Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
1
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Ադրբեջանը մտավախություններ ունի․ Խրամչիխին

Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանությունները նպատակադրված կերպով սրում են ռազմատենչ հռետորաբանությունը տարածաշրջանում։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն այսօր զինծառայողներին կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ կոչ է արել պատրաստ լինել հակառակորդի՝ իբրև թե Հայաստանի ռազմական սադրանքներին, ավելին՝ ճնշել դրանք։ Հայկական կողմերը, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն անցնող օրերի ընթացքում հաղորդագրություններ էին տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Իսկ այսօր ՀՀՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

168am-ի հետ զրույցում, գնահատելով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԼՂ-ի ուղղությամբ, իսկ այսօր նաև հայ-ադրբեջանական սահմանին, որը դեռևս սահմանազատված չէ, ռազմական սադրանքները ռազմական տեսության տեսանկյունից բնականոն երևույթ են, և դրանք կարելի է բացառել միմիայն հակամարտության գոտում բոլոր խնդիրների լուծումից հետո։

Նրա խոսքով, նման իրավիճակում ռազմական սադրանքները հաճախակի կարող են լինել նաև հակամարտող կողմերի միջև ռազմական հավասարակշռության խախտման և կողմերից մեկի ավելի մեծ ռազմական ուժի պարագայում։

«Հայաստանի և Ադրբեջանի դեպքում այս երկու բաղադրիչն էլ կա՝ և՛ չկարգավորված խնդիրներ, և՛ ուժային հավասարակշռության էական խախտում։ Ուժային հավասարակշռության խախտումը պատերազմի մեկնարկի պատճառ էր նաև, այդ հավասարակշռությունը, որը խաղաղությունը երաշխավորող գործոն է, դեռ չի վերականգնվել։ Եթե դա չկա, շատ բարդ է հակամարտության գոտում խոսել խաղաղության հեռանկարների, սադրանքների բացակայության մասին, քանի որ հակառակորդի ռազմական ուժը կարող է զսպել միայն դրա դիմաց կանգնած նույնպիսի ռազմական ուժը։ Թե ի՞նչ է այս առումով անում ՀՀ իշխանությունը, ես չեմ կարող ասել, բայց փաստորեն մենք ունենք չփոփոխված իրավիճակ։ Սակայն դա նաև նշանակում է, որ լայնածավալ պատերազմի ռեսուրս չկա տարածաշրջանում և կա միայն պատերազմի սպառնալիք՝ քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Բացի այդ, ադրբեջանական կողմը խոսել էր սադրանքները բացառելու մասին, և կոնկրետ ուղիղ սպառնալիքներ չէին հնչել։ Իսկ պատերազմներին ընդառաջ ռազմական գործիչները սովորաբար ավելի սուր հռետորաբանությամբ են հանդես գալիս։ Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը մտավախություն ունի, որ պատերազմն Ուկրաինայում կստիպի մոռանալ Հարավային Կովկասի և Ադրբեջանի հաղթանակի, դրա արդյունքների մասին, որոնք դեռ հստակեցված չեն վերջնականորեն Ադրբեջանի համար։

Սա ստիպում է գործի դնել ռազմատենչ հռետորաբանություն և այլ մեխանիզմներ խնդիրները լուծելու համար»,-ասաց Խրամչիխինը։

Ուստի, ըստ նրա, եթե չեն լուծվում խնդիրները, և Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս Ղարաբաղի ու սահմանների հարցի շուրջ, պետք է սպասել ու պատրաստ լինել սադրանքների։

«Ադրբեջանի դեպքում կա նաև պատերազմում իր հաղթանակի գործոնը, 2020-ին ռազմական սցենարն Ադրբեջանի համար դրական ընթացք է ունեցել, ուստի այս թեման Ադրբեջանն այսօր ավելի հեշտ ու հաճախ է օգտագործում՝ որպես հաջողված օրինակ։ Սակայն, մյուս կողմից, ինչպես ասացի, պատերազմն Ուկրաինայում շատ բան է փոխում, և կան կոնկրետ մտավախություններ, որ հակամարտությունը և բոլոր հարցերը կսառեցվեն ու կսառեցվեն նաև դրսի դերակատարների կողմից, ուստի Ադրբեջանը բոլորին փորձում է հասկացնել, որ իր համար չլուծված խնդիրներ կան»,-նկատեց նա՝ գրեթե բացառելով լայնածավալ պատերազմական սցենարը։

Վերլուծաբանի համար այդքան էլ հասկանալի չէ՝ ինչ են անում ՀՀ իշխանությունները։ Նա չի բացառում, որ պարզապես ժամանակ են ձգձգում։

«Ադրբեջանն էլ փորձում է դա թույլ չտալ»,-նկատեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan