էսօր միջազգային հանրությունն իրեն չի կարող երաշխիքներ տալ, պետք է գա հայերին տա՞․ Աբովյան. Տեսանյութ
«Իշխանությունները, ըստ էության, կամ ինքնախաբեությամբ են զբաղված, կամ՝ չեն հասկանում, որ իրենց այս քաղաքականությունը, աշխարհում և տարածաշրջանում ընթացող զարգացումների պայամններում, ուղղակի աշխատում է թուրքերի ու ադրբեջանցիների օգտին»,-Ծիծեռնակաբերդում, լրագրղների հետ զրույցում, ասաց քաղաքագետ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերութուններ կարգավորելու ՀՀ իշխանության քաղաքականությանը։
«Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի պետական դոկտրինն է ՝ոչնչացնել հայկական էթնոքաղաքական տարրը տարածաշրջանում»,-ասաց Արման Աբովյանը։
«Ստում են, որ ասում են՝ միջազգային հանրություն․ էսօր միջազգային հանրությունն իրեն չի կարող երաշխիքներ տալ, պետք է գա հայերին տա՞»,-նշեց քաղաքագետը։
«Որ պահին գեներացվեց Արցախի մասով գոյաբանական վտանգ, հաշվեք այդ վտանգը գոյացել է Երևանում, Գյումրիում և այլուր»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։