Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
14
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին ՔՊ-ականներն իրար են ուտում Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում

Արևմուտքի փարիսեցիական գնահատականները Վրաստանում և Մոլդովայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ապշեցուցիչ են

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գծող հանձնակատար Ժոզեպ Բորելը այսօր ցնցող հայատարարությամբ է հանդես եկել՝ Մոլդովայում և Վրաստանում սպասվող  ընտրությունների վերաբերյալ:

Նա գովել է Մոլդովայի իշխանություններին, իբր՝ «արադար ընտրարշավ անցկացնելու համար» և քննադատել է Վրաստանի իշխանություններին, իբր՝  «ավտորիտար   քայլերի»  կատարման համար:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է ցանկացել ասել Բորելը, փորձենք համեմատել այս երկու երկրներում ընթացող   նախընտրական արշավները, որից պարզ կդառնա Բորելի և ընդհանրապես արևմտյան  գործիչների գնահատականների փարիսեցիության աստիճանը:

               Ի՞նչ է ակնկալվում Մոլդովայի հոկտեմբերի 20-ի ընտրություններից

Ինչպես հայտնի է, Մոլդովայում գալիք կիրակի կանցնեն նախագահական ընտրություններ, և միաժամանակ, այդ երկրում կանցկացվի հանրաքվե՝ ԵՄ-ի անդամ դառնալու վերաբերյալ:

Հասկանալի է, որ հանրաքվեի անցկացումը չի նշանակելու, որ  Մոլդովան դառնալու է ԵՄ անդամ: Պարզապես, դա  իշխանության կողմից առաջարկված որոշումն էր, որպեսզի իր թեկնածուի հաղթանակը լինի կանխորոշված: Կիսասոված երկրում, որտեղ մարդկանց կենսամակարդակը համեմատվում է աֆրիկյան երկրների հետ, ԵՄ-ին միանալը, աղքատներին  «խաբեության կարկանդակներ» բաժանելու պես մի բան է իրենից ներկայացնում:

Բանն այն է, որ ըստ հարցումների՝ իշխանության ներկայացուցիչ Մայա Սանդուի վարկանիշը տատանվում է 35 տոկոսի սահմանի մոտ:

Սակայն նրա հակավարկանիշը էլ ավելի մեծ տոկոսի  է հասնում:

Որպեսզի Սանդուին  հեշտ լինի վերընտրվել, արևմտյան կենտրոնները մի շարք քայլերի են դիմել.

Առաջին

Հրապարակավ   խոսք են տվել մոլդովացիներին, որ Սանդուի ընտրվելու դեպքում ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 1.8 մլրդ դոլարի չափ օգնություն:

Երկրորդ

Որպեսզի Սանդուն  չունենա մրցակից, նրա բոլոր հակառակորդների վրա քրեական գործեր են բացվել: Իսկ նրա գլխավոր մրցակցին՝ ռուսամետ համբավ ունեցող Իլոն Շոռին ոչ միայն հեռացրել են երկրից, այլև նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Շինծու գործեր են բացվել նաև նախկին նախագահ՝ Դոդոնի դեմ:

Ավելին, անդրկուլիսային գործողությունների միջոցով, գրեթե կազմալուծել է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գործնեությունը

Երրորդ

Մոլդովայի ԶԼՄ-ների գրեթե 90 տոկոսը հրաժարվում է ներկայացնել ընդդիմադիր գործիչների ելույթները:

Չորրորդ

Մոլդովայի մուտքը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե փակ է եղել դրսի համար:

Այսինքն, հենց արտաքին սահմանին, երկիր մտնող օտարերկրացին պիտի հիմնավորի, թե ինչու է եկել Մոլդովա և ինչ նպատակով:

Այս քայլով իշխանությունները վախի մթնոլորտ են ստեղծել երկրում, որտեղ ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հասարակ մարդիկ զգուշանում են իշխանության հանդեպ քննադատական խոսքից:

Այսպիսով, Արևմուտքի ջանքերով, այդ երկրում փաստացի պարալիզացվել է ըմդդիմության գործնեությունը, որպեսզի ոչ պոպուլյար Սանդուն կարողանա հեշտ հաղթանակ տանել այս ընտրության ընթացքում:

Եվ վերջապես, որպեսզի Սանդուի հաղթանակը «լեգիտիմ» բնույթ ունենա, Շոռի քաղաքական ուժին օրենքից դուրս են հայտարարել, իսկ մյուս, ավելի «հարմար» ընդդիմադիր ուժի՝ սոցիալիստների քիչ թե շատ հայտնի մոլդովական ծագում ունեցող գործիչների վրա քրեական գործեր են կարվել:

Արդյունքում, Սանդուի գլխավոր հակառակորդն է դարձել, ծագումով, ոչ թե մոլդովացի, այլ գագաուզ՝ Ստոյանոգլոն

Գագաուզները այդ երկրում ազգային փոքրամասնություն են հանդիսանում: Ընդ որում իրենց քանակը Մոլդովայում մոտ 150 հազար է:

Հասկանալի է, որ մոտ 3 մլն-անոց Մոլդովայի քաղաքացիները գագաուզ նախագահ չեն ընտրի: Ինչպես Վրաստանում հայ, կամ ադրբեջանցի նախագահ չեն ընտրի:

Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը շահավետ է Սանդուին:  Ինչը նշանակում է, որ Սանդուից դժգոհ զանգվածները կամ չեն գնալու ընտրության, կամ էլ ընտրելու են այլ թեկնածուի, որը հավասար է Սանդուին աջակցելուն:

Եվ այս իրավիճակը Բորելը համարում է «դեմոկրատիայի օրինակ», երբ այդ երկրի դժգոհ հատվածը իրականում զրկված է իրական ընտրությունից:

Հենց այդպիսին են տեսնում մոլդովական դեմոկրատիան Արևմուտքում, քանզի իրենց համար ԵՄ-ի տարածքից դուրս ապրում են, ոչ թե արժանապատիվ քաղաքացիներ, այլ «մանրադրամներ», որոնց պիտի օգտսգործել Արևմուտքի շահերի համար:

                    Վրաստանը  հոկտեմբերի 26-ի  ընտրությունների շեմին

Ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանում իսկական նախընտրական պայքար է ընթանում: Այստեղ ընդդիմադիր ուժերին չեն արգելում, շինծու գործեր իրենց վրա չեն կարում:

Վրաստանում չկան գործիչներ, որոնք ունեն մեծ վարկանիշ, սակայն ստիպված են թաքնվել երկրից դուրս, ինչպես, որ Մոլդովայում է:

Եվ հենց այդ պատճառով էլ Վրաստանի իրավիճակը Արևմուտքին անհանգստացնում է: Բորելը չի տեսնում Մոլդովայի ակնհայտ ավտորիտար դրսևորումները և ուզում է տեսնել մի բան Վրաստանում, որն իրականում բացակայում է:

ԽՍՀՄ-ի փլուզումից անցել է ընդամենը 33 տարի, սակայն այսօր ականատես ենք, թե ինչպես է կայանում  «նոր ԽՍՀՄ»-ը՝ ի դեմս այսօրվա արևմտյան հայտնի կառույցների:

Բորելն այդ իմաստով, ոչնչով չի տարբերվում նախկին ԽՍՀՄ-ի այն գործիչներից, որոնք ժամանակին մածունը համարում էին սև:

Ցավոք պիտի ընդգծենք, որ Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսի գործը, ինչպես ասում են՝ «ապրում և ծաղկում է»:

Դրա վկայությունը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ հնչող գնահատականներն են Եվրոպայից և ԱՄՆ-ից:

Արևմուտքի այս երկդիմի մոտեցումը տեսանելի է նաև Հայաստանի վերաբերյալ, ինչի ականատեսն ենք մենք:

Դա նշանակում, որ չնայած ԽՍՀՄ-ը վերացել է, սակայն նրա ուրավականը «ապրում և ծաղկում է», սակայն բոլորովին այլ տեղերում:

Ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հայտնի ասույթը, որ «վիշապին սպանողը ինքն է դառնում վիշապ», եթե վիշապին վերացնելով, պահպանվում է վիշապիզմը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan