Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Թեհրանը Երևանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում է ձևավորվող արևմտյան թեքություն․ Տարասով

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանի կողմից արվող քայլերին: Regnum գործակալությունը հրապարակել է «Իրանը կվերադառնա՞ Անդրկովկաս» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

«Հոկտեմբերի 17-ից Իրանը բավականին լայնածավալ «Էգտեդար» («Ուժ») զորավարժություններ է անցկացնում Արդաբիլ և Արևելյան Ադրբեջան նահանգներում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին։ Զինվորականները զորավարժություններ են վարում մարտական ուղղաթիռների, օդադեսանտային վայրէջքի, գիշերային հարկադիր երթերի, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Բացի այդ, զինծառայողները Արաքս գետի վրայով պոնտոնային կամուրջներ են կառուցում։ Ճիշտ է, Իրանը ծանուցել է Ադրբեջանին զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: Երկիրը նախկինում էլ է դրանք անցկացրել երկրի այս հատվածում։ Բայց դրանք հատկապես հաճախակի են դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Ադրբեջանի ու Հայաստանի, այսպես կոչված, հետկոնֆլիկտային շրջան մտնելուց հետո»,–գրում է Տարասովը:

Հեղինակի խոսքով՝ Թեհրանը վստահ է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխման խնդիրն է դրված՝ մատնանշելով Սյունիքով «ՆԱՏՕ-ի միջանցքի» առաջացման հավանականությունը, որը կարող է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապել Նախիջևանին։ Ընդ որում, մատնանշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի պայմաններում և հանգամանքներում կարող են գրավել հայկական Մեղրիի շրջանը և կտրել Իրանը Հայաստանից։

«Մենք դա թույլ չենք տա»,–ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը` միաժամանակ մատնանշելով, որ ենթադրյալ ռազմական գործողության հետևում կանգնած են Միացյալ Նահանգները և Իսրայելը:

«Միաժամանակ իրանական կողմը ներկա իրավիճակը գնահատելիս ինչ-որ բան մինչև վերջ չի ասում: Իրանցի քաղաքական գործիչների և մամուլի բազմաթիվ հայտարարությունների մեր վերլուծությունը հիմք է տալիս հետևյալ հիմնական եզրակացությունների.

Առաջինը. անդրկովկասում Արևմուտքի դեռևս արտասովոր դիվանագիտական ակտիվությունը Թեհրանը կապում է այնտեղ Ռուսաստանի ազդեցության թուլացման գործընթացի, այնտեղ աշխարհաքաղաքական վակուումի առաջացման հետ, որը լրացնում է թուրք-ադրբեջանական դաշինքը։

Երկրորդ. Թեհրանը Երևանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում է ձևավորվող արևմտյան թեքություն: Նրանք վախենում են Արևմուտքի ավելի խորը ներթափանցումից Հայաստան՝ շրջանցելով Թուրքիան, ինչը կապված է Ռուսաստան-Հայաստան-Իրան վեկտորի հնարավոր փլուզման հետ:

Ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում Թեհրանը լրջորեն անհանգստացած է քրդական և ադրբեջանական խաղաքարտերով խաղալու միջոցով Իրան ներթափանցելու ԱՄՆ կարողությամբ, ինչը վտանգ է ներկայացնում երկրի տարածքային ամբողջականության համար: Իրանի համար սա արդեն ոչ թե տեսական բնույթի արտացոլում է, այլ Մեծ Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության շարունակվող փոփոխությունների գիտակցում:

Բայց այս պահին իրավիճակը դեռ անորոշ է։ Իրանը փորձում է լուծումներ գտնել երկկողմ դիվանագիտության մակարդակով. պատահական չէ, որ այցով Երևան էր ժամանել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ «իրենք դեմ են օտարների ներկայությանը այս տարածաշրջանում՝ լինի դա Ադրբեջանում, թե Հայաստանում»։ Թեհրանը տարբեր մակարդակներով կապեր է պահպանում նաև Բաքվի հետ։ Բայց նա հասկանում է, որ անդրկովկասյան մեծ խաղի մեջ արդյունավետ մտնելու համար անհրաժեշտ է լայն երկխոսության գնալ, առաջին հերթին Ռուսաստանի հետ, որպեսզի չեզոքացվի Թուրքիան՝ մեկ այլ ուժեղ տարածաշրջանային խաղացողը։ Միան այնպես, որ նրա հետ լուրջ առճակատման չգնա։ Բացի այդ, աստիճանաբար իրադարձությունների կենտրոն է տեղափոխվում Մեծ Ադրբեջանի խնդիրը։ Իրանի շահը դա կանխելն է, իսկ եթե չհաջողվի, ապա գործընթացը սկսի իր սցենարով, որպեսզի Արևմուտքին զրկի հյուսիսում հակաիրանական հենակետ ստեղծելու հնարավորությունից։

Այդ իսկ պատճառով Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Հնարավոր է, որ Բաքվի հետ էսկալացիայի դեպքում նա առաջին հերթին փակի միակ ճանապարհը, որն անցնում է նրա տարածքով և կապում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ։ Այլ բան է, թե ինչպես իրեն կպահի Հայաստանը։ Մոսկվայի հետ դաշինքում մի բան է, Արևմուտքի հետ դաշինքում՝ այլ բան:

Ուշադրություն դարձնենք ևս մեկ կետի. զորավարժություններն անցկացնում է ոչ թե իրանական բանակը, որն ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, այլ ԻՀՊԿ-ն, որը պատասխանատու է երկրի տարածքից դուրս ռազմական գործողությունների համար։ Ուստի Իրանի զորավարժությունները ազդանշան են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև արտատարածաշրջանային խաղացողներին։

Վտանգն այն է, որ խոսքն այլևս ոչ թե աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա ֆիգուրները տեղափոխելու ցանկության, այլ Թեհրանի կողմից իր անվտանգությունը ռազմական ճանապարհով ամրապնդելու հոգեբանական պատրաստակամության մասին է:

Իրավիճակից ելքը Իրանի ներգրավումն է համակովկասյան քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչը չարվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Բայց արդյոք Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը պատրա՞ստ են դրան։ Միևնույն ժամանակ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեև հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Թեհրանից կրկին հաշտարար հայտարարություններ լսենք, տեսնենք այցելություններ Բաքու և Երևան և խորը բարեկամության ու համագործակցության հավաստիացումներ, ինչպես դա մեկ անգամ չէ, որ եղել է անցյալում»,–եզրափակել է Տարասովը:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan