Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ' Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան

Դիտել նաև
«Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Այսօրվա մեր հիմնական խնդիրը նորից ազգ դառնալն է
Հին մարդ էր, հին դաստիարակությամբ, պատասխանատվության ու արժանապատվության հին ու մոռացված զգացումով
Այսօր հայրենիքը վաճառողին, ով անգամ իր շողքից է վախենում, շրջապատել են տասնյակ թիկնապահների մեկ երեխայի հետ նկարվելու համար
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը.Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի նկատմամբ
Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ' Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան։
Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»:
Սա է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեկույթին քրդական գործոնը եւս կդառնա վճռորոշ։
Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ լինում են։
Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարեւորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից