Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել. Կրիչներով նամակի պարունակությունը խորհրդավոր ու մտահոգիչ է

Օրեր առաջ Կառավարությունից գաղտնի հանձնարարական է իջել մարզային թանգարաններին` մեկ առ մեկ գույքագրել թանգարաններում պահվող պատմամշակութային ողջ ունեցվածքը, խիստ մոտավոր գներ սահմանել դրանց և առնվազն 10-օրյա ժամկետում ցուցակներն ուղարկել Կառավարություն: Ուշադրություն՝ այս հրահանգն իջել է խիստ գաղտնի պայմաններում,  ձեռքից ձեռք՝ կրիչներով (ֆլեշկաներով ), ընդ որում՝ հրահանգվել է նույն կերպ կատարողականները փոխանցել Երևան՝ առանց օնլայն գրագրության:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խիստ խոհրդավոր և անհասկանալի հանձնարարականը Կառավարության X օղակից հասել է մարզեր՝ հատուկ բանագնացների միջոցով՝ ուղիղ տնօրեններին: Սա նշանակում է, որ X  պաշտոնյան խուսափել է ավանդական ձևերով նամակագրությունից և չի ցանկացել էլեկտրոնային փոստով հետքեր թողնել, տրամաբանությունը հուշում է, որ ռիսկ կա…   Չի բացառվում, որ վախեցել են, թե էլփոստով թանգարանների տնօրենների ձեռքին վտանգավոր փաստ կմնա, ուստի փորձել են հետագիծը ջնջել, որպեսզի հետագայում ռիսկեր չստեղծեն հրահանգն իջեցնող պետական պաշտոնյաների համար: 

Ստացվում է նաև, որ ամեն ինչ արվել է, որպեսզի բացառեն հրահանգ տվող-կատարող կոնտակտը, ու այդ մասին իմանան սեղմ շրջանակի անձիք:

Հիմա հաջորդ աբսուրդը․ Բացի այն, որ հասկանալի չէ՝ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է կառավարության X օղակից պատմական տարեթվերն ու փաստերն իրենց մեջ ամփոփող արժեքավոր իրերի հետ կապված նման հանձնարարություն իջել, այն էլ խոհրդավոր պայմաններում՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սյունիքում այս օրերին թշնամու հետ տարածքներ կիսելու կամ հնարավոր նոր զիջումների հարց կա հայկական իշխանության օրակարգում: Աբսուրդային է նաև այս հանձնարարության մյուս կտորը՝ առ այն, որ  հնածոներն ու պատմամշակութային արժեքավոր իրերը պետք է դրամային արժեքով գնահատեն  սովորական մարդիկ:

Ըստ հանձարարականի, փաստորեն, գնահատման իրավունք  իրենց պետք է վերապահեն թանգարանային աշխատողները: Այսինքն, ոչ թե հատուկ մասնագետներից, ասենք, կառավարության N որոշմամբ՝ հանձնաժողով է կազմվում և նրանց համար ստեղծվում են պայմաններ, տրվում են խելամիտ ժամկետներ և պատշաճ գնահատում  իրականացվում, այլև  Հայոց պատմության վկայության արժեքները գույքագրելու համար պարզապես մարդիկ գործեն: Թանգարանների աշխատողները մտահոգված են, թե Աստված գիտե այդ գնահատողները հեղափոխության օրերին քայլած, ինչ-ինչ ճանապարհով նշանակվել  են թանգարանում՝ որպես աշխատավարձ ստանացող գիդ,  պատմության արխիվները գնահատելն իրենց է վերապահված.... Այն էլ, թե ինչ աչալրջությամբ և կամ ինչ նենգամտությամբ պատմական փաստեր կեղծելու  գնով, ոչ ոք չգիտի։ Տարակուսած  ու մտահոգված են թանգարանի աշխատողները,  չգիտեն՝ ինչու, ում համար։ Մանավանդ, որ ոչ վաղ անցյալում Շուշիի թանգարանի զարհուրելի կորուստն ունեցանք։

Հիշեցնենք, Շուշիում պատմական թանգարանը չդատարկվեց պատերազմի օրերին… Ավելին, բացառիկ  նմուշներն ու  Շուշիի ողջ  պատմական արխիվացված ցուցանմուշները  հանձնվեց թշնամուն: Այս ամենից զատ Փաշինյանի հակահայկական որակված ելույթներն են նաև ստիպում, որ զուգահեռներ անցկացնենք Բերձորի շուրջ կատավողի ու Սյունիքում թշնամու կառուցվող ճանապարհների հետ։

Փաշինյանը մի շարք բնակավայրերի  ապտմությունն ու դրանց հայկականությունը բազմիցս է   կասկածի տակ դրել իր սկանդալային հայտարարություններով… Հետպատերազմյան ասուլիսում  (24 Դեկտեմբեր, 2021 թ) ասում է․ «ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական»:   

Պատերազմից հետո 2020 թ դեկտեմբերից սկսած՝ Սյունքում բարձունքներ, միջպետական ճանապարհից հատվածներ զիջելուց և  Որոտանն ու Շուռնուխ գյուղական բնակավայրերը, ինչպես Փաշինյանն էր ձևակերպել՝ Ալիևի հետ իր բանավոր փոխըմբռնումից հետո կիսեց և կառավարության նիստի ժամանակ  այս քայլն արդարացնող ելույթին Սյունիքում որոշ հայկական բնակավայրեր ադրբեջական տեղանուններով  կոչեց՝ Էյվազլու և Չայզամի․..

Հետպատերազմյան աղմկահարույց ելույթներից մեկն էլ Փաշինյանի՝ «Շուռնուխի համար լացողները թող իմանան՝ Սյունիքում մեծացող սերունդը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջան է եղել» արտահայտությունն է։ 

 Իսկ երբ թշնամին առանց դիմադրության մտավ Գեղարքոնիք ու Սյունիք՝ Սև լիճը զավթեց, Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց. «…Կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։  էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս է պետք զինվորը»։ 

ԿԳՄՍ նախարարության  լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը․ ինչու է գաղտնի ռեժիմով արվում՝ պատճառաբանեցին, թե չի կարելի դրանց մասին բաց կապով փոխանակել ինֆորմացիան, որպեսզի ուրիշինը դարձնելու ռիսկը բացառվի: Գնահատման մասով կցկտուր էր բացատրությունը, ինչու շարքային աշխատողին տալ այդպիսի իրավասություն, չկարողացան հիմնավորել… «Այո, թարմացվում է թանգարաններում ու ցուցասրահներում ունեցվածքի ողջ տեղեկատվությունը  ու դա նորմալ պետք է համարել  բնական կամ մարդածին աղետների ռիսկեր են գնահատվում պարբերաբար»,- ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը: Հարցին, թե երբ է վերջինն արվել, ինչ օրենքով կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում այս գործընթացը, պարզաբանեցին. «Թանգարանների  մասին օրենք չկա, դեռևս մշակվում է, ուստի ներկայում այդ գույքագրման աշխատանքները կազմակերպվում են հարակից օրենքով, այն է՝ «Մշակութային արժեքների արտահանման և  ներմուծման մասին» օրենքով, և այդ օրենքով հստակ սահմանված է՝  որ պետք է ժամանակ առ ժամանակ գույքագրել թանգարանային գույքը։ Իսկ թե վերջին անգամ երբ է արվել, չենք կարող ասել,  չգիտենք»:   

Սյուզի Բադոյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan