Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը. նախկին դեսպան. Տեսանյութ

Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի վարչապետի համար արդեն լուծված է Պրահայի փաստաթղթով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա գնահատմամբ՝ եթե մինչեւ 2018 թվականը քննարկվում էր ազատագրված հողերի փոխանակման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց, ապա այժմ քննարկվում է Հայաստանի գոյության հարցը, բանակցային սեղանին դրված է Հայաստանի բաժանման հարցը:

Նա հավելեց, որ դա վկայում է ողջ հայ ժողովրդի համար Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ողբերգական հետեւանքների մասշտաբների մասին։

«Այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, որն առաջարկվում է այսօր, այդ տարածքից թուրքական ազդեցության տակ հայերը շատ արագ դուրս կմղվեն։ Դրանից հետո կփոխվի ժողովրդագրական պատկերը։ Պատահական չէ, որ Բաքուն օրակարգ է մտցրել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը, որպեսզի հետո հիմնավորի Հայաստանի ոչնչացումը եւ այդ տարածքի յուրացումն այլ անվան տակ»,-նշեց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները իրադարձությունների տրամաբանական շարունակությունն են, որոնք դիտվում են 1,5-2 տարվա ընթացքում։ «Բանակցային գործընթացի ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ Արեւմուտքը շտապում է հասնել ինչ-որ թղթի ստորագրման, որը ոչ մի կապ չունի իրական, ճշմարիտ, մանրակրկիտ մտածված փաստաթղթի հետ»,-հավելեց նա։

***

Արեւմուտքին թուղթ է պետք, որտեղ կարձանագրվի Լեռնային Ղարաբաղի ընդգրկումն Ադրբեջանի կազմում եւ որտեղ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ֆորմալ համաձայնությունը։ Դրանից կարող են օգտվել Թուրքիայի հետ սահմանը բացելու եւ այսպես կոչված խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Սակայն ներկայիս իրավիճակը դա թույլ չի տալիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Ինչպես ցույց են տվել նախորդ 20 տարիները, Ադրբեջանը համաձայնության գալուն բացարձակապես անընդունակ պետություն է։ Սակայն հաշվի առնելով Արեւմուտքի համար նրա կարեւորությունը (խոսքը ոչ այնքան նավթագազային ռեսուրսների, այլ Իրանի դեմ հարթակի դերի մասին է), Արեւմուտքը պատրաստ է ներել ամեն ինչ եւ աչք փակել Բաքվի գործողությունների վրա։

Չնայած Արեւմուտքից հնչող կոչերին՝ նրանք պատրաստ չեն պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ադրբեջանի դեմ՝ անկախ Հայաստանի դեմ նրա ագրեսիայից։ Բայց այն, ինչ տեղի է ունենում, հնարավոր չէ առանց Հայաստանի համաձայնության, սակայն խնդիրն այն է, որ դրա հետ համաձայն չէ ժողովուրդը, իսկ դա կապում է Հայաստանի ղեկին նստած մարդկանց ձեռքերը։ Նրանց չի հաջողվում կատարել այն պարտավորությունները, ինչի դիմաց էլ եկել են իշխանության, եւ ինչին ուղղված է եղել 2020 թվականի պատերազմը եւ հետագայում սահմանամերձ տարածքների հանձնումը, այսպես կոչված, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ճանապարհով GPS-ի միջոցով»,-ընդգծեց Աղաջանյանը։

Սոթքի այսօրվա իրադարձությունները նա հորդորեց դիտարկել այդ համատեքստում։

«Սոթքի մի մասն արդեն հաջողվել է հանձնել Ադրբեջանին, մի մասը՝ ոչ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ հանքերը դեռեւս 1990-ական թվականներին շահագործման է հանձնել անգլիական մի ընկերություն, որտեղ զգալի բաժնեմաս ունի նաեւ Ադրբեջանի նախագահի ընտանիքը: Բաքուն փորձում է տիրանալ հանքերին եւ միմյանցից իսպառ կտրել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, քանի որ հենց այստեղ է անցնում դեպի ԼՂՀ երկրորդ ճանապարհը։

Սոթքի գրավումը կթուլացնի Հայաստանի դիրքերը Ջերմուկի ուղղությամբ եւ առիթ կհանդիսանա Հայաստանի իշխանությունների համար ամեն գնով արդարացնելու թղթի ստորագրումը՝ պատճառաբանելով, թե, իբր, Հայաստանը չի կարող դիմադրել եւ պետք է զիջի։

Բաքվին թուղթ է պետք, քանի որ նախկինում ոչ մի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվել Ադրբեջանի կազմում, և այդ դեպքում այդ թուղթը կօգտագործվի դատական գործընթացներում։ Դրա համար էլ պետք է թույլ չտալ դրա ստորագրումը»,-ասաց նախկին դեսպանը։

Արեւմուտքին այդ սադրանքները, նրա համոզմամբ, պետք են, որպեսզի ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին կրկին մեղադրեն իրենց պարտավորությունները չկատարելու մեջ եւ արդարացնեն Մոսկվան տարածաշրջանից դուրս բերելու քայլերը։ «Բացի այդ, այստեղ ռազմական գործողությունները կօգնեն Արեւմուտքին ուկրաինական ճակատում։ Պատահական չէ, որ սրացումը համընկել է Բահմութի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-նշեց Աղաջանյանը։

Նա կարեւորեց Հայաստանի իշխանափոխությունը, քանի որ ներկայիս իշխանությունների համար կարմիր գծեր չկան, պատրաստ են զիջել Հայաստանի տարածքները:

«Քանի դեռ չկա ժողովրդի համաձայնությունը, Փաշինյանը չի կարող կատարել Արեւմուտքի առաջադրած պարտավորությունները։ Սոթքի սադրանքները եւ Ադրբեջանի ավելի վաղ սեպտեմբերյան ագրեսիան միտված են Հայաստանում հասարակական տրամադրությունները փոխելուն՝ հօգուտ խաղաղության կեղծ օրակարգի՝ թուղթ ստորագրելու միջոցով: Արեւմուտքը նաեւ անձնական ճնշում է գործադրելու Հայաստանի վարչապետի վրա, որը գտնվում է ծանր իրավիճակում»,-ասաց Աղաջանյանը։

Նա չբացառեց, որ ընդհանուր սկզբունքների մասին թուղթ կստորագրվի, իսկ մանրամասները կարող են հստակեցվել ռազմական գործողությունների արդյունքում: «Այդ դեպքում մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք, ինչը կբարդացնի հետագա բանակցային գործընթացը»,-եզրափակեց դիվանագետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan