Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև
29
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Եթե Փաշինյանը հույսը դրել է ԱՄՆ-ի վրա, թող տեսնի, թե ինչպես են նրանք վարվում իրենց դաշնակիցների հետ․ Լավրով․ Տեսանյութ Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ղարաբաղում, մեղմ ասած, մնում է ոչ հեշտ. Զախարովա. Տեսանյութ Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Արցախից ժամը 16:00-ի դրությամբ շուրջ 93 000 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ Գեղամ Մանուկյանի եղբորը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Եվլախում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար Նիկոլ Փաշինյա՛ն, քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Գերեվարվել է գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է․ առաջարկում եմ, խնդրում եմ Արցախի Գերագույն դատարանին արտագնա նիստ անել․ Դանիելյան Հիմա մեր անելիքը պետք է լիներ արցախցիներին տնով ապահովելը՞, թե՞ արցախցիներին տնազուրկ դարձնողին չասեմ ինչ անելը Այսօր «Եռաբլուրում» 14 հուղարկավորություն է լինելու Բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներ են գործում․ ՔԿ-ն զգուշացնում է Բաքուն ԼՂ հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է ձերբակալել «Մարդիկ կորցրեցին իրենց տունը և տարիներով կերտած հողը». Լուսինե Թովմասյանը՝ երկրում տիրող իրավիճակի մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պապիկյանը Տուլա չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու․ ՀՅԴ ներկայացուցիչ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Երեկ ուշ երեկոյան Ստեփանակերտ ուղևորված ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Ո՞վ է առաջնորդը Ադրբեջանի ստրատեգիական երկու սխալները Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար Ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է. Տեսանյութ Չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ. Սիրուշո Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում

Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում. Վանկուվերի հայ համայնքի հայտարարությունը

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ստացել է Վանկուվերի հայ համայնքի հայտարարության տեքստը․ «Ազատ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել ցեղասպան Ադրբեջանի կազմում։

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունն արդեն 160 օրից ավելի գտնվում է լիակատար շրջափակման ﬔջ: 120 000 արցախահայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների իրավունքներն անօրինաբար ոտնահարված են Ադրբեջանի ցեղասպանական քայլերի, ﬕջազգային հանրության լուռ համաձայնության ու Հայաստանի ներկայիս կառավարության հանցավոր անգործության արդյունքում: Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն անվրդով հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ. կմ տարածքով, որն ըստ նրա և իր ղեկավարած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության, ներառում է Ղարաբաղը: Ավելին, Փաշինյանը բաց տեքստով խոսում է ՀՀ տարածքում գտնվող հայկական գյուղերի ադրբեջանապատկան լինելու մասին և պատրաստակամություն հայտնում զիջել այս կարևոր ռազմավարական սահմանային բնակավայրերը թշնամուն: Սա ոչ այլ ինչ է, քան՝ վտանգել Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ, ինչի հետևանքով Հայաստանը կհայտնվի շրջափակման ﬔջ` անդառնալի հետևանքներով հայության համար և իսպառ կզրկի ﬔզ` հայերիս, ﬔր պատմական հայրենիքում ապահով ապրելու հնարավորությունից:

Արցախի օտարումը հակասում է Հայաստանի Անկախության Հռչակագրի և Սահմանադրության հիﬓարար դրույթներին: Մայիսի 22-ին Արցախի Ազգային ժողովը (ԱԺ) արցախահայության անունից իր զայրույթը հայտնեց ՀՀ վարչապետի անընդունելի հայտարարությունների նկատմամբ և վերահաստատեց արցախահայության անդրդվելի կամքը՝ ապրելու իր պապերի հողում, պաշտպանելու իր սուրբ հայրենիքը: Հայտարարության ﬔջ մասնավորապես ասված է.

«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրուﬓերն Արցախի մասին, առանձնապես՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիﬓադրույթը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել ﬕջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»: Վանկուվերի հայկական համայնքը նույնպես խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի Արցախն Ադրբեջանի կազմ ներառելու ցանկացած փորձ: Մասնավորապես, Հայաստանի ներկայիս իշխանություններից և Նիկոլ Փաշինյանից ակընկալում ենք անհապաղ դադարեցնել Արցախի, Հայաստանի և համայն հայության գոյությունը վտանգող ազգադավ գործողությունները:

Ակնհայտորեն նրա կառավարությունը անկարող է գտնել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծուﬓեր. նա տապալել է բանակցությունները և ﬔր երկու հայկական պետությունները տանում է կործանարար ուղիով: Նիկոլ Փաշինյանը չունի իրավունք՝ կայացնելու ﬕանձնյա որոշուﬓեր ﬔր հայրենիքի համար այս ճակատագրական պահին, քանզի աշխարհասփյուռ հայությունը դեմ է Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային և անվերապահորեն սատարում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքին: Նիկոլ Փաշինյանը և ցանկացած ﬔկ այլ իշխանավոր, ով կհամարձակվի քայլեր ձեռնարկել ընդդեմ ազատ Արցախի պետք է հասկանա, որ պատասխանատվությունից խուսափելն այլևս անկարելի է լինելու. պետք է հրաժարվել հակասահմանադրական և հակահայ բոլոր գործողություններից:

Վանկուվերի հայ համայնքը կոչ է անում համայն աշխարհի հայկական համայնքներին ﬕանալ այս հայտարարությանը և հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի ներկայիս ղեկավարի հայադավ խոսքերի և գործողությունների վերաբերյալ: Արցախը երբեք չի' եղել և չի' կարող լինել Ադրեբեջանի հպատակության տակ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan