Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41020-ի

Դիտել նաև
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին
Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը
Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում. Տեսանյութ
Սիրիան Թուրքիային մեղադրել է օկուպացման քաղաքականության մեջ
Հայ-թուրքականը վռազ ա, աշակերտները մի քիչ էլ կսպասեն
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41 020-ի, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Հաղորդվում է, որ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներով զբաղվում է 19 436 մարդ, այդ թվում՝ առափնյա պահպանությունը, հրշեջները, փրկարար ծառայությունները, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային որոնողափրկարարական խմբերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքների մասնակի դադարեցման մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում նույնպես տարերային աղետի զոհ է դարձել մի քանի հազար մարդ։