սոցցացերի «հայկական» հարթակներում: Իրարանցում էր, ինչպես ասվում է՝ էլ դու սուս: Ու բուռն: Ու հախուռն: Ու ծայրահեղ ծիծաղելի: Դառնածիծաղելի:

Առաջինն, իհարկե, ոգևորվեցին ինչպես գրանտով հակառուսները, այնպես էլ՝ պաթոլոգիկ ռուսաստանատյացները: Ու գնա՜ց... «Ռուսաստանը կործանվում է», «Ռուսաստանը փլուզվում է», «այ էդպե՜ս...«, «ոնց կանխատեսել էի (էինք)» (թովա՝ թե):

Սորոսա-թրքամետ շրջանակների ոգևորությանն ու ծնծությանը չափուսահման չկար: Շատերն այնպես էին մեկնաբանում, որ բանից անտեղյակ մարդուն կարող էր թվալ, թե դա հենց իրենք, օրինակ, ասենք, Տիգրան Խզմալյանը կամ, ասենք, էն Փաշինյանի մոռացված խորհրդական Խառատյանն էին Պրիգոժինին հեռակառավարում, ասում՝ դեպի որ կողմ շարժվի, հաջորդ քայլով ինչ անի և այդպես շարունակ:

Թե ասա՝ որ Ռուսաստանը, ենթադրենք, կործանվեց, դրանից ձեզ՝ ի՞նչ: Պարզ չէ՞, որ ինչ լիներ-չլիներ, նման դեպքում, առաջինը լինելու էր թուրք-ադրբեջանական հարձակում Հայաստանի վրա, որ էդ խառը վիճակում իրենց հարցերը լուծեն, մանավանդ՝ էս պայմաններում:

Մի վերլուծացավի էին եկել համատարած, որ ասելու չէ: Բայց լավ խնդալու առարկա է: Էս է լինելու, էն է լինելու, ֆլան-ֆստան: Էն էլ Պրիգոժինը բռնեց ու «զադնի դրեց»: Մե հուսախաբություն, մե պախարակաջղայնոտ հորդորանքներ: Կարծես՝ Պրիգոժինն էլ, Լուկաշենկոյի հետ զրուցելու արանքում, «կպած» թերթում էր հայկական Ֆեյսբուքը հասկանալու համար, թե ինչ անի կամ ինչն էն չի անում:

Մյուս «կողմն» էլ պակասը չէր: «Պուտին ժիվեե վսեխ ժիվիխ» տոնայնությամբ հակադարձում էին ռուսաստանյան իրադարձություններից «վաԴացած», «5 րոպեից կավե ոտքերով հսկայի» տապալում» կանխատեսողներին: Թե՝ «ռուսաստանը հավերժ է, ռուսաստանը չի կործանվի»:

Ռուսագետների, ռուսաստանագետների այդ օվկիանոսում կային առավել «շուստրիները», որոնք թեթևակի զսպելով ոգևորությունը կամ անհանգստությունը՝ այնպիսի ձևակերպումներով էին վերլուծաբանում, որ իրադարձությունների հետագա ընթացքի ցանկացած տարբերակում, խորիմաստ մանդարինի կեցվածք ընդունելով՝ ասեն, թե «բա որ ասո՜ւմ էի...»:

Բայց ամենից ցավոտն ու միաժամանակ զավեշտականն այն է, որ այսքան գիտուն, «վերլուծագետ» ու «փորձաբան» կա մի հանրույթում, մի ժողովրդի շարքերում, որ երկրովի-ազգովի հաջողացրեց ընդամենը մի քանի տարվա մեջ դղրդյունով վարի տալ այն ամենը, ինչ 30 տարի ստեղծել էր՝ մեծագույն զոհողությունների գնով՝ անկախություն, ինքնիշխանություն, հաղթանակ, բանակ, պետություն, տնտեսություն...

Կողքից նայելիս այն տպավորությունն էր, որ կոյաճահճում ընկղմվածներն աշխուժորեն քննարկում են օտարի վարդի փշերը, փոխարենը մտածելու այն մասին, թե էս խայտառակ վիճակից մե՛նք (իրենք էլ հետը, էլի), ոնց դուրս գանք:

Հա, բայց ամենից «շուստրին», միևնույն է, Նիկոլ Վավայևիչն էր: Շունչը պահած ամբողջ օրը տազ արեց, իսկի մի ծպտունիկ էլ չհանեց: Մարդիկ կային, անհանգստացան, հո «գերագույն» Նիկոլին բան-ման չի՞ պատահել: Ախր անգամ լայվ չմտավ ինչ-որ կաֆելապատ տարածքից ու չճվճվաց, թե «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...» կամ նման մի բան:

Շունչը պահած սպասում էր: Չնայած չար լեզուներն ասում են, որ այդ ընթացքում երկու տեքստ էր հորինել, մեկը՝ «Պուտինյան շղթաներից ձերբազատված Ռուսաստանին ողջունելու», մյուսը՝ «Լադիմիր Լադիմիրիչին ողջունելու...»:

Հետո, ուշ երեկոյան, երբ պարզվեց, որ Ռուսաստանի հերթական կործանումը հերթական անգամ չեղարկվում է, Պրիգոժինն էլ «զադնի է դրել», հո՛պ, հայտնվեց Նիկոլ Փաշինյանն ու հայտնվեց Պուտինի հետ կապող հեռախոսի մոտ: Զանգեց ու խոսեց... հասկանալի է՝ կազմած երկրորդ տեքստով:

...Իսկ այդ ընթացքում շրջափակված Արցախի հայության վիճակը շարունակեց վատանալ:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan