Մալթայի լրագրողուհու սպանության հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը. Տեսանյութ
Մալթայում լրագրողուհու մեքենայի պայթեցումը մեծ շոկ է առաջացիել ոչ միայն Մալթայում, այլև` ողջ Եվրոպայում: Բանն այն է, որ լրագրողուհի Դաֆնի Գալիցիան զբաղված էր երկրում կոռուպցիայի խնդիրների հետաքննությամբ, որի արդյունքում նա հրապարակեց, այսպես կոչված, "պանամական փաստաթղթեր", որտեղ բացահայտեց Մալթայի վարչապետի կոռուպցիոն կապերը, և մասնավորապես վարչապետի ակտիվ կապերը Ադրբեջանցի լոբբիստների հետ:
Երկու շաբաթ առաջ լրագրողուհին արդեն զգուշացրել էր, որ իրեն սպառնում են մահափորձով:
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը լրագրողուհու սպանությունը գնահատել է որպես բարբարոսական քայլ, սակայն քչերն են հավատում նրա անկեղծությանը, թերահավատորեն են տրամադրված, սակայն, որ լրագրողուհուն կարող էին սպանել վարչապետի կողմնակիցները:
Ըստ փորձագետների, նման ձեռագիրը խորթ է այդ երկրի բարքերին, և սպանության պատվիրատուի հետքերը կարող են տանել Մալթայից դուրս, և չեն բացառում, որ այս ամենի հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայությունները:
Վիկիլիքսի ղեկավար Ջուլիան Ասանժը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է վճարել 20 000 դոլար` լրագրողուհու սպանությունը բացահայտելուն աջակցելու համար:
Zham.am