Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
«Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան

Ամուսնու կողմից հետապնդումների, սպառնալիքների մասին Լիաննա Մարգարյանի ահազանգելուց հետո իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկել

 

Panorama.am-ը գրում է․ Ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի կողմից հետապնդումների, սպառնալիքների մասին Լիաննա Մարգարյանի ահազանգելուց հետո իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկել։

Հիշեցնենք, կնոջ հրապարակած տեսանյութը  լայն տարածում գտավ համացանցում։ Լիաննա Մարգարյանը հայտնում էր՝ երեխաների հետ թաքնված է, չի բացահայտում գտնվելու վայրը, քանի որ մտավախություն ունի իր ու երեխաների համար։ Մարգարյանը նշում է, որ ամուսնալուծության հարցը գտնվում է դատական փուլում, իսկ մինչ այդ ամուսինն ամեն բան անում է իր դեմ՝ սկսած ֆինանսական մեծ փոխհատուցում պահանջելուց մինչև իր ու երեխաների նկատմամբ հետախուզում հայտարարելը։

«Կարծում եմ՝ ավելի խելամիտ կլիներ, որ իրավապահներն արձագանքեին, քանի որ անձը հայտնում է տեղեկություններ։ Պետք է որոշակի գործողություններ իրականացվեին՝ ստուգելու տեղեկութունների իսկությունը, բայց... Միգուցե պրոցես  կա, վարույթ նախաձեռնվել է, բայց ես որևէ տեղեկություն չունեմ, իմ վստահորդներից որևէ մեկի հետ կապ չեն հաստատել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց  փաստաբան Գոռ Սաղոյանը։

Սաղոյանի վստահորդների թվում են Լիանա Մարգարյանի քույրը՝ Էլենը, մայրիկը, տատիկը, մորաքույրը, որոնց  նկատմամբ Լիաննայի ամուսինը՝ Գոռ Տեր-Եսայանը կյանքի, առողջության հետ կապված սպառնալիքներ է հնչեցրել։

Սեփականության  վերաբերյալ Գ. Տեր-Եսայանը սպառնալիքներ է հնչեցրել իր մոր և հարազատ եղբոր նկատմամբ: Ոստիկանությունը 2-ական աշխատակից է տրամադրել Գոռի մորն ու եղբորը՝ յցանկացած տեղաշարժի դեպքում նրանց ուղեկցելու համար։

Սպառնալիքների գործով քրեական վարույթ է նախաձեռնվել, գործը ՔԿ Արաբկիրի բաժնում է։ Փաստաբանը տեղեկություններ հրապարակել չի կարող՝ վարույթն իրականացնող մարմնին որևէ կերպ չխանգարելու համար։

«Այդ բոլոր փաստերն ամբողջացված ու հավաքագրված են, հարուցվել է նոր քրեական գործ, որի հիմքում դրվել է ոչ միայն մեր ընտանիքի անդամների, այլ նաև  Գոռ Տեր-Եսայանի հարազատ եղբոր ցուցմունքն այն մասին, որ իր հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել, մասնավորապես՝ թմրանյութերի ազդեցության տակ մտել է եղբոր խանութ և ծեծկռտուք սկսել, որից հետո ձերբակալվել է, բայց, ինչպես տեսնում եք, կրկին ազատության մեջ է»,- Panorama.am-ին պատմեց Լիաննայի քույրը՝ Էլենը։

Լիաննայի հարազատները տեղաշարժվում են ոստիկանների ուղեկցությամբ՝  անվտանգության նկատառումներից ելնելով։

«Ոստիկանությունը երկուական աշխատակից է տրամադրել յուրաքանչյուրիս՝ մեր ցանկացած տեղաշարժն ուղեկցելու համար։ Այսինքն, ամեն օր տասը ոստիկան զբաղված են դրանով, բայց հանցագործն ազատ շրջում է։ Չէ՞ որ նա այլ մարդկանց էլ կարող է վնասել, վտանգված է ամբողջ հասարակությունը»,-ասաց Էլեն Մարգարյանը։

Հիշեցնենք, Լիաննա Մարգարյանը հայտարարել էր՝ իր աչքի առաջ 47-ամյա հորը սպանած ամուսինը՝  Գոռ Տեր-Եսայանը  կատարած հանցանքի համար պատիժ չի կրել,  երկու տարի հոգեբուժարանում անցկացնելուց հետո հիմա գտնվում է ազատության մեջ, սպառնում է նաև իր հարազատներին։

Լիաննայի քույրը՝ Էլենը Գոռ Տեր-Եսայանի՝ ազատության մեջ գտնվելն անարդար ու անհասկանալի է համարում։ Նրա կարծիքով, նաև  կապերի, նախկին աշխատանքի շնորհիվ է  Տեր-Եսայանը գտնվում ազատության մեջ։ Ինչպես հայտնել էր Լիաննա Մարգարյանը, ամուսինն աշխատել է ոստիկանության 6-րդ վարչությունում։

«Դա է պատճառը, որ Լիանան դիմում է նաև Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի այս գործը հայտնվի նրանց վերահսկողության ներքո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Էլեն Մարգարյանը։

Լիաննայի կողմից տեսանյութի տարածումից հետո՝ հունիսի 8-ին տեղի է ունեցել դատական նիստ, որին ոչ մեղադրյալը, ոչ իր դատապաշտպանը չեն ներկայացել, և արդեն որերորդ անգամ դատական նիստը հետաձգվում է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 16:30-ին։ Դատավորը Արտուշ Գաբրիելյանն է։

Փաստաբան Գոռ Սաղոյանի խոսքով, այս գործով դատաքննությունն ըստ էության չի սկսել։ Նշանակվել են նախնական նիստեր, որոնք այս կամ այն պատճառով չեն կայացել, հետաձգվել են։

«Գոռ Տեր-Եսայանի անեմղսունակության վերաբերյալ երեք փորձաքննություն է իրականացվել։ Առաջին երկուսի արդյունքում ճանաչվել է անմեղսունակ, երրորդ փորձաքննությամբ ճանաչվել է մեղսունակ։ Վարույթը փոխակերպվել   է քրեական վարույթի, այն հիմա դատարանում է։ Ակնկալում ենք, որ մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ մինչ այդ, այս փուլում ակնկալում ենք, որ ավելի արդյունավետ միջոց կկիրառվի, կալանքն ի նկատի ունեմ, քանի որ անձը, գտնվելով ազատության մեջ, վտանգ է  ներկայացնում հասարակության համար, շարունակում է  նոր հանցանքներ կատարել, սպառնալ կնոջ ընտանիքի անդամներին»,-նշեց փաստաբանը։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Գոռ Հրաչի Տեր-Եսայնանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքի 33-րդ բնակարանում պահել ակոսափող հրազեն հանդիասցող ձևափոխված 9մմ /9x18/ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարացված գործարանյաին արտադրության «օդաճնշիչ ատրճանակը և ակոսափող հրազեն հանդիսացող, 5,45 տրամաչափի, «201572» համարի իրանով, «229371» համարի փակաղակի շրջանակով, կրակելու համար պիտանի ինքնաձիգը, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ /5,45x39/ 7,62մմ /7,62x39/ տրամաչափերի մեկակն փամփուշտներ:

2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր վերը նշված բնակարանում անհիմն վիճաբանել է իր մերձավոր ազգական հանդիսացող աներոջ՝ իր բնակարանում վերցրել է՝ ինքնաձիգը և տվյալ զենքի գործադրմամբ նույն շենքի շքամուտքում հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, որից հետո այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերք արձակելու միջոցով Արթուր Մարգարյանի առողջությանը պատճառել է կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ, որի արդյունքում ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից:

Գործը ստացվել է այս տարվա փետրվարի 17-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan