Կեղծիքները չեն դադարում. Ադրբեջանը շարունակում է Դադիվանքը յուրացնելու փորձերը

Դիտել նաև
Արցախի նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին
Դադիվանքի որմնանկարների մասին գիրքը Անտոնիա Արսլանը կներկայացվի իտալական Պալացցո Ֆուլչիսի դահլիճում
ՌԴ խաղաղապահներն այցելել են Դադիվանք. Տեսանյութ
Դադիվանքի հոգևորականները պարգևատրվել են. Տեսանյութ
Դադիվանքում 9 ամիս անց ուխտագնացությունները վերականգնված չեն
Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում Քարվաճառի Դադիվանքի հայկական տաճարը յուրացնելու փորձերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել»:
Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» ներկայացնել՝ գործելով «ինչը չի կարելի քանդել, պետք է յուրացնել» սխեմայով։