Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ադրբեջանն էդքան ախմա՞խ ա, որ 2007-ին «Մադրիդյան սկզբունքներին» չէր համաձայնում. Խաչատրյան. Տեսանյութ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ  Աթուր Խաչատրյանը նշեց․

 Սիրելի հայրենակիցներ,

Երեք օր առաջ մենք լսեցինք կառավարության ծրագրի 2022թ թվականի կատարողականի զեկույցը։ Զեկույցում արտացոլված բազմաթիվ թեմաներին կցանկանայի անդրադառնալ՝ մանավանդ տնտեսական աճի մասին գեղեցիկ լեգենդին, բայց ժամանակի սղության պատճառով կխոսեմ երկու հարցի մասին։

Առաջինը վերաբերվում էր մեր պատմությանը և մեր դարավոր իղձերին։ Պարոն Փաշինյանը կոչ արեց «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»։ Իր միտքն ավելի հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե Արագածի նկարներ տանը կախված չեն, Արագածի մասին ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ գիտեն քան Արարատի։ Գիտեք․․․ կառավարությունը, իշխող քաղաքական ուժը հասարակությունը հինգ տարի է փորձում տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝  հներ և նորեր, սևեր և սպիտակներ․․․Բայց փորձել իրար հակադրել սարերը․․․ Դա արդեն նորություն էր։ Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչու՞ է կոչ անում սիրել Արագածը, սենյակներում Արագածի նկարը կախել։ Պրն․ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, մեր տներում Արարատի նկարն ենք կախում ոչ թե այն պատճառով, որ Արարատն ամենագեղեցիկ լեռն է (Կիլիմանջարոն ու Ջոմոլունգման էլ են գեղեցիկ), այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում են հայկական և ինչ որ մի տեղ, հոգու խորքում, հույս ունեն, որ դեռ կվերադառնան Արարատ լեռ։ Պրն․ Փաշինյանն այսօր, բաց տեքստով, կոչ է անում թաղել այդ հույսը, համակերպվել կորստի հետ։

Երկրորդ հարցը վերաբերվում էր արցախյան հակամարտության կարգավորմանը։ Կառավարության մոտեցումներն էական փոփոխություն են կրել կառավարության ձևավորումից ի վեր։ Ժամանակի մեջ փոփոխությունն ավելի ակնառու դարձնելու համար նաև հիշեցնեմ, թե ինչ էր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը խոստանում ընտրությունների ժամաանկ, չնայած գիտակցում եմ, որ այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից։

Ինչպես տեսնում եք, ընտրություններից առաջ և նույնիսկ 2021 թվականին՝ ծրագիրը կազմելիս, կառավարությունը գտնում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա»։ Ինքնորոշում առանց սահմանափակումների։ Ամեն ինչ պարզ է և հստակ։ 2021 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ կառավարությունը վախվորած էր արդեն արտահայտվում ինքնորոշման իրավունքի մասին։

2022 թվականի կատարողականի մեջ կառավարությունն այլևս չի խոսում ինքնորոշման մասին։ 1988 թվականից ի վեր, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հայկական կողմերը արցախյան հակամարտության կարգավորման հիմքում միշտ դրել են ինքնորոշման իրավունքը։ Դեռ 1988-ին հայկական կողմերը հղում էին կատարում ՍՍՀՄ սահմանադրության 70-րդ հոդվածի վրա, Ադրբեջանը՝ 78-րդ, համապատասխանաբար՝ ազատ ինքնորոշման իրավունք և սահմանների անձեռնմխելիության սկզբունք։ Կրկնեմ․ այսօր իշխանություններն էլ չեն խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հերիք չի չեն խսում, դեռ մի հատ էլ ինքնորոշման իրավունքի ճանաչումը համարում են մեր ձախողումների հիմնական պատճառ։

Իսկ ի՞նչ է ինքնորոշման իրավունքը։ Համաձայն Հելսինկիի եզրափակիչ ակտի

Ելնելով ժոովուրդների իրավահավասարության-ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ-ինչպես ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության, - սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը։

Ինչպես տեսնում եք, իրավունքների որևէ սահմանափակում այս սահմանման մեջ չկա։ Որևէ ակնարկ չկա, «ելակետային կարգավիճակին», որևէ պնդում չկա, թե ինքնորոշվելու համար, պետք է նախ ինչ որ մեկի կազմի մեջ լինես։ Ո՛չ։ Ինքնորոշվում ես և տնօրինում ես քո ճակատագիր։ Կրկնում եմ․ սահամնափակում չկա։ Արցախի ժողովուրդը կարող է ինքնորոշվել ու վերամիավորվել Հայաստանի հետ։ Պ՞ետք է ասեինք՝ ոչ։ 35 տարի Ադրբեջանն էր սահմանափակում Արցախի ժողովրդի իրավունք, ասում «Ինքնորոշվի, բայց իմ տարածքում»։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է սահմանափակում մտցնում, թե բա ինքնորոշվելու համար նախ պիտի Ադրբեջանի կազմում լինես․․․

Եվ ահա այս սին սոփեստությամբ կառավարությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Առաջին անգամ այս 35 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից, կրկնում եմ․ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից։ Ինչու՞։ Փորձենք հասկանալ, թե ինչու հանկարծ Հայաստանը հրաժարվեց ինքնորոշման իրավունքի պաշտպանի դիրքորոշումից։

Ակնհայտ է․ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները, Ադրբեջանի պահանջներին ու սպառնալիքներին ու հոխորտանքներին դիմակայելու անկարողությունը, այն ազգակործան համոզմունքը, որ հնարավոր է Արցախը զիջելով կարող ենք փրկել Սովետական Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրը։ Բայց, իշխանությունները փոխարեն խոստովանելու, որ իրենք չեն կարող դիմագրավել առկա մարտահրավերներին, չեն կարող կատարել իրենց նախընտրական ծրագիրը, չեն կարողանում իրականացնել իրեն կառավարության 2021-ի հաստատված ծրագիրը և հեռանան, փորձում են մեղքը բարդել նախկինների և միջազգային հանրության վրա։

Պարոն Փաշինյանը հայտարարում է, որ մենք բանակցային գործընթացը ձախողել ենք, քանի որ որոշել ենք առաջմղել ինքնորոշման իրավունքը, քանի որ, 2007-ին, երբ հայկական կողմը համաձայնվեց որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի վրա, ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եղել։ Բա եթե Հայաստան պնդելով ինքնորոշման իրավունքի վրա ընդունել է, որ Արցախը 2007-ի դրությամբ Ադրբեջանի կազմում է եղել, Ադրբեջանը դրա հետ սիրահոժար համաձայնվել է, միջազգային հանրությունն էլ միջնորդ է հանդիսացել, բա հայտնի անեկդոտի լեզվով ասած «զադեռժկան հինչու՞մն է»։ Բա հենց այն ժամանակ հարցը կկարգավորեին, Արցախը կճանաչեին Ադրբեջանի մաս ու կսկսեին բանակցել Ադրբեջանի մաս կազմող Արցախի ինքնորոշման շուրջ։ Չի եղել նման բան։ Չի եղել, քանի որ հենց Ադրբեջանն էր հակառակվում ինքնորոշման իրավունքին։ Ի՞նչ է, Ադրբեջանն այդքան բան չէր հասկանում։ Ուրեմն ասեմ, որ այդ անհասկացող Ադրբեջանը միայն ապրիլ ամսվա 20 օրերի ընթացքում երեք ռազմավարական կարևորության համաձայնագիր է ստորագրել Բոսնիայի և Հերցեգովինայի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ։ Հայաստանն ի՞նչ հաջողությունների հասել․․․

Իսկ ի՞նչ է իրականում քննարկվել։ Այո, մադրիդյան հայտնի երեք սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն էր։ Եվ այդ սկզբունքից ածանցվելով առաջարկվում էր մեխանիզմ, որով կորոշվեր Արցախի ժողովրդի վերջնական կարգավիճակը․ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:» Այս սկզբունքի հիման վրա կարգավորման այն տարբերակում, որը ժառանգել էր այս իշխանությունը՝ 2018-ի հունվարի կրակովյան պայմանական փաստաթուղթն, էլ ավելի հստակ էր ձևակերպում այս հարցը։ Մեջբերեմ․ «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, որը կլինի իրավական առումով պարտադիր, քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։»

Սա այն է ինչ ՀՀ իշխանությունները ժառանգել էին։ Այն տարբերակը, որը ծնվել էր իրենց բանակցությունների արդյունքում վերջնականացվել էր 2019 թ․ հունիսի 20-ին։ Դե եթե ժողովրդի հետ այդքան ազնիվ եք, հրապարակեք այդ փաստաթուղթը։ Չեք անի, քանի որ տարբեր փաստաթղթերի համադրմամբ պարզ կդառնա, որ «խաղն ավարտվել էր» ոչ թե ինքնորոշման իրավունքի պատճառով, այլ որովհետև դուք մսխել էիք 1992-ից ի վեր մեր բոլոր ձեռքբերումները։

Եվ վերջին դիտարկումը․ եթե տեսաք, որ կանգնած եք անլուծելի խնդրի առաջ, պետք էր արժանապատիվ կերպով հեռանալ․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan