Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս
13
«Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Պատերազմ Արցախում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ի՞նչ կա օգոստոսի 26-ին, որ սենց շտապեցնում են նիկոլենք ու թուրքերը․ Տիգրան Քոչարյան Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայան Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68 Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել. Տիգրան Աբրահամյան ՔՊ կադրային բանկը սնան՞կ է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը

ՀՀ սուվերեն տարածքի մի շարք ուղղություններում Ադրբեջանը կարևոր ռազմավարական կետեր է գրավել՝ Ջերմուկ, Իշխանասար, Սև լիճ-Խոզնավար, Արավուս, Ճակատեն, Ներքին Հանդ. Շիրազ Խաչատրյան

Մամուլում տեղ գտած ոչ պաշտոնական տեղեկություններով` 2022 թ. հուլիսի 1-ին Ալիևը Բերձորում դրոշ է բարձրացնելու և հայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազավթման մասին։

Նույն հրապարակումների համաձայն՝ քանի որ այդ օրը դեռևս պատրաստ չի լինելու նոր կառուցվող ճանապարհը, հնարավոր է՝ Ադրբեջանը թույլ տա, որպեսզի ժամանակավորապես «իր տարածքով» հաստատվի ցամաքային կապը ՀՀ-ի և Արցախի միջև, մինչև շահագործման կհանձնվի կառուցվող ճանապարհը։ Իսկ Բերձորը շրջանցող նոր ավտոմոբիլային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ սկսված են: Եվ շատ հնարավոր է, որ Բերձորի օրինակով, վտանգվի նաև Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրը:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում ադրբեջանցիները շտապողականություն են ցուցաբերում և թելադրողի դերում են։

– Բերձորը շրջանցող ճանապարհի խնդիրը խոսում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության անկարողության ու հերթական ձախողման մասին։ Կա՛մ այս հարցը հայ-ադրբեջանական հերթական անհեռատես պայմանավորվածության մասին է խոսում, դրա արդյունք է, կա՛մ Ադրբեջանը բացարձակ հաշվի չի առնում մեր կարծիքը և շարժվում է իր օրակարգով։ Խնդիրը նրանում է, որ եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը պիտի հաստատվեր, սակայն այդ համաձայնությունից անմիջապես հետո ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի մասին հայտարարություն տարածեց ու սկսեց շինարարական աշխատանքները։

 

Այսինքն, բավականին ժամանակ կար, որը կարելի էր օգտագործել մեր օգտին։ Էլ չեմ խոսում ադրբեջանցիների կողմից պայմանավորվածություններն անընդհատ խախտելու մասին։ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում ակտիվ շինարարության մասին բոլորը գիտեին, և զարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունները կրավորական կեցվածք են ընդունել այս հարցի հետ կապված։ Գուցե շատ էմոցիոնալ եմ արտահայտվում, բայց սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Այս հանցավոր անգործությունն առաջիկայում մեզ վրա շատ թանկ է նստելու և խնդիրները սկսվելու են առաջիկա ամիսներին։ Տեսեք, Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ անցնելով Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Կոռնիձորում հայկական կողմը որևէ մեծ շինարարական աշխատանք չի կատարել, իսկ ադրբեջանական կողմն արդեն ասֆալտապատման աշխատանքներ է իրականացնում, որի լուսանկարները երեկ ակտիվ տարածվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում։

Համաձայն պայմանավորվածության՝ հայկական կողմը՝ այս դեպքում Արցախը, կառուցելու էր Շուշին շրջանցող նոր ճանապարհի Ստեփանակերտ-Հին Շեն հատվածը, Ադրբեջանը՝ Հին Շենից Կոռնիձորի հատվածը: Արցախյան կողմը ևս որևէ շինարարական աշխատանք չի կատարել։ Եվ եթե առաջիկայում ադրբեջանական կողմը հայտարարի այլընտրանքային ճանապարհի ավարտի և գործարկման մասին, Բերձորն էլ անցնի ադրբեջանական հսկողության ներքո, այդ ժամանակ կսկսվեն լրջագույն խնդիրները։ Այստեղ ոչ միայն մի շարք բնակավայրերի ճակատագրի հարցն է անորոշ, նույն ձեր նշած Աղավնոյի, Սուսի, այլ փաստ է՝ Ադրբեջանի ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները, գազատարը, էլեկտրաէներգիայի հանգույցները։ Մեր քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու, քանի որ մենք մեր մասով ճանապարհները դեռ չենք կառուցել, միակ ճանապարհը Բերձորով անցնող ուղին է, որն էլ անցնելու է ադրբեջանցիներին։

– Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» ապագայի հիմնարար տարրերից մեկն է, և Ադրբեջանն իրավունք ունի պահանջել այն, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը: Արդյո՞ք Ադրբեջանի ուզածը միայն այս միջանցքն է:

– Այս իշխանությունների կողմից առաջադրված «խաղաղության դարաշրջանը» կարծես մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու օրակարգը լինի: Նրանք պատերազմից հետո անընդհատ խոսում են դրա մասին, և դրան՝ զուգահեռ անընդհատ նոր կորուստների առաջ կանգնեցնում երկիրը․ մի տեղ՝ հայելային հետքաշման անհասկանալի գաղափար, մի տեղ՝ սահմանները բարձիթողի վիճակում պահելու, առաջնագծի առանձնահատկությունները չպատկերացնելու վարքագիծ, ինչի պատճառով կորուստներ ենք ունենում: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին ելույթի ժամանակ կարծես արդարացումներ էր փնտրում այդ օրակարգի տապալման հարցով։ Բայց դա չէ կարևորը, այստեղ ավելի կարևոր է ադրբեջանական կողմի վարքագիծը։

Պարզապես ժամանակագրական առումով հետադարձ հայացք գցենք, և կտեսնեք, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական կողմը չի դադարել ագրեսիվ ռազմական գործողություններ իրականացնել, հայկական կողմը վերջին 1.5 տարում շարունակում է զոհեր և վիրավորներ ունենալ, անհասկանալի հանգամանքներում զինծառայողներ են անհետանում, թշնամին Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում, որտեղ ցանկանում է, առաջ է գալիս: Տարածքային կորուստներ ունենք Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հատվածներում, Ալիևը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում՝ «Զանգեզուրի միջանցքը» չբացելու դեպքում ուժ կիրառելու պատրաստակամություն հայտնելով։

Տարբեր ժամանակահատվածներում էլ ադրբեջանական զորքերը, հատկապես Սյունիքի սահմանային հատվածներում առաջխաղացումներ են ապահովել, մասնավորապես՝ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լիճ-Խոզնավար հատվածի, Արավուսի, Ճակատենի, Ներքին Հանդի, Նռնաձորի ուղղություններում կարևոր ռազմավարական կետեր են գրավել, որոնք բոլորն էլ ՀՀ սուվերեն տարածքի մաս են։ Նրանք չեն դադարում ակտիվ ինժեներական աշխատանքներ կատարել հայկական տարածքում, և գնալով ամրապնդվում են վերևում նշածս հատվածներում։ Իսկ Սյունիքը ասես աքցանի մեջ լինի,  և եթե նույնիսկ այս փուլում ճնշումների միջոցով Ալիևը փորձում է հասնել «միջանցք» ստանալուն, ապա երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, պլաններն ավելի մաքսիմալիստական են։ Բոլորս ենք հասկանում Սյունիքի աշխարհաքաղաքական մեծ նշանակությունը, որը նկատում ու կարևորում են նաև հարևան պետությունները։ Իհարկէ, հայ-ադրբեջանական սահմանային խնդրո թեմաների քննարկման կենտրոնում են նաև Արարատի, Տավուշի մարզի կոմունիկացիաների հարցերը, բայց Սյունիքի նշանակությունն առանձնահատուկ է։

– Վերջին շրջանում արբեջանական լրատվամիջոցներն սկսել են ակտիվ խոսել, ռեպորտաժներ անել Տավուշի գյուղերի, այսպես ասած, անկլավների մասին, միաժամանակ իշխանությունները ՀՀ-ում ռուսական բազայի ընդլայնման մասին են խոսում, և արդեն տեղեկություններ կան, որ Այգեպարի հատվածում մոդուլային ավան է ռուսական կողմը կառուցում:

– Այո, իշխանության ներկայացուցիչներն անընդհատ հերքում են, թե քննարկվող փաստաթղթում որևէ բառ չկա, այսպես կոչված, անկլավների հանձնման մասին, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, նրանք չեն էլ բացառել, որ հարցը կարող է օրակարգ մտնել։ Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ մի քանի անգամ հայտնել էին, որ «Ղազախի շրջանի 7 գյուղերը և Քյարքին Ադրբեջանին վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում»։ Չմոռանանք, որ Տավուշի մարզի այդ հողերով է անցնում Հայաստանից Վրաստան միջպետական ճանապարհը, «անկլավները» նոր ճանապարհահատվածով շրջանցելու հնարավորություն չկա, Հայաստան մտնող գլխավոր գազատարն այդ հատվածով է անցնում, էլ չեմ խոսում Երասխ-Տիգրանաշեն-Եղեգնաձոր մայրուղու գերկարևորության մասին։

Այնպես որ, առաջիկայում լարված քննարկումների պակաս չի լինելու։ Նույնիսկ հնարավոր են սահմանային լարվածություններ, և ռուսական զորքերին կարող են վստահվել մեր սահմանի այդ հատվածների անվտանգությունն ապահովելու գործառույթները։ Իսկ ռուսական բազայի ընդլայնման մասին քննարկումներն անընդհատ են: Բայց կարծում եմ, մեր առաջնային խնդիրը պետք է լինեն մեր բանակի վերականգնմանը, վերազինմանը, զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու մոդեռնիզացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության ապահովման կարևոր երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն է, իսկ թե որքանով են այս իշխանությունները շահագրգռված այդ ուղղությամբ լուրջ ներդրումներ անելուն, տեսնում եք ինքներդ…

– Խոսեցիք հնարավոր լարվածության մասին, ավելի լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը որքա՞ն է՝ ելնելով նաև աշխարհաքաղաքական զարգացումներից:

– Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ միշտ էլ պետք է պատրաստ լինենք գեոպոլիտիկ փոթորիկներին, պատերազմի վտանգ միշտ էլ կա: 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո մինչ այս պահը ընդհանուր իրավիճակը բավականին փխրուն է, ադրբեջանական կողմը առաջնորդվում է անընդհատ պահանջներ ներկայացնելու ռազմավարությամբ, շարունակում է մեծացնել իր պաշտպանական բյուջեն, ներդրումներ են կատարվում նոր սպառազինության մեջ, կառուցվում տասնյակ նոր զորամասեր և այլն։ Պատերազմի ավարտից մինչ այս պահն ադրբեջանական կողմը գրեթե միշտ ուժ է գործադրել՝ փորձելով մեր կողմից տարբեր համաձայնություններ կորզել։ Եվ եթե մեր կողմից լինեն լուրջ անհամաձայնություններ, դիմադրություն և այլն, իրավիճակն էլ տարածաշրջանում «խառը» լինի, հնարավոր է նոր էսկալացիա։ Այնպես որ, սրացումների, նոր մարտական գործողությունների ռիսկ միշտ էլ կա։

– Այո, Ադրբեջանը 5 միլիարդ մանաթով ավելացրել է իր բյուջեն, մինչդեռ Հայաստանը փորձում է ինչ-ինչ նպատակներից ելնելով՝ բանակի կառավարման մոդել փոխել և ներկայացնել մի նախագիծ, որտեղ բազմաթիվ անհստակություններ կան:

– Ադրբեջանն ամեն տարի հատկապես պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված իր ծախսերն ավելացնում է։ Ադրբեջանական բանակը ևս վերականգնման պրոցեսների մեջ է, պատերազմի ընթացքում կորցրած սպառազինության, նոր զինտեխնիկայի համալրմանը զուգահեռ՝ մեծ ծախսեր են հատկացվում նոր զորամասերի, ենթակառուցվածքների, կոմունիկացիաների կառուցման համար։ Մեծ գումարներ են հատկացվում հատկապես Ադրբեջանի Սահմանապահ ծառայությանը, արդեն կառուցվել են տասնյակ զորամասեր, այդ ամենին զուգահեռ՝ ինտենսիվ կերպով շարունակում են նաև ռազմական գնումների քաղաքականությունը։

Մանրամասները՝ 168.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan