Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ
13
Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Պատերազմ Արցախում
Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Կարո՞ղ է վերջում էլ պայման դնեն՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո ստորագրել. Ագնեսա Խամոյան Փաշինյանը ոչինչ չի կարող անել եկեղեցուն. Արմեն Բադալյան Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Իրանի կողմից սպասվող հակահարվածի ծավալը կարող է պայթեցնել տարածաշրջանը Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Մեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն Հակոբյան Ներհայաստանյան աշխարհաքաղաքական առճակատում (տեսանյութ) Ինձ ավելի շատ անհանգստացնում է իմ երկրի վիճակը, իմ վնասվածքը չի կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից. Ակցիայի ժամանակ մատները կորցրած Եսայի Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք AI գործարան, տրակտորի գործարաններ, ադամանդի․․․ հերթով կառուցեք, չենք հասցնում հաշվել․ «Կարճ ասած» Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ Հնդկական ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ Հերթական պղծությունը թե՛ Արցախի դրոշի, և թե՛ ՌԴ դրոշի հանդեպ (տեսանյութ) «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,-Լևոն Տեր-Պետրոսյան «Դեռևս ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց. գործընթացը ձախողված չէ՝ վաղուց սկսված է». Սերժ Սարգսյան «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Բելգիայի ֆլամանական խորհրդարանում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Բանաձևում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը և կոչ անում Ադրբեջանին` անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։

Ավելին, բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։

 

Բանաձեւի նախաձեռնող, Ֆլամանական խորհրդարանի անդամ Ալեսիա Քլեյսը, որը ներկայացնում է Նոր ֆլամանական «Ալիանս» կուսակցությունը, անդրադառնալով բանաձևի ընդունմանը, նկատել է. «Ես շատ գոհ եմ, որ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել հայ-ադրբեջանական հակամարտության՝ ներառյալ Լաչինի միջանցքի փակման և հումանիտար իրավիճակի վերաբերյալ մեր բանաձևին։

Մենք միասնական ենք՝ դատապարտելու շարունակվող պատերազմը և կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ քննարկումներում առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»:

Բանաձևի քննարկումներ ընթացքում խորհրդարանի անդամ և բանաձևի համահեղինակ Կարլ Վանլաուեն մասնավորապես նշել է. «Այս բանաձևը հայ համայնքի հետ բազմաթիվ զրույցների և ֆլաման լրագրող Յենս Դե Ռեյկի հետ քննարկումների արդյունք է, որին անցած շաբաթ հյուրընկալել էինք հանձնաժողովում։ Նա ներկայացրել է Կովկասում ավերիչ հակամարտությունը։ Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը իսկական հումանիտար ճգնաժամ է։ Դա պետք է դադարեցվի հիմա»։

Անդրադառնալով բանաձեւին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ֆլաման պատգամավորների աշխատանքը, մասնավորապես նրանց, ովքեր առաջնորդող դեր են խաղացել և անխոնջ կերպով հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Արցախում էթնիկ զտումների քաղաքականության դեմ։ Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հավասար է նրա կյանքի իրավունքին, որը պետք է անզիջում կերպով պաշտպանել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan