Բաքվի բարբարոսական վարչախումբը խնդիրներ ունի նույնիսկ մայրաքաղաք Բաքվի և ընդհանրապես Ապշերոնյան թերակղզու հարցում

Երբ նվաստս պնդում է, թե պատմական լեգիտիմության առումով Բաքվի բարբարոսական վարչախումբը խնդիրներ ունի նույնիսկ մայրաքաղաք Բաքվի և ընդհանրապես Ապշերոնյան թերակղզու հարցում, որոշ կիսագրագետ գրչակներ փորձում են անլրջացնել թեման։
Ուշագրավ է սակայն, որ էթնիկական պատկերի առումով ներկայիս Ադրբեջանի «ամենախոցելի» տարածքներից մեկը հենց այդ արհեստածին կազմավորման «սիրտ» Ապշերոնյան թերակղզին է՝ ներառյալ նաև Բաքուն, որտեղ թյուրքախոս էթնիկ տարրը մինչև այդ քաղաքի խոշոր արդյունաբերական կենտրոն դառնալը գրեթե բացակայել է, մինչդեռ կովկասյան պարսիկների (թաթերի) հետ միասին հայերի կողմից այս տարածքների ավանդաբար բնակեցման վերաբերյալ տեղեկություններն առնվազն հասնում են մինչև XV դար:
Հայերի՝ Ապշերոնյան թերակղզու ավաններում և Բաքվում հնուց ի վեր բնակվելու փաստի մասին XIX դարում ուշագրավ տեղեկություներ է հաղորդում նաև ռուս հայտնի արևելագետ Իլյա Բերեզինը, որի աշխատություններից մեկում առկա տեղեկությունը կցված է բնօրինակով (Березин, И. Путешествие по Дагестану и Закавказью, Казань, 1849, с. 248):
#հավերժականՀայաստանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուք էջից