Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին

Երեկ թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարեց, որ Արևմուտքի սադրանքների և Անկարային զինված հակամարտությունների մեջ ներքաշելու փորձերի պատճառով Թուրքիան կարող է հինգ-վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից: Ըստ Սանջակի, վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ «ԱՄՆ-ն ամենաթշնամական և կործանարար քաղաքականություն վարող երկիրն է» հանրապետության նկատմամբ։ «Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է կարեկցել Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին», - հայտարարել է քաղաքական գործիչը: Հունվարի 19-ին այդ կուսակցությունը հայտարարեց «Եկեք լքենք ՆԱՏՕ-ն» համազգային քարոզարշավի մեկնարկի ժամանակ՝ կոչ անելով հանրապետության իշխանություններին դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս քարոզարշավի շրջանակներում քաղաքական շարժումը նախատեսում է մի շարք քաղաքների հրապարակներում սեղաններ տեղադրել՝ համապատասխան խնդրագրեր ստորագրելու համար, ինչպես նաև ցույցեր և բողոքի ցույցեր կանցկացվեն Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի բազաների դեմ։ Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն ասել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի համար»։ 

Առաջին հայացքից թվում է, թե իրոք Թուրքիայում սկսվել է ՆԱՏՕ-ի դեմ նոր գործընթաց հանրության պահանջով: Սակայն այս կուսակցության վարկանիշը Թուրքիայում տատանվում է 0,1-0,2 տոկոսի սահմաններում: Կարելի է ասել, որ թուրքական քաղաքական դաշտում այդպիսի կուսակցություն գոյություն չունի:

Փաստացի, այդ կուսակցությանը տիկնիկի պես խաղացնում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս համար դա խողովակ է ռուսների հետ ավելի սերտ երկխոսելու համար: Պետք է ասել, որ ռուսներն էլ այդ քաղաքական «կտերը ուտում են»։ Մասնավորապես, այդ կուսակցությունը սերտ կապեր է հաստատել ռուս ազգայնականների մի մասի հետ, Դուգինի գլխավորությամբ: Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Փերինչեքի, իբր դրական վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերվում է իրենց այս վերջին արշավին, ապա դա յուրօրինակ շանտաժի ձև է Էրդողանի ձեռքին, որը վերջինս փորձում է օգտագործել Արևմուտքի դեմ:

Ինչպես հայտնի է, օրերս բրիտանական The Economist ամսագիրը հանդես էր եկել մի հոդվածով, որտեղ այն միտքն էր հայտնել, եթե Թուրքիայում գալիք ընտրությունները արդար անցնեն, ապա Էրդողանը կպարտվի և կզրկվի իշխանությունից: Բայց, կանխատեսում է պարբերականը, Էրդողանը կարող է և կեղծել ընտրությունները, հաստատելով երկրում էլ ավելի ավտորիտար համակարգ: Էրդողանի վարչակազմը լուրջ է ընդունել բրիտանական պարբերականի այս հոդվածը, որպես, այսպես կոչած «կոլեկտիվ Արևմուտքի» դիրքորոշում գալիք ընտրությունների հանդեպ: Էրդողանի թիմը համոզված է, որ Արևմուտքը պատրաստվում է Թուրքիայում, ընտրություններից հետո գունավոր հեղափոխության փորձ իրականացնել էրդողանին իշխանությունից հեռացնելու համար, և այդ իսկ պատճառով նախօրոք է փորձում Արևմուտքին շանտաժի ենթարկել, թե հակառակ դեպքում Էրդողանը կարող է դիմել կտրուկ քայլերի Արևմուտքի դեմ, օգտագործելով նաև ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը: Էրդողանն ինքն անձամբ հանդես չի գալիս այդ գաղափարով, նրա տեղը դա ներկայացնում է նրա գրպանային «կուսակցությունը», միաժամանակ մեսիջ ուղարկելով Վաշինգտոնին, եթե իր դեմ Արևմուտքը գործի, ապա նա կարող է նույնիսկ դաշինք կնքել Պուտինի հետ:

Իսկ որպեսզի Էրդողանի սպառնալիքները լուրջ ընկալվեն Արևմուտքի կողմից, ՆԱՏՕ-ից դուրս գալու գաղափարը, զգուշորեն սկսեց աջակցել նաև Էրդողանի կոալիցիոն գործընկեր ազգայնականների ղեկավար Դևլեթ Բահչելին: Նրա կուսակցությունն արդեն լուրջ գործոն է երկրի քաղաքական դաշտում, և ընտրություններում հավաքում է ընտրողների ձայների մոտ10 տոկոսը:

Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարը ասել է, որ Անկարան պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը:

«Եթե կան նրանք, ովքեր ցանկանում են քննարկել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, խնդրեմ, մենք այս աշխարհ չենք եկել ՆԱՏՕ-ի հետ, և փառք Աստծո, մենք չենք մեռնի առանց ՆԱՏՕ-ի»,- եզրափակել է իր միտքը նա:

Այսպիսով Էրդողանը գալիք ընտրություններին պատրաստվում է հանուն իր հաղթանակի, օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն ու գաղափարները, այդ թվում նաև ՆԱՏՕ-ում մնալ-չմնալու հարցը: Իսկ դա նշանակում է, որ մի քանի ամիս անց Թուրքիայում, իրոք որ կարող են արմատական փոփոխություններ կատարվել, եթե, իհարկե, Արևմուտքը որոշի կոշտ ձևով հեռացնել Էրդողանին իշխանությունից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan