Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ
20
Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Փրկել ազատությունն «ազատականներից» Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ Ռուսաստանը Կիևին հասցրած հարվածներով ոչնչացրել է ամերիկյան և գերմանական ընկերությունների պահեստները Իրանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ ռազմավարական առավելության հասնելուց հետո ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստին, Պոդոլսկի նավթաբազային և Դոմոդեդովոյի լոգիստիկ հանգույցին. ԱԹՍ-ներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները. Ռուբեն Սրբազան Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել

Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ԵՄ-ին կողմից ընդունվեց  բանաձև Վրաստանի վերաբերյալ , որտեղ նշված էր, որ «...ներկայիս «ժողովրդավարությունից նահանջը» Վրաստանում դադարեցնում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը...», և  պահանջվում է   «...սառեցնել Թբիլիսիին տրամադրվող եվրոպական ֆինանսավորումը...»:

ԵՄ-ի բանաձևում նշված էր, որ «...Թեև Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստացավ 2023 թվականի դեկտեմբերին, «իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը, ինչպես սպասվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ավելի ու ավելի ավտորիտար օրակարգ...»։

Փաստացի ԵՄ-ում էլ են հասկացել, որ գալիք ընտրություններում հաղթելու է Իվանիշվիլու թիմը, բայց դա դուր չի գալիս եվրոպացիներին և նրանք պահանջում են այդ  թիմից կատարել մի շարք պահանջներ:

Այդ պայմանները հետևյալն են.

Առաջին

Վրաստանը պետք է միանա ԵՄ  անդամ մյուս երկրներին և պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ

Երկրորդ

Վրաստանի խորհրդարանը պիտի վերանայի  «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքները

Երրորդ

Պիտի ազատ արձակվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

ԵՄ-ն նաև  կոչ է անում անհատական պատժամիջոցներ կիրառել  Բիձինա Իվանիշվիլու դեմ:

 Իսկ ամենազարմանալին այն է, որ ԵՄ-ն խոստովանելով, որ Իվանիշվիլու թիմը կկարողանա պահպանելիշխանությունը ընտրություններից հետո, այնուամենայնիվ կոչով դիմում է նույն Վրաստանի իշխանությանը՝ «...ապահովելու  իշխանության խաղաղ փոխանցում...»:

Եթե նման բանաձև ընդուներ, ասենք ստալինյան ԽՍՀՄ-ը, ապա զարմանալի չէր լինի:

Բայց նման բանաձևի ընդունումը ԵՄ-ի կողմից, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են այլասերված այսօր դեմոկրատական արժեքները արևմտյան երկրներում:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի նման մոտեցումները էլ ավելի են խրտնեցնում իրական դեմոկրատական արժեքներով ապրող մարդկանց:

Հասկանալի է, որ Վրաստանի իշխանությունները մերժելու էին ԵՄ-ի այդ բանաձևի որոշումների կատարումը: Կրկնակի վիրավորական է վրաց հասարակության համար Սաակաշվիլու ազատման պահանջը, երբ բոլորը գիտեն, թե ինչ իսկական ավտորիտար ռեժիմ էր հաստատված Վրաստանում իր կառավարման ժամանակ:

Նույն ԵՄ-ի տվյալներով Սաակաշվիլու կառավարման ընթացքում բանտերով անցել էր ավելի քան 250 հազար մարդ: Ավելին, ժամանակին նույն ԵՄ-ն ամենախիստ ձևով քննադատում էր Սաակաշվիլու ռեժիմի հանցագործությունները:

Եվ այսօր, աշխարաքաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով, այդ նույն ԵՄ-ն պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլուն:

Մի՞թե սա այն  այլասերման   դասական օրինակներից չէ, որ ցույց է տալիս  Արևմուտքը:

Սա նաև փաստում է այն մասին, որ այդ նույն Արևմուտքը իրականում ռասիստական մոտեցումներով է հանդես գալիս այն երկրների և տարածաշրջանների հանդեպ, որոնք ԵՄ տարածքից դուրս են:

Այսինքն, Արևմուտքը համարում է, որ արևմտյան արժեքները կարող են գործել բացառապես իրենց երկրներում ,իսկ մնացածում պիտի «մանրադրամի»  դեր կատարեն իրենց ՝ «սպիտակների» շահերի սպասարկման համար:

Այս մոտեցումը կարող է առաջացնել ողջ Աշխարում խիստ բացասական տրամադրություններ Արևմուտքի նկատմամբ և արդյունքում դրանից չի շահի ոչ ոք:

Վրաստանի հանդեպ այս երկդիմի մոտեցումը, յուրօրինակ «լակմուսի թղթի» դեր է կատարում, որը ցույց է տալիս Արևմուտքի իրական ով լինելը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>