Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հայաստանն այս պահին պետություն է, որը չգիտի իր անելիքը. այստեղ կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան

Կամ պետական մտածողություն, կամ՝ Ալիև

Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։

Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը կռվելու- մեռնելու ծայրահեղ-ինֆանտիլ կոչերը, ապա ռացիոնալ, պետական մտածողության տեսակետից մեզ մնում է մեկ բան՝ Հայաստանում ունենալ տեսանելի, հնարավորինս սահուն փոփոխություններ։ Նշանակում է՝ նոր բանակցային կոնցեպտ, նոր բանակցող, ինչը կբերի պատերազմի հավանականության էական նվազման։ Փոփոխության տարբերակները

1. Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Հանրային ճնշման և աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնութունը ձևավորում է նոր կառավարություն։ Սա հնարավորություն է տալիս հանրային գրագետ-առողջ շրջանակների հետ աշխատանքային նոր ձևաչափերով, նոր գաղափարներով մշակել բանակցային նոր կոնցեպտ, վստահության վրա ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ և նոր թափ հաղորդել խաղաղ բանակցություններին։

2. Փոփոխություններ հանրային-փողոցային ուժեղ ճնշմամբ. ԱԺ մեծամասնությանը ուղղակի պարտադրել որևէ թեկնածուի։

3. Փոփոխություններ՝ անկառավարելի փողոցի, քաոսի միջոցով, ինչի արդյունքում որևէ պատահականություն կարող է իշխանություն վերցնել։ Հաշվի առնելով ժամանակի սղությունը, միջազգային հարաբերությունների՝ այս պահի գերլարված բովանդակությունը և մեր շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ ամենաընդունելի տարբերակն առաջինն է։ Սրան հասնելու համար պետք է տարվի արագ, գրագետ կազմակերպչական, ոչ եսակենտրոն աշխատանք՝ ներառելով երաշխիքների ու աշխատանքային կոմունիկացիաների պարտադիր պայմանը։ Վատագույն տարբերակը երրորդն է, որը ոչ մի լավ բան չի խոստանում։ Երկրորդ տարբերակը՝ առաջինի շուրջ կոնսեսուսի չգալու պարագայում, միակ ռացիոնալն է։ Ի՞նչ ասել է նոր կոնցեպտ Այն պետք է ներառի ստորագրված թղթերի և բոլոր բարդ հարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու՝ Հայաստանի հանձնառությունը։ Այն պետք է բացառի արկածախնդիր քայլերը այն անվտանգության համակարգի հանդեպ, որում Հայաստանը գտնվում է՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ և ՀԱՊԿ։

Հայաստանը պետք է կարողանա իր այս դիրքորոշումը հասկանալի և ընդունելի դարձնել Արևմուտքում՝ հաշվի առնելով իրական հողի վրա առկա իրական պատկերը։ Այսօրվա՝ ծայրահեղ բարիկադավորված աշխարհում Հայաստանի համար մահացու վտանգ է՝ հայտնվել գերտերությունների շահերի բախման տիրույթում։ Մեր անելիքը դրա ուղիղ հակառակն է. մեր վիճակն այնպիսին է, որ մենք պետք է լուծենք բոլոր կողմերից ընկալված լինելու բարդագույն խնդիրը։

Մենք պետք է լուծենք խնդիրը, որ Արևմուտքը ըմբռնումով վերաբերվի մեր՝ այլ անվտանգային համակարգում լինելու փաստին կամ մեր և Իրանի խորացված հարաբերություններին, այնպես ինչպես և ՌԴ-ն ընմբռնումով վերաբերվի մեր և Արևմուտքի լավ հարաբերություններին՝ գոնե այն պատճառով, որ մեր ժողովրդի շուրջ կեսն ապրում է այնտեղ։ Նկարագրվածը շատ բարդ խնդիր է, բայց՝ միանգամայն լուծելի։ Մանավանդ, որ 27 տարի այս կամ այն հաջողությամբ դա կարողացել ենք անել։ Անելիք շատ կա, բայց մինչ այդ պետք է ձևակերպենք մեր ընտրությունը. Հայաստանում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan