Հակառակորդը կրակել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ.նոր մանրամասներ
Երեկ երեկոյան թշնամին հերթական անգամ սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հակառակորդը սեպտեմբերի 5-ի երեկոյան կրակել է հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասնեց, որ հակառակորդը կրակել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա և Ախպրաձոր գյուղերի դիրքերի ուղղությամբ:
Նրա հաղորդմամբ՝ կարճատև կրակոցներ են եղել: Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնեց, որ սահմանային միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Արման Սարգսյանը Վայոց ձորի Մալիշկա գյուղից էր: