Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ
21
ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել Բլինքենի գրառումը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին Դատարանը տուգանել է Ստյոպա Սաֆարյանին Մոլորված զինծառայողը Խնձորեսկ գյուղից է Ադրբեջանի կառավարությունը հավաքագրում է ուսանողների՝ Լաչինի միջանցքի արգելափակմասն համար․ Լինդսի Սնել Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները․ Արցախի ԱԳՆ ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ «Չզարմանաք, եթե վաղը Երևանից գերի վերցնեն». Ալվինա Աղաբաբյան Արցախի 100 օր շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Ռյոսներ ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի 81 մլն դրամ արժեքով գույքը կդառնա ՀՀ սեփականությունը. կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ «Հայտնի չէ՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ե՞րբ կավարտի նորոգումը». Ոսկան Սարգսյան Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ Երբ իմացար, որ պիտի թողնես քո հայրենի Դադիվանք գյուղը, ի՞նչ զգացիր... Տեսանյութ Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի Ձեզ թվում է, որ ՌԴ-ն մեզնից ավելի հայամե՞տ պետք է լինի. իրենք ամենաշատն են խոսում ինքնորոշման մասին. Տեսանյութ «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկում․ ՈւՂԻՂ Բուհերում վճարովի տեղերի քանակը նվազեցվել է 6000-ով Դատախազների աշխատավարձը կրկնակի կբարձրանա. Տեսանյութ

Աղետը շեմին է, իշխանությունը՝ սալոնային հյուրախաղերի, իսկ դիմացը՝ անգործություն․ Վահե Հովհաննիսյան

Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։

Մենք առաջին խելագար պետությունն ենք կարծես թե։ Նախորդ նախագահը, երկիրը աղետի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգություններ է արտահայտում։

Վաղը, երբ Հայաստանում մեծ ողբերգությունը կայանա, էլի նրանցից մեկը դաշնամուր է նվագելու, մյուսը՝ ցավակցական Tweet ուղղի սեփական ժողովրդին։

Ամեն ինչ պետք է արվի, որ երբ գա ժամանակը, բոլորի դերակատարումը այս մեծ պատմական աղետի մեջ պարզվի։ Մի օր պետք է պարզել պատերազմի օրերին և դրանից որոշ ժամանակ առաջ Անվտանգության Խորհրդի բոլոր անդամների պահվածքը, հանդիպումները, դերակատարումը՝ ո´ր երկրում էլ ապրեն, ո´ր ռեյսով էլ գնացած լինեն։

Մեկը չկա՞ բացատրի հայ ժողովրդին, որ երբ ուրախանում եք ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումով և ՌԴ ռազմաբազայի լուծարման գաղափարով, իսկ արևմուտքից ոչ մեկը ձեզ չի տալիս որևէ անվտանգային երաշխիք (արևմուտքն այդ մասով ազնիվ է), իսկ քո թշնամին քո սահմանների մատույցներում 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անում ու հետն էլ շեշտում՝ Հայաստանի սահմանին, որը նույնն է, թե՝ Հայաստանի դեմ, նշանակում է, որ քեզ մեծ աղետ է սպասում։

Ու մի օր երբ թուրք-ադրբեջական զորքը կսկսի «խաղաղության Զանգեզուր» բարի անվանումով օպերացիան, չեք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպես եղավ։ Ու վստահ եմ՝ նույնիսկ այն ժամանակ զարմացած հարցնելու են՝ բա Ռուսաստանն ինչո՞ւ չօգնեց, մեզ մենակ թողեց։

Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամեն ինչի մասին խոսել ավելի պարզ ու առանց ավելորդ քաղաքավարության։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պետք չէ սահմանափակվել միայն վերջին երկու «գաստրոլյոր» նախագահների կամ գործող իշխանության դերակատարմամբ։ Կա´մ պահելու ենք պետություն, կա´մ դիմավորելու ենք աղետը։ Այդ աղետին կնսպաստես քո ակտիվ քայլերո՞վ, թե՞ պասիվ անտարբերությամբ. տարբերությունը պատմական կտրվածքով շատ մեծ չի լինելու։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan