Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան

Տավուշի մարզպետի նկատմամբ բռնությու՞ն է եղել․ ինչ են թաքցնում իրավապահները

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Տավուշի մարզի անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է եղել: Մարզում տարածված լուրերի համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 25-ին մարզպետն ու անտառտնտեսության պետն անտառներից մեկում գողության դեպքի են ականատես եղել եւ որոշել են հետապնդել ենթադրյալ հանցագործին:

Նույն լուրերի համաձայն՝ վերջիններս հետապնդել են անտառից իբր գողություն անող «Գազ 66» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել գողացված փայտանյութով: Մեքենայի վարորդը, տեսնելով, որ իրեն հետապնդում են, արագ է վարել մեքենան ու ընկել է ձորը, ինչի հետեւանքով գանձաքարցի վարորդ Նորայր Միրզոյանը մահացել է: Այսքանով, սակայն, դժբախտ պատմությունը չի ավարտվել. Տավուշի մարզի բնակիչերի խոսքով՝ գանձաքարցիները, իմանալով իրենց հարազատի մահվան մասին, եկել են եւ հաշիվ պահաջել մարզպետից ու անտառտնտեսության տնօրենից, ինչից հետո սկսվել է քաշքշուկ, ու, ըստ Տավուշի բնակիչների, մարզպետ Հայկ Ղալումյանի եւ անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից հասած տեղեկությունները փորձեց պարզել բոլոր կողմերից եւ սկսեց հետաքննություն: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, որը, լսելով իրեն ծեծի ենթարկելու մասին մեր հարցը, հետաքրքրվեց՝ ով է ասել, ապա վստահ հերքեց՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի ծեծել, ինքը որեւէ վնասվածք չունի: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց, ըստ բնակիչների, հաջորդ ծեծի ենթարկված՝ Անտառտնտեսության պետ Մհեր Ղալթախչյանի հետ, որն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, հրաժարվեց հեռախոսով զրուցել մեզ հետ եւ միայն գրավոր նամակին արձագանքեց՝ գրելով. «Անկեղծ լինեմ, անհարմար է, որ կհավատաք նման անհեթեթություններին: Չի եղել նման բան»: Հերթը հասավ Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանին, որը, լսելով դեպքի մասին, կցկտուր նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, ու անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Կողմերի հերքումներից հետո որոշեցինք հասկանալ, թե այս դեպքի մասին ինչ է հայտնի իրավապահ մարմիններին:

Դիմեցինք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ արեցինք հետեւյալ հարցադրումները.

Արդյոք եղե՞լ է նման դեպք, որ վարորդը գողացված փայտանյութով վթարի է ենթարկվել ու մահացել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վթարի դեպքով կատարվել է քննություն: Ի՞նչ եք պարզել, եւ ինչի՞ արդյունքում է վարորդը մահացել:

Ըստ մեզ հասած լուրերի՝ այս դեպքից հետո գանձաքարցիները, իանալով, որ իրենց հարազատը մահացել է մարզպետի ու անտառի տնօրենի հետապնդման հետեւանքով, ծեծի են ենթարկել նրանց երկուսին:

ՀՀ ոստիկանությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «25.11.2022թ. ժամը 20:45-ի սահմաններում Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ձորը գլորվելու, դրա հետեւանքով հիշյալ ավտոմեքենայի վարորդ(Ն.Մ)-ի մահվան փաստով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ Ձեր գրությամբ հայցվող ամբողջական տեղեկատվությունը ստանալու համար կարող եք դիմել հիշյալ դեպքով քրեական վարույթն իրականացնող մարմնին»:

Ասել է թե՝ ոստիկանությունը շրջանցեց բռնության մասին տեղեկությունը եւ ծանր բեռը թողեց ՀՀ քննչական կոմիտեի ուսերին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Կոմիտեից հայտնեցին. «2022 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհին՝ 4-րդ ոլորանից դեպի Գանձաքար գյուղի ուղղությամբ Նորայր Միրզոյանի կոզմից վարած ՝ փայտանյութով բարձված «Գազ 66» մակնիշի տրանսպորտային միջոցը գլորվել է ձորը, որի հետեւանքով Ն. Միրզոյանը տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 387-րդ առաջին մասի հատկանիշներով նախաձեռնվել է 38124222 քրեական վարույթը:

Հարցադրմամբ հիշատակված՝ Տավուշի մարզպետի եւ անտառտնտեության պետի կողմից հիշյալ տրանսպորտային միջոցը հետապնդելու, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչների կողմից վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթում որեւէ տվյալ առկա չէ»:

Այսինքն՝ քրգործում ոչինչ չկա, ինչպես ենթադրվում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը եւ նախաքննական մարմինը մարզպետ Ղալումյանի եւ անտառտնտեության պետ Ղալթախչյանի հանդեպ բռնություն կիրառելու հանգամանքը խնամքով թաքցրել են, քանի որ այդպիսով պիտի նաեւ մի խումբ գանձաքարցիների պատժեին, որոնց հարազատը մահացել է, մյուս կողմից՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեին մարզպետ Ղալումյանն ու անտառտնտեսության պետ Ղալթախչյանը, քանի որ նրանք միգուցե փորձել են հացագործություն կանխել, սակայն մարդ է մահացել:

Որպեսզի կողմերից որեւէ մեկը չտուժի, այդ մասով տվյալները գործում չկան: Ասել է թե՝ չկա գրանցված հանցանք, չկա նաեւ հանցանքի բացահայտման անհրաժեշտություն:

Հավելենք, որ Ղալումյանները քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, իսկ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւս Տավուշի մարզից է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan