Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Դիտել նաև
«Պուտինը չի նախատեսում այցելել Հայաստան». Պեսկով
Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են խաղաղապահների սպանության համար, հեռացվել է
Պուտինը և Փաշինյանը քննարկել են Արցախում ռուս խաղաղապահների հետագա գործունեությունը․ Կրեմլ
Խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են ԼՂ-ում հակամшրտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար. Պուտին
Ռուսաստանում հետախուզում են հայտարարելՄՔԴ դատավորի նկատմամբ, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել
Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։
Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։
Հուլիսի 19-ին Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Իրանը ՌԴ նախագահի այցելած երրորդ երկիրն է։ Հունիսին Պուտինը Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։