Ու սա լուրջ պարտություն է, հերթական պարտություն. Վահե Դավթյան

Պուտինն այսօր հրահանգել է նոր լիցք հաղորդել Ռուսաստան (Դաղստան) - Ադրբեջան - Իրան տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքներին: Մինչդեռ Երևանը այս հարցի շուրջ Մոսկվայի ու Թեհրանի հետ աշխատելու փոխարեն Նյու-Դելիին է խնդրում ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ լոգիստիկան Հայաստանով անցկացնել:
Ճիշտ է, Հնդկաստանն այս ռազմավարության մեջ կարևոր դերակատար է, սակայն տարածաշրջանային կտրվածքում՝ ոչ առաջնային: Հարավային Կովկասը Հնդկաստանի համար աշխարհաքաղաքական օյկումենա չէ: Այստեղ անհրաժեշտ է պայմանավորվել այլ ակտորների հետ: Մեծ հաշվով, Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքն ու, մասնավորապես դրա մաս կաղմող Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքը գնալով ավելի ու ավելի քիչ է դիտարկվում որպես հաղորդակցություն, որը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով:
ՈՒ սա լուրջ պարտություն է: Հերթական պարտություն:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից