Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Չեմ կարողանում հայրենիք վերադառնալ, որովհետև իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել. Միքայել Հարությունյան

«Ես զրկված եմ արդար դատաքննության իրավունքից: Ես չեմ կարողանում հայրենիք վերադառնալ միայն այն պատճառով, որ այս իշխանությունների համար ցանկալի ցուցմունքներ չեմ տվել քրեական գործով, բայց իրավական անարխիան էլ սահմաններ պետք է ունենա»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական գործով շարունակվում են ապօրինությունները:

«ՀՀ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի վարույթում քննվող թիվ 62202608 քրեական գործով ինձ՝ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2018 թ. հուլիսի 3-ին ներգրավել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2021թ. մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, սակայն ինձ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, և ինձ շարունակել են ենթարկել ապօրինի քրեական հետապնդման ապաքրեականացված հոդվածով շուրջ երկու ամիս»,- ասել է Միքայել Հարությունյանը:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ անգամ 2021 թ. մարտի 30-ին իր պաշտպան Կարեն Սարդարյանի կողմից վերոհիշյալ հիմքով քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելուց հետո քննիչը չի բավարարել այն, իսկ որոշման դեմ բերված բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը և դատարաններն անհիմն մերժել են։

168.am-ի հետ զրույցում Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն արարքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ զուգորդված լինելը նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, որի համար օրենսգիրքը սահմանել է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

​ «Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1377 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ ««Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող որոշակի հանգամանքներ հայտնաբերելուց բխող համապատասխան պարտականությունների չկատարումը հանգեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմ հանդիսացող գործողությունների կատարմանը: Այստեղ տեղին է մեջբերել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 նախադեպային որոշումը, որում Վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Քննիչը, դատախազը, քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հայտնաբերելով գործի վարույթը բացառող հանգամանքներ, որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ որոշման մեջ նշելով այն հանգամանքները, որոնք առիթ և հիմք են հանդիսացել քրեական գործը հարուցելու համար, նախաքննության ընթացքում բացահայտված այն հանգամանքները, որոնց հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է»,- խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն է ներկայացրել Միքայել Հարությունյանի պաշտպանը:

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի պնդմամբ՝ փաստորեն, ի հեճուկս ՀՀ օրենսդրության, ՍԴ որոշումների և դատական պրակտիկայի՝ քննիչը կոպտորեն խախտել է իր իրավունքները՝ իր նկատմամբ իրականացնելով ապօրինի քրեական հետապնդում։ «Նշվածի կապակցությամբ պաշտպանիս կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, սակայն, ինչպես և ակնկալվում էր, այն չստացավ պատշաճ իրավական ընթացք՝ քրեական գործի հարուցումը մերժվեց, իսկ որոշման դեմ բերված բողոքները դատախազությունն ու առաջին ատյանի դատարանը թողեցին առանց բավարարման»,- ասել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan