Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ԱՄՆ-ն որոշում է կտրուկ փոփոխել իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի  Պետդեպը նամակով խնդրում է Կոնգրեսին թույլ տալ Թուրքիային վաճառել Ֆ-16 կործանիչներ, թուլացնելով միաժամանակ Թուրքիայի հանդեպ նախկինում ընդունված  պատժամիջոցների ծավալները: Գրեթե նույն ժամանակ, Լոնդոնը հայտարարեց, որ ամբողջովին վերացնում է Թուրքիայի հանդեպ բոլոր պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 գործարքի պատճառով Վաշինգտոնը հրաժարվեց մոդեռնիզացնել Թուրքիայի ռազմական ավիապարկը Ֆ-35 կործանիչներով: Դեռ ավելին, Թուրքիայի կողմից տված կանխավճարի դիմաց Վաշինգտոնը նույնիսկ Ֆ-16 ինքնաթիռներ էր հրաժարվում տրամադրել:

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը ամբողջովին փոխեց Վաշինգտոնի գերակայությունները: Բացի այդ, փորձագետների դիտարկմամբ, Չինաստանի պահվածքի պատճառով, ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ամերիկացիները ուզում են փոխել ՆԱՏՕ-ի ողջ ռազմավարական նպատակները նաև Կենտրոնական Ասիայի տարածքում: Այստեղ Չինաստանի հանդեպ մեղադրանքների շարքում կենտրոնական դեր պիտի կատարի, այսպես կոչված «ույգուրական հարցը»: Հաշվի առնելով այս հանգամանքը, ըստ փորձագետների, Վաշինգտոնը որոշում է կայացրել շեշտակիորեն փոփոխել իր վերաբերմունքը Անկարայի հանդեպ: Այս համատեքստում, ըստ փորձագետների, կարևոր դեր պիտի կատարի հայ-թուրքական «հաշտեցման» քաղաքականությունը, որը կարող է նպաստել Մոսկվայի ազդեցության դուրս մղմանը տարածաշրջանից:

Ըստ ամերիկյան փորձագետների, եթե Անդրկովկասյան տարածքում լուծվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական վեճերը, ապա ողջ Անդրկովկասյան տարածքը կարող է դուրս բերվել Մոսկվայի ազդեցությունից, ինչը հիմք կդառնա՝ լուրջ ուշադրություն դարձնել արդեն Կենտրոնական Ասիայի երկրների վրա:

Ըստ ամերիկացիների, վերը նշած քաղաքականության գլխավոր օպերատորի դերը կարող է ստանձնել Թուրքիան՝ Արևմուտքի օժանդակությամբ:

Քանզի Թուրքիան  հետագայում կարող է դառնալ Արևմուտքի գլխավոր գործընկերը Կենտրոնական Ասիայում, զսպելով  Մոսկվայի և Պեկինի աշխարհաքաղաքական ամբիցիաները:

Դրա համար ամերիկացիները հորդորում են թուրքերին՝ «մաքսիմալ զիջումների գնալ հայերի, հույների և քրդերի հետ,  մեծ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար Կենտրոնական Ասիայի ուղությամբ»:

Իր հերթին, ըստ ամերիկյան փորձագետների, Վաշինգտոնը ամեն ինչ պետք է անի, որ նույն հայերը, հույները և քրդերը նույնպես իրենց հերթին զսպեն իրենց ամբիցիաները, թուրքերի հետ հակամարտության հարցում:

Դրա համար Վաշինգտոնը նույնիսկ խափանեց Իսրայելից մինչև Հունաստան նոր գազամուղի կառուցման խնդիրը, քանզի դա, ըստ Վաշինգտոնի, «հաշվի չեր առնում Թուրքիայի շահերը»:

Հենց դրա պատճառով է, որ Վաշինգտոնը ստիպում է Իսրայելին և Թուրքիային կրկին մերձենալ իրար հետ:

Ըստ ամերիկյան փորձագետների, ռուս-ուկրաինական պատերազմը աշխարհը բաժանեց երկու մասի, և Վաշինգտոնը պետք է բոլորի առջև դնի երկընտրանքի խնդիրը, որպեսզի դրանից հետո հասկանա, թե որ երկրի հանդեպ ինչ քաղաքականություն է վարելու:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan