Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Ինչու՞ Ղազախստանը որոշեց հարվածել Ռուսաստանին մեջքի հետևից

Երբ այս տարվա սկզբին Ղազախստանում բռնկվեցին անկարգությունները և Մոսկվան ՀԱՊԿ-ի զորքերը մտցրեց այդ երկիր՝ պաշտպանելու համար նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը, շատերը սկսեցին կանխատեսել, թե իբր դրա արդյունքում Տոկաևը կարող է հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրպանում: Մենք այն քչերից էինք, որ նշում էինք ճիշտ հակառակը, Տոկաևի դեմքով Ղազախստանը ավելի է հեռանալու Մոսկվայի ազդեցությունից: Եվ, ահա, ռուս-ուկրաինական պատերազմը դարձավ դրա վառ ապացույցը:

Թեև Աստանան հայտարարել է, որ «չեզոք» դիրք ունի այս կոնֆլիկտում, գործնականում նրա բոլոր քայլերը հուշում են հակառակի մասին:

Նախ պատերազմից անմիջապես հետո Ղազախստանում արգելափակվեցին ռուսական հիմնական հեռուստաալիքները՝ ռուսական Առաջին ալիքը, ՆՏՎ-ն, «Ռոսիա 1»-ը, «Ռոսիա 24»-ը, «Միռ 24»-ը: Կարելի է ասել, որ Տոկաևը փաստացի արգելափակեց ռուսական քարոզչամեքենայի գործունեությունը իր երկրում:

Ավելին, նա հայտարարեց, որ «...ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը...», իսկ նրա նախարարները մեկը մյուսի հետևից սկսեցին նշել, որ ոչ Ղրիմը, ոչ էլ Դոնբասի հանրապետությունները չեն ճանաչվի Աստանայի կողմից:

Դա էլ էր քիչ, Տոկաևի վարչակազմի ղեկավարի տեղակալ Թիմուր Սուլեյմենովը Բրյուսել իր այցի ընթացքում հայտարարեց, որ «...Ղազախստանը հետամուտ կլինի պահպանել բոլոր այն պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Մոսկվայի և Մինսկի  վրա...»:

Դրանից հետո, արդեն ռուսական փորձագիտական շրջանակները շփոթված սկսեցին նշել, թե ԵԱՏՄ-ի միասնականությունը փաստացի փլուզման եզրին է:

Ավելին, Տոկաևը այս վերջին օրերին, որոշել է խրախուսել երկրի հակառուսական շրջանակներին և հակառակը, պատժել նրանց, ովքեր այս կամ այն ձևով աջակցում են Մոսկվայի գործողություններին Ուկրաինայում:

Օրինակ, Աստանայի ռուսական թատրոնի շարքային ռեժիսորի օգնական Արտյոմ Շուրովին հեռացրել են աշխատանքից միայն նրա համար, որ նա ֆեյսբուքում աջակցել է ռուսների գործողություններին Ուկրաինայում:

Իսկ, ահա, հակառուսական հայտնի ազգայնական Մուխթար Թայժանիին թույլ են տվել գրանցել կուսակցություն, որն առավոտից երեկո պետք է փնովի ռուսներին:

Այս ամենը պատահական բնույթ չի կրում և դա ամենևին էլ կապված չէ բացառապես Տոկաևի անձի հետ:

Ինչպես Խորհրդային նախկին քննիչ Թելման Գդլյանն էր ասում, չկա առանձին վերձրած ղազախական, ուզբեկական կամ հայկական հարց, կա կրեմլյան խնդիր: Եվ, ահա, հիշելով նրա միտքը, կարելի է ասել, որ Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի խնդիրները հետևություն են մեկ այլ խնդրից՝ այն է Մոսկվան այս քսան տարվա ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ 21 դարում, այսպես կոչված, «փափուկ» ուժի գործոնն են աշխատեցնում, այլ ոչ թե կարմիր դրոշը տնկում տանկի վրա ու ռազմական գործողությունների են անցնում հարևան երկրներում:

Իսկ ինչու՞ Մոսկվան այդպես էլ չկարողացավ «ճիշտ» աշխատանք կազմակերպել իր գործընկեր պետությունների ժողովուրդների հետ, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan