Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Դատարանը Մելքոնյանին պարտավորեցրել է ապացուցել Վանեցյանի հասցեին ասածները

Հրապարակ թերթը գրում է.

Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Արթուր Վանեցյանն այս հարցազրույցից հետո ընդդեմ Գագիկ Մելքոնյանի հայց էր ներկայացրել դատարան՝ դատարանից պահանջելով, որ Մելքոնյանին պարտավորեցնի՝ հրապարակային հերքել իր կողմից հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը։ Գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Դատարանը կողմերի միջեւ ապացուցման բեռի բաշխում է իրականացրել, ըստ որի՝ Արթուր Վանեցյանը պիտի ապացուցի, որ նշված հայտարարությունը փաստացի տվյալների հրապարակում է, որով իրեն որոշակի գործողություն կամ անգործություն է վերագրվել, որ իր վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները ներկայացված են հրապարակային ձեւով, ներկայացված փաստացի տվյալներն իրականում արատավորել են իր պատիվը, արժանապատվությունը, եւ դրանք ուղղված են եղել կոնկրետ իր դեմ: Վանեցյանը սա կարող է շատ հեշտ ապացուցել, քանի որ Գագիկ Մելքոնյանն իր անունն է տվել, այդ հայտարարությունն արել է մեծ լսարան ունեցող Հանրային հեռուստաընկերության եթերում, որի տեսագրությունը նաեւ Յութուբում է տեղադրվել, իսկ պատերազմ «գնալն ու փախնելը, զենքերը հավաքելն ու Հայաստան բերելը» դժվար թե որեւէ մեկը անձի համար արատավոր չհամարի։

Գագիկ Մելքոնյանի գործն անհամեմատ ավելի դժվար է, դատարանը նրան պարտավորեցրել է ապացուցել, որ իր կողմից ներկայացված փաստացի տվյալներն իրականություն են` զրպարտություն չեն, այսինքն՝ Մելքոնյանը դատարանում պիտի ապացուցի, որ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։

Իրանց նպատակը գնալ, զենք բերելն էր»։ Եթե Մելքոնյանը սա չկարողանա ապացուցել, գոնե պիտի ապացուցի, որ պատշաճ ջանք է գործադրել իր կողմից հնչեցված հայտարարության իսկությունը ճշտելու համար, այսինքն՝ Մելքոնյանը պիտի ապացուցի, որ հնարավորինս ամեն ինչ արել է, որ պարզի, թե իրո՞ք Վանեցյանը գնաց ու փախավ եւ այլն, ինչն ապացուցելը եւս շատ դժվար է, դա հիմնականում լրատվամիջոցներն են կարողանում ապացուցել, քանի որ ԶԼՄ հրապարակումներում երեւում են այն ջանքերը, որոնք լրագրողը գործադրել է՝ տեղեկությունը պարզելու համար, իսկ Գագիկ Մելքոնյանը, ինչպես հայտնի է, ամենեւին էլ լրագրող չէ։ Ի դեպ, այս գործով Հանրային հեռուստաընկերությունը ներգրավվել է որպես դատավարության երրորդ կողմ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan