Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Նիկոլը «տնազրկվել» է․ վախի մեծ աչքերը և փոքրիկ «տրյուկները»

Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Ու ճիշտ է անում, որ վախենում է։ Ճիշտ է անում, որ մեկ–երկու մետր տեղաշարժն ապահովում է անվտանգության տասնյակ աշխատակիցներով։

Ինքը գիտի, որ հազարավոր մարդկանց կյանքի գին է արժեցել իր հիմարությունը/դավաճանությունը։ Գիտի ու վախենում է։ Վախենում է ու թիկանապահներով շրջապատվում։ Բայց դա իրեն չի օգնի։ Միևնույն է իր քաղաքական վախճանը լինելու է։ Ոչ մի թիկնապահ իրեն չի կարող պաշտպանել քաղաքական վախճանից։

Ինչ մնում է ֆիզիկական վախճանին, ապա Նիկոլին պետք է հանգստացնել։ Ինքը մեզ կենդանի է պետք։ Քանի որ լիքը բաներ ունի պատմելու։ Երևի էդ պատմելու հեռանկարից էլ է վախենում։

Նիկոլն իր վախը թաքցնելու համար փոքրիկ «տրյուկների» է դիմում։ Օրինակ՝ պահը բռնացնում է ու տասնյակ թիկնապահներով գնում է գինու փառատոնին մասնակցում, մեկ–երկու մետր տեղաշարժվում, օտարերկյա հյուրերի հետ նկարվում ու ծլկում։ Նրա այցը հետո ներկայացնում են, թե բա՝ 2018–ի ոգին էր թևածում։ Իրականությունն այն է, որ 2018–ի փողոցների տիրակալը զրկվել է իր «տնից»՝ փողոցից։

Ամբոխավար Նիկոլի համար փողոցից զրկվելը նույնն է, ինչ ձկան համար ջրից զրկվելը։ Դրա համար էլ հիմա նա փորձում է գոնե փողոցի իմիտացիաներ ստանալ, ֆոտոներ ստանալ, որպեսզի ինքն իրեն, թիմակիցներին ու քչացող կողմնակիցներին ցույց տա, որ «տանն» է ու վերահսկում է իրավիճակը։

Իսկ իրավիճակն իրականում հակաբնական է ու աննորմալ։ Նիկոլն իր տեսակով փողոցային է, իսկ Ֆրանսիայի հապարակում հաստատված ընդդիմությունը՝ կաբինետային։

Նիկոլի համար բնական վիճակ է հանրահավաքը, փողոց փակելը, իսկ ընդդիմության համար՝ պետական կառավարման համակարգում որոշումներ կայացնելը, կաբինետում աշխատելը։ Հիմա տեղերը փոխված են։ Ընդդիմությունը «տնազրկել» է Նիկոլին, բայց դեռ չի մտել պետական կառավարման համակարգ։ Նիկոլը կաբինետում նստած է, բայց կալանավորի կարգավիճակով․ սիրտը փողոց է ուզում, բայց չի կարող մարդ հավաքել․ մի քանի դիշովկի ստիպված ուղարկում է փողոցում սադրանքների գնալու, որպեսզի գոնե այդպես մասնակցի փողոցում ընթացող քաղաքական կյանքին։

Փողոցը գրավված է ընդդիմության կողմից, իսկ Նիկոլը կաբինետում թաքնվել է և պաշտպանվում է ոստիկաններով։ Նա Սարյան փողոց այցելեց՝ ցույց տալու համար, որ «տանն» է և իրեն ինքնավստահ է զգում, սակայն թիկնազորի քանակն ու սարքովի տեսարանները մատնեցին նրա լայն բացված աչքերի պատճառը։

Նիկոլի վախը կրկնակի է դառնում, երբ հասկանում է, որ իշխանական կաբինետից վռնդվելուց հետո նա ոչ թե ղժղժան ընդդիմության կարգավիճակով կրկին վերադառնալու է «տուն», այլ հայտնվելու է լրիվ այլ տեղ։ Նիկոլի վախը, հետևաբար, պետք է բռնել ու մտածել անցնցում իշխանափոխության մասին։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan