Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Դիտել նաև
Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր
Հավակնորդն Անդրանիկ Քոչարյանն է
«Փախի, այ...». Անդրանիկ Քոչարյանի ու քաղաքացիների միջև միջադեպ է եղել. Տեսանյութ
Հանդիպում ենք հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակ, ժամը 19-30-ին. Տեսանյութ
Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիների փողերի կորստի համար
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը ընդմիջումից հետո հետաձգվեց՝
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դատական նիստին ներկա չլինելու պատճառով։
«Պաշտպանը ձեզ տեղեկացրեց, որ 15։30-ին ունի այլ դատական նիստ։ Հաշվի առնելով, որ դատական նիստին մնացել էր 12 րոպե, գնաց, որ այդ դատական նիստն իր պատճառով չհետաձգվի»,- դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց Արմեն Գևորգյանը։
Դատարանն արձանագրեց, որ Լուսինե Սահակյանը հեռացել է դատական նիստերի դահլիճից ընդմիջման ընթացքում՝ առանց դատարանի թույլտվության։
Դատավորը նշեց, որ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել և հաջորդ նիստը նշանակեց մայիսի 10-ին՝ ժամը 13։00-ին։