Թբիլիսիում գտնվել են հայկական գրությամբ տապանաքարեր, որոնք կիրառվել են որպես դպրոցի աստիճան

Դիտել նաև
Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել
Սաակաշվիլին առաջին անգամ երկար ընդմիջումից հետո հեռավար կարգով մասնակցել է դատական նիստին
Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող , նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից:
Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:
Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ: