Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Անտիսաշիկ էին խաղում․ եկան իշխանության ու դարձան իրենց երազած Սաշիկը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ)
8
ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ) Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել Ներկայում քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Միշելի մասնակցությամբ նոր հանդիպման հավանականությունը. Ալիև Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Պատերազմ Արցախում
Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Զարուհի Նախշքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «արդարադատության կիսաբաց դռների» մասին Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Անտիսաշիկ էին խաղում․ եկան իշխանության ու դարձան իրենց երազած Սաշիկը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Շարմազանով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն «ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան Մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն Ադրբեջանում շարունակվում է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Ալիևը նախագահական ընտրություններից մեկ տարի ատաջ գնում է արտահերթ ընտրությունների Կաթողիկոսն էլ դուք պետք է որոշե՞ք ով լինի. պատգամավորը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Փաշինյանի ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը. վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) «ժամանակավոր կառավարության» շատ անդամներ տարիներ շարունակ խոսում էին մարդկանց արժանապատվության մասին (տեսանյութ) Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Էլ ընտրությունը ի՞նչ ենք անում, նշանակեք՝ պրծեք. «Կարճ ասած» (տեսանյութ) Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ) ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վարքագիծը շանտաժ է և դիվերսիա. Ալեքսեյ Մուխին Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ) Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ» Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է Խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ Փաշինյանը չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել «Եռաբլուրը մեզ հետ կապելը ստորագույն մանիպուլյացիա է». Լևոն Քոչարյան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ» Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»

Թուրքիայի միակ հայկական գյուղը երկրաշարժերից հետո կանգնել է անորոշության վախի առաջ

Թուրքիայում մնացած միակ էթնիկ հայկական գյուղում՝ Վաքըֆում տարեց բնակիչները փառք են տալիս Աստծուն, որ իրենցից ոչ ոք չի մահացել տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ: Բայց նրանք վախենում են իրենց նվիրական տան ապագայի համար, գրում է Reuters-ը։

Գյուղի 40 քարե տներից 30-ը՝ մեկ եւ երկհարկանի, շրջապատված նարնջի եւ կիտրոնի այգիներով, մեծ վնաս են կրել, իսկ երրորդ ուժեղ երկրաշարժից հետո 130 գյուղացի մնացել է առանց էլեկտրականության։ Նրանք հավաքվում են թեյարանում՝ ապաստան եւ ջերմություն գտնելու համար։

«Վաքըֆն այն ամենն է, ինչ մենք ունենք, Թուրքիայում միակ հայկական գյուղը։ Սա մեր տունն է։ Սիրտս կտրտվում է, երբ տեսնում եմ դա»,-ասում է 67-ամյա թոշակառու ոսկերիչ Մասիսը, որը վերադարձել է հայրենի գյուղ 17 տարի Ստամբուլում մնալուց հետո:

«Այս գյուղը փոքր է, եւ մեր երեխաները հիմնականում նախընտրում են ապրել Ստամբուլում... Սա միակ տունն է, որը մենք երբեւէ ճանաչել ենք: Այս աղետից հետո չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի գյուղը վերականգնելու համար։ Ես շատ եմ վախենում, որ մարդկանց մեծ մասը կգնա, գյուղը լքված կլինի»,- հավելել է նա։

Մասիսը, որը միայն իր անունն է նշել, երդվել է մնալ այստեղ այնքան, որքան կպահանջվի ապաքինվելու համար։

Վաքըֆը գտնվում է Հաթայ նահանգի Մովսես լեռան վրա, որը նայում է Սամանդաղ քաղաքին՝ Սիրիայի հետ Թուրքիայի երկար սահմանի արեւմտյան եզրին: Գյուղացիները միմյանց հետ խոսում են տեղական հայերեն բարբառով, որը հայտնի է որպես Մովսես լեռան հայերեն՝ տեղ-տեղ արաբերեն եւ թուրքերեն բառերով։

Թուրքիան ճնշող մեծամասնությամբ մահմեդական երկիր է, բայց ունի մի քանի հնագույն քրիստոնեական համայնքներ՝ զգալի բնակչության մնացորդները, որոնք ապրել են մուսուլմանների գլխավորությամբ, բայց բազմազգ եւ բազմակրոն Օսմանյան կայսրությունում, որը ժամանակակից Թուրքիայի նախորդն է եղել։

Վաքըֆի գյուղապետ Բերք Քարթունն ասում է, որ իր երկհարկանի տունը կողքերից բաժանվել է, եւ ինքը սպասում է շինարարական տեսուչներին: Նա տան թանկարժեք իրերը պահելու տեղ չունի, պատմում է նա՝ քաշելով սուրճը թեյարանի մոտ գտնվող թղթե բաժակից։

64-ամյա Արմեն Հերգելն ասել է, որ սովորել է ապրել թեյարանում, որտեղ փոքրիկ գեներատոր կա եւ որն ինքն անվանել է «Հիլթոն», սակայն գյուղում հոսանքազրկումն իրական խնդիր է դարձել։

«Մեզ ջեռուցում է պետք։ Փորձում ենք տաքանալ թեյով, բայց գիշերները ցուրտ են ու շատ սարսափելի մղձավանջային մթության մեջ, անընդհատ հետցնցումներով»,-պատմել է կինը։

Նա այցելել է դստերը Ստամբուլում, երբ տեղի են ունեցել առաջին երկու երկրաշարժերը։ Կինը վերադարձել է Վաքըֆ, որպեսզի ուշքի գա։

«Մենք կարծում էինք, որ երկրաշարժերը դադարել են… Հետո երկուշաբթի երեկոյան երրորդը եղավ եւ ավերածությունները շատ ավելի մեծ էին: Հիմա մեր տունը պիտանի չէ բնակության համար, եւ ժամանակի կեսը թեյարանում ենք ապրում, կեսը՝ վրանում»,-պատմել է նա։

Կանայք եւ տղամարդիկ միասին աշխատում են փոքրիկ խոհանոցում՝ պատրաստելով ապուր եւ բրինձ:

Գյուղի ծայրամասից ոչ հեռու հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին է։

Ավետիս քահանա Թաբասյանն ասել է, որ ամենաշատ վնասը պատճառել է երրորդ երկրաշարժը։ Եկեղեցում փլվել են քարե պատերը, ջարդվել է մկրտության ավազանը։ Մարիամի եւ Հիսուսի ասեղնագործ պատկերներով խորանի սփռոցի վրա առաստաղից ներկի կտորներ կան։ Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո եկեղեցում ոչ մի պատարագ չի մատուցվել։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan