Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ Բաքուն հայտարարել է, որ Արցախի դեմ ահակեբչության ժամանակ կորցրել է 192 զինծառայողի Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը՝ «Եռաբլուրում». ֆոտոռեպորտաժ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր արցախցիներին իրենց կամքով են հեռանում «Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Լիլիթ Գալստյանը Զոյա Թադևոսյանի գրառման առնչությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել դատախազություն Ամուսինս հիվանդանոցում է, ոչինչ չենք վերցրել, ոչ ոքի պետք չենք, չգիտենք ինչ անել. արցախցի «Դադարեցրեք տեղի ունեցող դժոխքը»․ Էլինա Ջանիբեկյան ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը

Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշադրություն պետք է դարձնել, որ մոսկովյան հանդիպման շրջանակներում որևէ հայտարարություն չեղավ Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության մասին, Արցախի հիմնախնդրի մասին ընդհանրապես: Փաստացի, սա նշանակում է, որ խոսք է եղել միայն կոմունիկացիաների բացման հետ կապված: Այստեղ կարծիքները տարաբևեռ են:

Սակայն գոնե նախնական տպավորությամբ, առկա է երկու գործոն: Նախ՝ փոխվարչապետների մակարդակով հանդիպման մասին շեշտվեց՝ ըստ երևույթին առաջին հերթին քողարկելու եռակողմ հանդիպման ձախողված լինելը: Ի վերջո, երբեք նման կարճ հանդիպում չի եղել: Բայց և մյուս կողմից՝ քանի որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի ու ընդհանուր իրավունքների հարցը մնա հետագային, ապա չի բացառվում, որ հենց դրա համար խնդիրը դիտարկվեց ընդամենը Հայաստան-Ադրբեջան տիրույթում։

Փոխարենն, ի դեպ, Արևմուտքը շահագրգռված է, որ արցախահայությանը որոշակի «իրավունքներ ու անվտանգության երաշխիքներ» տրամադրելով, ավելի ստույգ՝ առանց իրական երաշխիքների պարզապես այդպիսի խոստումներ Ալիևից վերցնելով՝ թեման փակվի, որպեսզի ռուս խաղաղապահները Արցախից դուրս գան։ Այդ դեպքում հարց է ծագում՝ որո՞նք են ՌԴ նախագահի նշած չլուծված հարցերը։ Եթե խոսվում է տեխնիկական խնդիրների մասին, պետք է ենթադրել, որ իսկապես հարցը վերաբերում է բացառապես սահմանների ճշգրտմանը և կոմունիկացիաների բացմանը։ Պատահական չէ, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, թե Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։

Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի, ինչպես նաև այն մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողությունը։ Բայց նկատենք, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե պատրաստ է բացել ճանապարհները և անխափան հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի համար։ Այդ դեպքում մնում է ենթադրել, որ խնդիրը կապված է Ադրբեջանի հետ, որը փորձում է իր համար Սյունիքով սուվերեն միջանցքի կարգավիճակ ունեցող ճանապարհ ստանալ՝ այն կապելով Լաչինի միջանցքի բացման թեմայի հետ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական ղեկավարությունը հայտարարություններ է արել՝ Լաչինի միջանցքի հարցը կապելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» արհեստական թեմայի հետ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կոնկրետ գործընթաց է փորձում իրականացնել իր դիրքերը չթուլացնելու և հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը շարունակական երկխոսության բնույթ է կրելու։ Սակայն առջևում եվրոպական միջնորդությամբ սպասվում են Քիշնևի, ապա Բրյուսելի հանդիպումները։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ ԵՄ-ն կփորձի՞ Մոսկվայի նախաձեռնությանը հակադրվելու համար առարկայական տեսք տալ որոշակի պայմանավորվածությունների, թե՞ ամեն ինչ դեռ որոշ ժամանակ էլ կհետաձգվի…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan