Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ալիև-Փաշինյան Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ. թշնամական կրակոցներ Սոթքի ուղղությամբ

Առաջիկա կիրակի, ինչպես հայտնի է, Բրյուսելում նախատեսված է «ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող Փաշինյանի ու նրա սիրելի գործընկեր, հայության թշնամի Ալիևի հանդիպումը: Իսկ այսօր առավոտյան թշնամին՝ ի դեմս ադրբեջանական զինուժի, կրակային նախահարձակ ակտիվություն է դրսևորել Սոթքի ուղղությամբ: Ըստ որում, թշնամին կիրառել է հրետանի, ականանետեր, այսինքն՝ նախահարձակ է եղել ծանր զինատեսակներից արձակած կրակոցներով: Մայիսի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի «պաշտպանության նախարարությունը» հաղորդեց 4 հայ զինծառայողի վիրավորվելու մասին:

Եթե հակիրճ, ապա սա Նիկոլ Փաշինյանի երազանքն է, նրա տարփողած «խաղաղության դարաշրջանն» է: Իրեն ի՞նչ, որ իր «խաղաղության օրակարգը» իրականում նշանակում է հայ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների, Հայոց բանակի զինվորների ամենօրյա սպանություններ, վիրավորումներ: Այդ Նիկոլ Փաշինյանն ու նրա վարած քաղաքականությունն են հանգեցրել այնպիսի վիճակի, որ թշնամին ոչ միայն հայտնվել է գերիշխող դիրքերում, այլև գնալով ավելի ու ավելի է լկտիանում, ինչն, ի դեպ, միանգամայն կանխատեսելի էր: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է դետալներին, ապա նախ, պետք է նկատել, որ նախահարձակ ագրեսիվ գործողությունները միշտ են եղել ու դրսևորվել Ադրբեջանի հակահայ, հանցագործ իշխանությունների կողմից՝ բանակցային բնույթի հանդիպումներից առաջ: Դա թշնամու տակտիկան է:

Երկրորդը. ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նախահարձակ ակտիվությունը կապակցված է նաև օրերս տեղի ունեցած վաշինգտոնյան «բանակցային մարաթոնի» հետ: Այնտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, նաև՝ ադրբեջանական կողմի ու նրանց հետ զրույց անող Միրզոյան Արարատի հայտարարությունների, «առաջընթաց է գրանցվել»: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը թշնամուն նորանոր զիջումներ անելու պատրաստակամություն է հայտնել, իսկ դրանից էլ ավելի ոգևորված թշնամու համար էլ դա ակտիվանալու և ակնկալածից ավելին խլելու ազդանշան է դարձել:

Երրորդը՝ մինչ Նիկոլ Փաշինյանը, բոլոր հարազատներին միանգամից կորցրած վշտահարի դեմքով, Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին ու Պուտինի կողմից իր ձեռքերին ախտահանող հեղուկ պզզացնելու ծաղրական «մեծարմանն» էր արժանանում, Ալիևը, իրեն նվիրած Շուշիում տոնական սալյուտ էր խփում ու Սոթքի ուղղությամբ այսօրվա կրակային ակտիվության հրամաններ էր տալիս:

Չորրորդը՝ թշնամու կողմից Սոթքի ուղղությամբ ակտիվանալու հետևանքով Նիկոլ Փաշինյանի բերած ԵՄ դիտրոդների շարքերում ոչ մի կորուստ չկա, ոչ ոք քերծվածք չի ստացել: Տեսնո՞ւմ եք, թե որքան «արդյունավետ» են այսպես կոչված «եվրադիտորդները», որոնք, ըստ Փաշինյանի անպաշտպանական «դոկտրինի», պիտի ապահովեն ՀՀ սահմանների պաշտպանվածությունն ու անձեռնմխելիությունը: Թշնամին այնպես է սարսափահար եղել Հայաստանում ԵՄ դիտորդներ լինելու հանգամանքից, որ վախից միանգամից թնդանոթներից ու ականանետներից է կրակում:

Այո՛, Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը», սա պետք է ընդունել, իսկապես հզո՜ր, անխոցելի՜, ամրակո՜ւռ մոտեցում է: Որ այդ «խաղաղության օրակարգը» մի քիչ էլ շարունակվի, ապա շուտով Հայաստանից ընդհանրապես ոչինչ չի մնա, ասենք, Հայաստան էլ չի լինի: Ու այնպիսի՜ խաղաղություն կլինի, որ հազար տարվա մեռելները կնախանձեն:

Բայց եթե այս սարկազմը մի կողմ դնենք, ապա տակը կմնա այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք է անհապաղ հեռացնել իշխանության ղեկից:

Հա, ու եթե մեկնումեկը կարծում է, թե, օրինակ, Բրյուսելում Ալիևի ու Փաշինյանի նախատեսվող հանդիպումից ինչ-որ բան կարելի է ակնկալել, ապա էլի մոլորության մեջ է: Այսինքն, «ինչ-որ ակնկալիք» կարող է լինել, բայց այդ ինչ-որ բանի մեջ Հայաստանի ու հայության համար մահից, կորստից, կործանումից, վերանալուց բացի ուրիշ ոչինչ չկա ու չի էլ լինելու:

Կա՞ Նիկոլ Փաշինյանը, նշանակում է՝ չի լինելու Հայաստան և հայություն: Չի՞ լինի Նիկոլ Փաշինյանը, նշանակում է՝ Հայաստանն ու հայությունը վերականգնվելու հույս և մի վերջին հնարավորություն դեռ կունանան: Ամեն ինչ առավել քան պարզ ու ակնհայտ է:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan