Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
21
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ խոսնակ ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

«ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու». հրատապ պարզաբանում

Քանի որ այսօրվա գրառումս ստիպեց ջղաձգվել իշխանամետ պրոպագանդիստ-ինֆոգնչուներին, հիմնավորեմ գրածս: 

Եթե համառոտ, ապա գրել էի, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում սպասարկելու է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը, ինչի շուրջ թերևս ձևավորվել է կոնսենսուս ԵՄ-ի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի միջև:

Ահա թե ինչու եմ ես այդպես կարծում:

1. Էներգետիկ ճգնաժամ ապրող ԵՄ-ն այսօր բնական գազի ներկրման դիվերսիֆիկացման ուղիներ է փնտրում՝ ԱՄՆ-ից ներկրվող՝ շուկայականից բարձր գնով գազից կախվածությունը նվազեցնելու ու սեփական ապաինդուստրիալացումը կանխելու նպատակով: Որտե՞ղ է պետք փնտրել այդ գազը: Կատարը, Ալժիրը, Եգիպտոսը մատակարարում են հիմնականում հեղուկացված գազ, իսկ դրա ռեգազիֆիկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորումը տարիներ է պահանջում: Մնում է Կովկաս-Կասպյան տարածաշրջանը, որում նախ առանձնացնենք Ադրբեջանը: Բաքվի ու ԵՄ միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական գազի մատակարարումները 2027 թ.-ից ի վեր պետք է հասնեն 20 մլրդ խմ-ի: Ինչ վերաբերում է ընթացիկ ցուցանիշներին, ապա 2022 թ.-ին Ադրբեջանը եվրոպական շուկա է արտահանեկ 11 մլրդ խմ, այս տարի էլ պլանավորում է հասցնել ծավալները 12,5 մլրդ խմ-ի, ինչը ԵՄ սպառման ընդամենը 3-3,5% է կազմում: Սակայն, չնայած այդ ցածր ցուցանիշներին, Ադրբեջանը շարունակում է դիտարկվել ԵՄ կողմից որպես կարևոր էներգատրանսպորտային հանգույց Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկ ռազմավարության մեջ:

2. Կովկաս-Կասպյան տարածաշրջանը մեծ նշանակություն է ձեռք բերում ԵՄ համար հատկապես Անդրկասպյան գազամուղի կառուցման տեսանկյունից: Եվ հատկապես այս առումով է կարևոր Հայաստանով անցնող միջանցքը, քանի որ այն նաև ծառայցվելու է Կենտրոնական Ասիայում թուրքական ազդեցության ավելացման նպատակին: Մասնավորապես, Անկարայի ամրապնդումը տվյալ մեգատարածաշրջանում հանգեցնելու է Անդրկասպյան գազամուղի նախագծի ակտուալիզացմանը՝ Կասպից ծովից բնական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հեռանկարով: Ո՞ր լոգիստիկան է ընտրվելու: Կա կարծրացած մոտեցում, համաձայն որի Անդրկասպյան գազամուղը միանալու է «Հարավային գազային միջանցքին», այսինքն՝ գործարկվելու է ավանդական Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա միջանցքը: Սակայն այսօր աշխարհաքաղաքական կենտրոնների մի շարք ուղեղային կենտրոնների կողմից արդեն առաջ է բերվել թուրքմենական գազը Ադրբեջանի, այնուհետև՝ Հայաստանի հարավով անցնող միջանցքով Թուրքիա հասցնելու նախագիծը: Պատահական չէ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո Անկարան ու Բաքուն պարբերաբար խոսում են այն մասին, որ ՛՛Զանգեզուրյան միջանցքով՛՛ պատրաստ են նաև գազամուղ և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ անցկացնել: Իհարկե, որպես խոչընդոտ կարող ենք դիտարկել Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված խնդիրները, սակայն 2018 թ.-ին կնքված կոնվենցիան մասնակիորեն չեզոքացնում է դրանք, և տարածաշրջանային կոնսենսուսի դեպքում նշված մեգանախագիծը լուրջ խոխընդոտների չի բախվի:

3. Թուրքիայում այսօր ձևավորում է միջազգային գազատրանսպորտային խաբ, ինչը լիովին տեղավորվում է Անկարայի կողմից որդեգրված՝ միջազգային լոգիստիկ ուղիների զարգացման ռազմավարության մեջ: Այսպես, եթե Կասպից ծովից գազը հասնում է Թուրքիա, ապա այնուհետև բաշխվում է եվրապական սպառողների միջև նույնց խաբի միջոցով: Միաժամանակ, խաբից օգտվելու հնարավորություն է ստանում նաև Իրանը, որը, միջուկային գործարքի ձախողման պարագայում, այնուամենայնիվ հետաքրքիր է եվրոպացիներին որպես կոնվենցիոնալ գազի մատակարար: ԵՄ-ն, լինելով պայմանական արևմտյան համակարգի մաս, խուսափում է Իրանի հետ ուղիղ գործարքի մեջ մտնելուց, սակայն Թուրքիայի խաբային միջնորդությամբ պատրաստ է դառնալ Իրանի գործընկերը (հիշեք տարիներ առաջ ԵՄ որոշ պետությունների կողմից հակաիրանական պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմների ձևավորումը): Պատժամիջոցների տակ գնտնվող Իրանի համար դա կլինի շատ հավակնոտ ծրագիր: Ի դեպ, տեղեկացնեմ, որ Հայաստանի տարածքով Իրանը չի պատրաստվում գազ արտահանել Եվրոպա: Մոռացեք այդ պատրանքի մասին:

4. Իհարկե, թուրքական խաբից օգտվելու է նաև Ռուսաստանը, որը այսօր փորձում է Անկարայից երաշխիքներ ստանալ առ այն, որ խաբը չի սահմանափակելու ռուսական գազի ընդունումը: Թեև Մոսկվան այս պահի դրությամբ գրեթե կորցրել է եվրոպական շուկան, սակայն ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմից հետո վերադարձի փորձեր են արվելու: Արդյունքում երկարաժամկետ հեռանկարում շահելու է ԵՄ-ն՝ ապահովելով բավականին հետաքրքիր մրցակցություն իր շուկայում ռուսական, իրանական, թուրքմենական, նաև հյուսիս-աֆրիկյան մատակարարողների միջև: Իհարկե, Թուրքիայի ՛՛խաբային հովանու ներքո՛՛: ԵՄ-ն այսօր առավել պրագմատիկ է, քանի երբրև: Ստացվում է՝ Ռուսաստանը և՞ս կոնսենսուսի մաս է: Ուրախացնեմ լսարանիս ռուսատյաց սեգմենտին՝ եթե այո, ապա դա պարտադրված կոնսենսուս է, քանի որ Մոսկվան ռազմավարական փակուղու մեջ է: Թե որն է այդ փակուղու պատճառը, կանդրադառնամ առանձին գրառմամբ: Մի բան հստակ է. լինելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև միակ միջնորդը՝ Էրդողանը ցանկանում է ստանալ սեփական դիվիդենտը, տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասի տեսքով: Առայժմ ստացում է:

5. Պետք չէ ԵՄ-Ադրբեջան ՛՛անտագոնիզմի՛՛ վերաբերյալ առասպելներ տարածել ու զբաղվել ինքնախաբեությամբ: ՛՛Կոշտ՛՛ ու ՛՛դատապարտող՛՛ հայտարարությունների հետ մեկտեղ 

ԵՄ-ն Բաքվի հետ իրականացնում է այնպիսի երկարաժակետ ռազմավարական ծրագրեր, որոնք արդեն հսկայական ֆինանսական միջոցներ են գեներացնում: Այսպես, օրինակ, ԵՄ անմիջական քաղաքական ու տնտեսական աջակցության ներքո կյանքի կոչված «Հարավային գազային միջանցք»-ը մինչև 2046 թ. Ադրբեջանին բերելու է շուրջ 40 մլրդ դոլարի եկամուտ: Միաժամանակ, առավելապես եվրոպական ընկերություններից բաղկացած կոնսորցիումի կողմից ադրբեջանական Ազերի-Չերագ-Գյունեշլի նավթագազային հանքավայրերի խմբում արդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում Ադրբեջանի նավթային հիմնադրամը 2001-2021 թթ. ստացել է մոտ 160 մլրդ դոլարի եկամուտ:

6. Պետք չէ առասպելներ տարածել նաև Իրան-Ադրբեջան «անտագոնիզմի» վերաբերյալ: Թեհրանից պարբերաբար հնչող կոշտ հայտարարությունների ֆոնին կողմերն արդեն սինխրոնիզացրել են էլեկտրաէներգետիկ համակարգերը՝ դե-ֆակտո ապահովելով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի մեկնարկը (որը 2016 թ. համաձայնագրով պետք է Հայաստանով անցներ), ինչպես նաև նոր լիցք են հաղորդել Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությանը՝ դրանով իսկ ձևավորելով ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջազգային լոգիստիկ միջանցքը Ադրբեջանի տարածքով: Էլ չեմ խոսում համատեղ նավթագազային երկրաբանական-հետախուզական աշխատանքների ու հիդրոնախագծերի իրականացման մասին:

Ներհայաստյան քաղաքականությունն է սև ու սպիտակ: Մեծ քաղաքականությունը բազմաշերտ է ու չափազանց բարդ:

Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan