Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ինչու՞ է Մոսկվան դրական ռևերանս անում Ադրբեջանի հասցեին ի վնաս Հայաստանի

Կիրակի՝ հունիսի 19-ին, ռուսական գլխավոր հեռուստաընկերություններից մեկը, իր վերլուծական ծրագրի շրջանակներում ներկայացրեց «դաշնակցային» Ադրբեջանի մասին մի այնպիսի սյուժե, որտեղ պարզվում է, որ խեղճ ադրբեջանցիները վերջապես սկսում են «վերականգնել» Ղարաբաղը: Ավելին, ռուսաստանցի լրագրողը ռեպորտաժ էր ցուցադրում Շուշիից, ցույց տալով ինչպես է վերջապես «վերականգնվում» ադրբեջանցիների խաղաղ կյանքը:

Այս ռեպորտաժն իրականում ոչ այնքան Ադրբեջանի մասին էր, որքան նրա, որ Մոսկվայում դրականորեն են դիտարկում Ադրբեջանի գործողությունները ԼՂՀ-ի՝ ադրբեջանցիների վերահսկողության անցած տարածքներում:

Ասել, որ Ադրբեջանը իրավամբ «դաշնակցային» հարաբերություն է պահպանում Մոսկվայի հետ, մեղմ ասած չի կարելի:

Թեև պաշտոնական Բաքուն «չեզոք» դիրք ունի ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ, Ադրբեջանը պարբերաբար  պաշտոնապես «հումանիտար» օգնություններ է տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանությանը: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն էլ թաքցնում իրենց ուկրաինամետ դիրքորոշումն այս հակամարտության հարցում: Ավելին, այդ դիրքորոշումը այնպիսի գռեհիկ ձև է ստացել, որ ստիպված Մոսկվան արգելափակեց  «դաշնակցային» Ադրբեջանի գլխավոր ԶԼՄ-ների սփռումն իր տարածքում: Ավելին, վերջերս Ադրբեջանն արգելեց իր տարածքում ռուսական հայտնի լրատվամիջոցներից մեկի սփռումը: Ասել, որ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատվել են անկեղծ «դաշնակցային» հարաբերություններ, մեղմ ասած չի կարելի: Ի դեպ, Հայաստանում այդպիսի պատկեր չկա: Մեր լրատվամիջոցներն իրոք չեզոք դիրքորոշումով են հանդես գալիս:

Այդ դեպքում, հարց է առառաջանում, ինչու՞ են ռուսներն այս ամենից հետո հանդես գալիս նման դիրքորոշումով:

Կարծում ենք, որ դրա պատճառները մի քանիսն են:

Նախ Մոսկվան Ադրբեջանի պահվածքը գնահատելով, հաշվի է առնում նաև Թուրքիայի գործոնը: Իսկ այսօր թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շուրջ ձևավորել այսպես ասած փոխլրացվող դիրքորոշում: Այսպես Անկարան ակտիվորեն վաճառում է իր զենքը Ուկրաինային և միաժամանակ չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը: Անկարան խոչընդոտում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ի կազմում, որպեսզի դրանով լուծի միանգամից մի քանի խնդիր: Նախ, դրանով նա փորձում է Սիրիայի քրդերի շարժումը դարձնել ոչ լեգիտիմ Արևմուտքում: Միաժամանակ դրանով Անկարան մեսիջ է ուղարկում Մոսկվային, թե տեսեք, թե ինչ գործընկեր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Դրանով Անկարան նվաճում է Ադրբեջանի համար ավելի դրական պայմաններ, մասնավորապես ԼՂՀ-ի հարցում, միջանցքների հարցում, և որ ամենակարևորն է մեծացնում է Բաքվի քաղաքական մանևրի հնարավորությունները հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում: Մասնավորապես իր դիրքորոշմամբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հարցում Բաքուն ստանում է լրացուցիչ իմիջային ակցիաներ Արևմուտքում, ի տարբերություն Հայաստանի, ով այդպիսի հնարավորություն չունի:

Իսկ դրանից հետո Արևմուտքն առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այնպիսի օրակարգ, որն ավելի շատ հաշվի է առնում Բաքվի, այլ ոչ թե Երևանի շահերը: Իսկ եթե դրան ավելացնենք այս հարցում ռուս-արևմտյան հակամարտությունը, ապա Բաքուն ստանում է լրացուցիչ բոնուս քաղաքական առևտրի մեջ մտնել Մոսկվայի հետ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերով մեր երկիրը դարձել է քաղաքական առումով ֆուտբոլի գնդակ, որի շահերը ոչ այնքան հաշվի են առնվում, այլ Մոսկվան և Արևմուտքը իրազեկում են մեզ իրենց առևտրային բանակցությունները Բաքվի հետ:

Եթե այս իրավիճակը չփոփոխվի, ապա Հայաստանի պետականության գահավիժումը կարող է անդառնալի բնույթ կրել, որից հետո այլևս ոչինչ հնարավոր չի լինի փոփոխել:

Իսկ վերջնարդյունքում հայ ժողովուրդը կարող է հայտնվել այն իրավիճակում, ինչ եղավ 100 տարի առաջ, դրանից բխող արդյունքով:

Բայց այս ամենի մեղավորը Ադրբեջանը չէ, ոչ էլ Մոսկվան կամ Արևմուտքը: Եթե ժողովուրդը արդեն տևական ժամանակի ընթացքում չի կարողանում փոխել իր այս նվաստացուցիչ իրավիճակը, ապա այդ ժողովրդին քաղաքականապես «դուրս են գրում» բոլոր խոշոր խաղացողները և դա բնության օրենքների տեսակետից արդար մոտեցում է, քանզի ոչ ոք չի ուզենա իրական դաշնակցային հարաբերություններ հաստատել իրեն չհարգող ժողովրդի հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan