«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ)

Ի՞նչ են դիտարկում ԵՄ դիտորդները

Փաշինյանական քարոզչությունը Եվրամիությունից դիտորդական առաքելություն «բերելու» հանգամանքը ներկայացնում է որպես Հայաստանի անվտանգությունն ապահովելուն ուղղված մե հզո՜ր, մե չտեսնված զիլ քայլ ու հաջողություն: Բանն այնպես էր ներկայացվում, որ շարքային նիկոլականները բակային խոսքուզրույցի ժամանակ շտապում էին վրա բերել, թե՝ «տեսա՞ք, մեր հզոր վարչապետը (սա էլ է անեկդոտ. հենց պետք է՝ «խեղճ Փաշինյան» են ասում, հենց ուրիշ բան է պետք՝ «մեր հզոր վարչապետ») ոնց եվրոպացիներին բերեց ու սահմանի վրա շարեց: Վե՛րջ, էլ ադրբեջանցիները ռիսկ չեն անի մի մետր առաջ գան...»: Բացի այն, որ նման կերպ իրականությունն ընկալելը նշանակում է բացարձակապես վերացած լինել նույն այդ իրականությունից, կյանքն ապացուցում է, որ ԵՄ դիտորդները մի կարգին դիտորդություն էլ չեն անում: Էլ չենք ասում այն մասին, որ նրանց ոչ թե «բերել» են, այլ նրանք իրենք են ամեն գնով խցկվել այստեղ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի բերումով, հիմնականում՝ Ռուսաստանի նյարդերը «խուտուտ տալու» համար:

Ինչ վերաբերում է սահմանագծին... Օրերս, կհիշեք, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը շատ պարզ հայտարարեց, որ եթե ապրիլին ադրբեջանական հարձակում չլինի, դա կհամարվի իրենց ներկայության ձեռքբերումը: Իսկ եթե ադրբեջանական կողմը հարձակման դիմի, ապա իրենք ոչինչ չեն կարող անել, որովհետև «զենքերից» միայն... հեռադիտակ ունեն:

Չէ, ինքնին աեմեղսունակություն է կարծելը, թե եվրոպաներից կամ որևէ այլ տեղից ինչ-որ մարդիկ են գալու և մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության համար, մեր երկրի բանակի ու ժողովրդի փոխարեն, կռվեն թշնամու հետ: Անմեղսունակություն է, բայց այդպես «կարծողներ» կան: Ցավոք: Բայց վերադառնանք եվրադիտորդներին:

Տեսեք, հիշյալ հայտարարությունից բառացիորեն մեկ-երկու օր չանցած, ադրբեջանական զինուժը շատ հանգիստ, քայլելով, ներխուժեց Հայաստանի տարածք և, առանց որևէ խնդրի հանդիպելու, դիրքավորվեց Տեղ գյուղի դաշտերում, տեղացիների քթի տակ: Եվ դա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու նրա ԱԱԾ-ի կողմից թշնամական առաջաղացումը արդարացնելուն նպատակաուղղված հայտարարությունների ուղեկցությամբ, բացատրություններով, թե՝ «հայկական կողմը» ամեն ինչ արել է, որ հանկարծ էսկալացիա չլինի, ֆլան-ֆստան:

Իսկ ի՞նչ հայտարարեցին ԵՄ դիտորդները: Դիտարկեցի՞ն գոնե այդ ամենը: Կամ, եթե անգամ դիտարկեցին, ապա՝ մե՞ջն ինչ:

Դեպքերի ընթացքը, կարելի է ասել՝ զարգանում էր «օն-լայն»: Այսինքն, Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի առաջխաղացումն ու դիրքավորումը ցուցադրվում, հեռարձակվում էր համացանցային կապի միջոցներով: Այնպես, որ այն դիտարկելու համար ամենևին դեպքի վայրում ֆիզիկական ներկայության և անգամ հեռադիտակի կարիք չկար: Կոնկրետ ԵՄ դիտորդները կարող էին Բրյուսելում կամ, օրինակ, Քյոլնում իրենց աշխատասենյակներում նստած էլ «դիտարկել» տեղի ունեցածը:

Բայց այդ դեպքում ո՞րն է Հայաստանում նրանց ներկայության իմաստը: Իրենք զուտ բուտաֆորիա՞ են, թե բոլորովին այլ առաքելություն ու խնդիրներ ունեն, ինչպես օրինակ այն, որ ասվեց, թե ԵՄ դիտորդների խնդիրը այս տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ու խաղաղապահ զորքերի շարժին հետևելն է:

Իսկ մինչ այդ, Ռուսաստանից այս էլ որերրորդ անգամ հայտարարություններ են հնչում առ այն, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցը, եթե կուզեք՝ «գնդակը» պաշտոնական Երևանի կիսադաշտում է: Իսկ «պաշտոնական Երևանը», այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոչ մի կերպ հետաքրքրված չէ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերով: Իրենք խնդիր ունեին և ունեն «բուռն գործունեության» իմիտացիա ցուցադրել, իսկ որ իրենց համար ավելի կարևոր է՝ հնարավորինս փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այսինքն Հայաստանին գործնականում զրկել անվտանգությունն ապահովելու հավելյալ կարևոր բաղադրիչից: Ու, պետք է նկատել, իրենց այդ խնդիրը փայլուն են կատարում:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan